ՀՀ-ն չէր կարող մերժել ԱՄՆ-ի՝ «Խաղաղության խորհրդին» միանալու առաջարկը․ Թրամփն է միջնորդել Ադրբեջանի հետ համաձայնագիրը․ Սոսի Թաթիկյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 15:22
Ձեր մեղավորությամբ ՀՀ-ն վերածվել է քաղկալանավայրի՝ բաց երկնքի տակ․ Մանուկյանը դիմեց ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:22
«Ընտրական իրավունքը բացարձակ չէ․ պետություններն այն սահմանափակելու հայեցողություն ունեն»․ ՆԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:15
Ես Ալենն եմ, թիկնապահների կարիք չունեմ, էդքան փող չեմ աշխատել, որ հետևիցս քցեմ ման տամ. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 15:10
ԵՄ-ն Հայաստանին ևս 18 մլն եվրո կտրամադրի // Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնի․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 15:01
Վրաստանում Կուլևիի վերամշակման գործարանն ամբողջությամբ կհրաժարվի ռուսական նավթից
02.07.2026 | 14:58
ԵՄ-ի հետ քննարկվել է Հայաստանում էներգիայի կուտակման կայանների կառուցմանն աջակցելու հնարավորությունը
02.07.2026 | 14:43
Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին Խամենեիի հուղարկավորության արարողությունից առաջ հարձակումների դեմ
02.07.2026 | 14:34
770 դրամ ելակի, 275 դրամ լոլիկի և 400 դրամ չերի լոլիկի յուրաքանչյուր կգ-ի արտահանման համար
02.07.2026 | 14:22
ԵՄ-ում մտադիր են սահմանափակել երեխաների մուտքը սոցցանցեր
02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
Բոլորը

Արտաքին և անվտանգության Երևանի կենտրոնի համահիմնադիր և նախագահ Սոսի Թաթիկյանը Factor TV-ին տված հարցազրույցում վերլուծել է Հայաստանի և Ադրբեջանի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին» միանալու որոշումը։

Թաթիկյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության տրամաբանական շարունակությունն է, որը միտված է ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների դերի նվազեցմանը։ «Այս փորձը նոր չի սկսվում։ Այս փորձը սկսվեց 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին, երբ նախագահ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո նա ստորագրեց հրամանագիր, որով կարգադրեց վերանայել միջազգային կազմակերպություններին մասնակցությունը», – նշել է նա՝ հավելելով, որ դրան հետևել է ԱՄՆ-ի դուրս գալը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, ՅՈՒՆԵՍԿՕ-ից և շուրջ 66 միջազգային այլ կոնվենցիաներից։

«Եվրամիությունում այս խորհրդի ստեղծումը գնահատվում է որպես ՄԱԿ-ի և պաշտոնական բազմակողմ մեխանիզմները փոխարինելու փորձ», – ընդգծել է Թաթիկյանը՝ մատնանշելով, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Շվեդիայի ղեկավարը արդեն իսկ մերժել են նախաձեռնությունը։

Անդրադառնալով Հայաստանի որոշմանը՝ փորձագետը կարծիք է հայտնել, որ պաշտոնական Երևանը այլընտրանք չուներ։ «Իրականում Հայաստանը, կարծում եմ, չէր կարող չհամաձայնվել այս առաջարկին», – ասել է նա։ Թաթիկյանը սա պայմանավորել է մի քանի գործոնով. նախ՝ նախագահ Թրամփն անձամբ է միջնորդ հանդիսացել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, Վաշինգտոնյան հռչակագրի և «ԹՐԻՓՓ» նախագծի հարցերում։ Երկրորդ՝ այս քայլով Հայաստանը կանխեց մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կմիանար խորհրդին, իսկ Հայաստանը՝ ոչ, ինչը կվտանգեր երկրի անվտանգությունը։

Միևնույն ժամանակ, այս քայլը զերծ չէ ռիսկերից։ Նրա խոսքով՝ Հայաստանը հայտնվել է շատ դժվար իրավիճակում, քանի որ պետք է մանևրի «այս երկու նոր ձևավորված բևեռների միջև»՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի և ԵՄ առանցքային երկրների միջև խորացող տարաձայնությունները։

Թաթիկյանը համաձայնել է այն դիտարկման հետ, որ միջազգային իրավունքի թուլացման պայմաններում Հայաստանի համար խորհրդին միանալը կարող է ստեղծել անվտանգության լրացուցիչ, թեկուզ և ոչ ֆորմալ երաշխիքներ։

Սակայն փորձագետը զգուշացնում է, որ սա չի վերացնում բոլոր վտանգները։ Նրա համոզմամբ՝ տեսանելի ապագայում Ադրբեջանից բխող ռազմական վտանգը նվազել է, բայց դրան փոխարինելու են եկել հիբրիդային ռիսկերը։ «Միանշանակ նույն Ադրբեջանից մեզ սպառնում են և շարունակելու են սպառնալ հիբրիդային ռիսկեր, և երբ մենք խոսում ենք այդ հիբրիդային սպառնալիքների մասին, մենք չպետք է միայն նկատի ունենանք Ռուսաստանը։ Ըստ իս, հավասարապես, եթե ոչ ավելի, հիբրիդային ռիսկեր կան Ադրբեջանից, և դրանք չեզոքացնելը շատ ավելի դժվար է, քան թե ռազմական ռիսկը»,- եզրափակել է Սոսի Թաթիկյանը։

Նա նաև կարևորել է, որ Հայաստանը չպետք է հրաժարվի միջազգային իրավունքի գործիքակազմից, քանի որ այն «կոչված է հենց փոքր և ռազմական ավելի փոքր պոտենցիալով երկրներին պաշտպանելուն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ռոբերտ Անանյան