Ինչից ծագեց եկեղեցու միջադեպը․ 3 քաղաքացի ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 23:22
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
30.03.2026 | 23:00
«Ադրբեջանում խոշտանգումներն ու մարդու իրավունքների խախտումները համակարգված բնույթ են կրում». ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել
30.03.2026 | 22:48
Ուկրաինան ներողություն է խնդրել Ֆինլանդիայից ԱԹՍ-ների միջադեպի համար
30.03.2026 | 22:35
Հայաստանի ամերիկյան համալսարանը մարտի 31-ից կվերադառնա առկա ուսուցման ձևաչափին
30.03.2026 | 22:21
Ռուբիոն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի «այս կամ այն ​​կերպ»
30.03.2026 | 22:08
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.03.2026 | 21:55
Արհեստական ​​բանականությունը մեզ ասում է այն, ինչ ուզում ենք լսել. գիտնականներ
30.03.2026 | 21:44
Թուրքիայում չեզոքացվել է օդային տարածք արձակված իրանական չորրորդ բալիստիկ հրթիռը
30.03.2026 | 21:35
Լիտվայի Սեյմասի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.03.2026 | 21:23
Բաքուն միջազգային հանրությունից «հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության ճանաչում» է ակնկալում
30.03.2026 | 21:13
Հայ մարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Կիոկուշին կարատեի «Եվրոպայի գավաթ» մրցաշարում
30.03.2026 | 21:00
Փնտրվում է իրական Սամվել Կարապետյանը․ եթե ուզում է վարչապետ դառնալ, ինչո՞ւ չի հրաժարվում մյուս քաղաքացիություններից․ Արփի Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 20:45
50 ԲԿ-ի փոխարեն՝ 14-ը․ չիրագործված խոստում՝ առողջապահության ոլորտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 20:44
ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ
30.03.2026 | 20:41
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
Բոլորը

Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ երեկ միջադեպ տեղի ունեցավ․ այն պահին, երբ Փաշինյանի  անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, որպեսզի նա դուրս գար, մի երիտասարդ նախ ընդդիմացավ, ապա  փորձեց ձեռքով հարվածել վարչապետին։ Փաշինյանը թիմակիցներին և անվտանգության աշխատակիցներին ձեռքի շարժումով նախ նշան արեց լռել, ապա՝ ոչինչ չանել։

Այնուհետև վարչապետը թիմակիցների և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ եկեղեցուց։ Հաջորդիվ Փաշինյանի էջում ուղիղ եթերը եկեղեցու բակից էր։ Թե նրա դուրս գալուց հետո ներսում ինչ է տեղի ունեցել, պարզ չէ։ Եկեղեցուց մեկ այլ տեսանյութ տարածել է «Իշխանություն» լրատվականը։  Վերնագրում պնդում կա, որ Փաշինյանի թիկնապահը հարվածել է երիտասարդի ծնոտին։ Կադրերում հարված չի երևում, միայն կարելի է տեսնել բազմության մեջ բարձրացող տղային, որը ձեռքը տանում է դեպի ծնոտը։ 

Կարճ ժամանակ անց քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման ենթարկեցին միջադեպի մասնակիցներին։ Տեսանյութերում երևում է, որ վերջիններս դիմադրում են, իսկ ներկաները, այդ թվում՝ եկեղեցու սպասավորներ, հորդորում են պահպանել հանգստություն։ Այդ ընթացքում պատարագը շարունակվում էր։ Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են արդեն համազգեստով ոստիկանները բերման ենթարկում ևս մեկ քաղաքացու։

Միջադեպից հետո լրագրողները վարչապետին հարցնում են՝ արդյո՞ք բերման ենթարկելու հրահանգն անձամբ ինքն է տվել։

«Ոստիկանությունն իր պարտականությունները կատարելու համար լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի»,- կարճ արձագանքեց Փաշինյանը։

Քաղաքագետ էդգար Առաքելյանը, որ 2026-ի ընտրություններում ընդգրկված է ՔՊ-ի համամասնական ցուցակում, միջադեպը հանցագործություն է որակում՝ ուղղված պետության ու ղեկավարի դեմ։

«Այստեղ մենք գործ ունենք նախադեպի հետ, երբ, ըստ էության, հարձակում է տեղի ունեցել պետության ղեկավարի նկատմամբ, և այստեղ կապ չունի, թե պետության ղեկավարն ով է։ Ցանկացած նման սադրանք, ցանկացած նման խուլիգանություն ու հանցագործություն պետք է պատժվի, որպեսզի մենք այլևս խուսափենք նման նախադեպերից»,- ասում է Առաքելյանը։

Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հատկանիշներով։ Ձերբակալվել է 3 անձ, սակայն նրանց նկատմամբ այս պահին հանրային քրեական հետապնդում դեռ չի հարուցվել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ուշադրություն է հրավիրում հոդվածներից մեկի՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու վրա՝ նշելով, որ այդ ձևակերպմամբ ստացվում է, թե եկեղեցում իրականացվել է քաղաքական գործունեություն։

«Նա այդտեղ որպես պաշտոնատար ա՞նձ էր հանդես գալիս, քաղաքական գործունեությո՞ւն էր իրականացնում, էս ի՞նչ բան է»,- հարցնում է Ռուբեն Մելիքյանը։

Էդգար Առաքելյանը, իր հերթին, պնդում է՝ իրավապահ մարմինների գործողությունները եղել են օրինաչափ։ Նա պնդում է՝ միջադեպը սադրանք էր, և այն կապ ունի որոշ քաղաքական շրջանակների հետ։ 

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնում է, որ դպրոցականները շարունակում են մնալ ձերբակալվածի կարգավիճակում՝ հույս հայտնելով, որ օբյեկտիվ և անաչառ քննության դեպքում գործը կարող է չհասնել մեղադրանքի առաջադրմանը։ Թե ո՞վ էր Փաշինյանին հարվածել փորձողը, փաստաբանի պնդմամբ՝ ինքն էլ չգիտի։ 

«Այս պահին մեր գերխնդիրը եղել է երեխաների առողջական վիճակը, որովհետև, ինչպես արդեն մենք ասել ենք, երկուսն էլ ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք, մեր գնահատմամբ, ուղղակիորեն անհամատեղելի են անազատության հետ»,- պնդում է պաշտպանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ ձերբակալվածներից Դավիթ Մինասյանի մասով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նրա խոսքով՝ ձերբակալվածները որևէ քաղաքական ուժի անդամ չեն, նաև հայտնել են, որ պահման վայրում բռնության չեն ենթարկվել։ 

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության ձերբակալվածների պահման վայր, առանձնազրույց ունեցել նրանց հետ, ուսումնասիրել կազմված փաստաթղթերը: ՄԻՊ-ն ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք ունի ազատ կարծիք արտահայտելու իրավունք, սակայն այն չպետք է ուղեկցվի բռնությամբ, բռնության կոչերով կամ ատելության խոսքով, այդ թվում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան