16-ից քվեարկելու իրավունք․ արդյոք ժամանակն է իջեցնելու տարիքային շեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

16 կամ 17 տարեկանները, հնարավոր է, առաջիկայում ընտրություններին մասնակցելու իրավունք ունենան. Սահմանադրության  մեջ տարիքային շեմն իջեցնելու հարց է  քննարկվում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»  հասարակական կազմակերպությունում է հարցը քննարկման առարկա դարձրել։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այս հարցով քննարկում չի ունեցել։ 

Արդյո՞ք 18 տարին չլրացածները քաղաքականապես հասուն են ընտրություններին մասնակցելու համար: 1990-ականներից այս թեման օրակարգում է տարբեր երկրներում։ Որոշ հետազոտություններ հանգում են նրան, որ երիտասարդներն ավելի վաղ են ներգրավվում քաղաքական ու հասարակական կյանքում, սակայն կան նաև հակառակ տեսակետներ, այդ թվում՝ Հայաստանում։ 

Օրինակ՝ Ավստրիան առաջին ԵՄ երկրներից էր, որտեղ համապետական ընտրություններին մասնակցության շեմն իջեցվեց 16 տարեկանի։ Գերմանիայի, Էստոնիայի, Շվեյցարիայի որոշ շրջաններում 16 տարեկանից կարելի է մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Բրազիլիայում, Արգենտինայում 16 տարեկանից կարող են ընտրության մասնակցել կամավոր։ 

Շոտլանդիայում 2014 թվականի անկախության հանրաքվեին թույլատրվեց քվեարկել 16 տարեկանից։ Դրանից հետո քննարկումներ են եղել ընտրական տարիքային շեմն իջեցնել ամբողջ Մեծ Բրիտանիայում, բայց առաջարկը չի ընդունվել։

Նորվեգիայում 2011-ին փորձնական իջեցրել են քվեարկությանը մասնակցության տարիքային շեմը և հանգել նրան, որ 16-17-ամյա, ընտրողները 18 տարեկանների համեմատ, ունեն քաղաքական հասունության ավելի ցածր մակարդակ։ Նշվում է, որ դեռահասները չեն կարող լիարժեք գնահատել քաղաքական հարցերը և կայացնել մտածված որոշում։

Արդյո՞ք Հայաստանում ընտրական իրավունքի տարիքային շեմի նվազեցումն այս պահին նպատակահարմար է․ Factor TV-ի յութուբյան ալիքում հարցման ընթացքում տարիքային շեմի նվազեցմանը կողմ է արտահայտվել  17 տոկոսը,  83 տոկոսը դեմ է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամրազյան