ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գյումրի -Աշոցք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Տաթև-Լծեն ավտոճանապարհը և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։