Հայաստանի հրաշալի ծաղիկները Լատվիա և Նիդերլանդներ արտահանելու հարցն է այսօր քննարկվել․ Վասիլիս Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եվրոպական միությունը, ԵՄ պատվիրակությունը Հայաստանում, ինչպես նաև Եվրամիության անդամ պետությունները՝  Հայաստանում առևտրային ներկայացուցչության  հետ միասին, համատեղում ենք ջանքերը, որպեսզի գտնենք եղանակներ, թե ինչպես օգնել արտադրողներին և արտահանողներին»,- այս մասին տնտեսվարողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Այդ ուղղությամբ ավելացնելով մեր աջակցությունը և օգնելով հայկական տնտեսությանը շարունակել իր գործունեությունը՝ մենք փորձում ենք գտնել նոր շուկաներ արտահանողների համար։ Արդեն ունենք որոշակի աջակցության ձևաչափ, որը փորձում ենք ընդլայնել և նոր միջոցներ ներդնել, որպեսզի նոր հնարավորություն ստեղծենք արտադրողների և արտահանողների համար ։ Եվ Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մակարդակով այդ մասին քննարկումները ընթանում են. մեր գործընկերներին մենք փորձելու ենք օգնել նույնականացնել և գտնել նոր միջավայրեր։ Այդ մասին, նաև գործիքների ներդրման վերաբերյալ, նշում է կատարվել Եվրոպական միություն-Հայաստան գագաթնաժողովի շրջանակներում՝ կապակցվածության վերաբերյալ գործընկերության մասին փաստաթուղթը ստորագրելու շրջանակում, և մենք պատրաստ ենք մեր աջակցությունը արտադրողներին և արտահանողներին ավելացնել այս ուղղությամբ»,-նշեց ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարը։

Վասիլիս Մարագոսի խոսքով՝ սա չի հանդիսանում աջակցության նոր միջոց, այլ շարունակությունն է այն ամենի, ինչ ԵՄ-ն արդեն իրականացնում է. փորձում է աջակցություն տրամադրել տնտեսության դիվերսիֆիկացմանը Հայաստանում և օգնել հայ արտահանողներին գտնել նոր շուկաներ։

«Մենք այս մասին քննարկումները ծավալում ենք ինչպես կառավարության հետ ուղիղ քննարկումների միջոցով, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ։ Այսօր ավելի ուշ մենք ներկայացնելու ենք միջոցներ, թե ինչպես ենք օգնելու արտահանել հրաշալի հայկական ծաղիկները դեպի եվրոպական շուկա՝ մասնավորապես Լատվիա։ Նաև քննարկումներ են ընթանում Նիդերլանդներ արտահանելու վերաբերյալ «Ռոյալ Ֆլորա» (Royal Flora) ընկերության միջոցով, որը, ինչպես գիտեք, հանդիսանում է ծաղիկների արտահանման ամենամեծ ցանցը և հանգույցը Եվրոպայում»,- ասաց Մարագոսը։

Նշենք՝ ավելի ուշ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնեց, որ ԵՄ-ն 50 մլն եվրո անհապաղ օգնություն կտրամադրի ՀՀ-ին, վաղը 10,000 ծաղիկների խմբաքանակը կլինի Լատվիայում։

Կլինի նաև ավելին։ Հայկական որոշ ապրանքների, մասնավորապես, գյուղմթերքի առևտուրը թեթևացնելու միջոցառումներ կձեռնարկվեն»։

Ըստ ֆոն դեր Լեյենի՝ տուժած ոլորտներին, ինչպիսիք են հայկական ծաղկի ոլորտը, գործնական աջակցություն է տրվում, հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջերս սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը կասկածելի մեղադրանքների պատճառով։ Նախատեսվում է, որ վաղը Լատվիա է ժամանելու 10,000 ծաղիկ, որին կհետևեն այլ խմբաքանակներ։

Եվգենյա Համբարձումյան