Վենսը մեկնեց Բաքու․ ԱՄՆ փոխնախագահը՝ գերիների հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Երևանից մեկնել է Բաքու։  Նախքան մեկնելը լրատվամիջոցների հետ զրույցում ամփոփել է իր այցը։

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱՄՆ նախագահին իր այցը հնարավոր դարձնելու համար ու նշել է, որ հաջորդ քայլը խաղաղության պահպանումն է։

«Խաղաղություն հաստատելը մեկ քայլ է, խաղաղության պահպանումը՝ հաջորդը։ Ես այստեղ շատ արդյունավետ 24 ժամ եմ ունեցել։ Ես շատ գոհ եմ մեր առաջընթացից։ Երաշխավորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական անկախությունը՝ մենք ստեղծում ենք խաղաղության համաձայնագիրը պահպանելու պայմաններ։ Ես շատ գոհ եմ մեր ներկայիս վիճակից: Կարծում եմ, որ նախագահը մեկնարկել է հիանալի խաղաղության համաձայնագիր, և կարծում եմ, որ վարչակազմը իսկապես հանձնառու է դրա իրականացմանը», – ասել է նա։

Վենսը նաև նշել է, որ Ադրբեջանում իր հանդիպումների ընթացքում կբարձրացնի հայ գերիների ազատ արձակման հարցը։

«Դուք հարցրեցիք, Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալների հարցը։ Այս հարցը անպայման կբարձրացվի։ Տեսեք, մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Հայաստանի վարչապետի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ։ Գիտեք, ես երեկ լսեցի վարչապետի խոսքերը, որ նա լավատեսորեն է տրամադրված խաղաղության համաձայնագրի հարցում՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք մենք հիմա՝ համեմատած մի քանի ամիս առաջվա հետ։ Այսպիսով, մենք անպայման կբարձրացնենք մի շարք հարցեր, բայց կարծում եմ, որ մենք կշարունակենք շատ հաջողությամբ աշխատել ադրբեջանցիների և հայերի հետ», – ասել է նա։

Վենսը նաև անդրադարձել է Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում իր խոսքի թարգմանության հետ կապված տարընթերցումներին։ Հիեցնենք՝  խոսելով միջուկային ոլորտում համագործակցությունից՝ ԱՄՆ փոխնախագահը հնչեցրել էր 5 մլրդ և 4 մլրդ դոլար թվերը:

«Երեկ ստորագրված փաստաթղթերից մեկը, և մեր հանդիպումների ժամանակ մեր կողմից մշակվող հարցերից մեկը Հայաստանում զգալի ներդրումների իրականացումն է՝ նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև կնքված մի քանի շահավետ գործարքների շնորհիվ։ Դրանցից մեկն այն է, որ կստեղծվի շատ մեծ տվյալների կենտրոն… Իրականում, կարծում եմ, որ այն արդեն գործում է, տվյալների կենտրոն, որի ընդհանուր ներդրումները Հայաստանում կարող են հասնել 4 միլիարդ դոլարի։ Այն նաև շատ աշխատատեղեր կստեղծի։ Այսպիսով, սա դասական win-win է։ Կարծում եմ, որ նախագիծը կարող է դառնալ 4 միլիարդ դոլար, բայց դուք արդեն տեսել եք զգալի ներդրումներ Հայաստանում, և մենք ակնկալում ենք, որ դա կշարունակվի», – հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի