Ովքեր հեռացան ՔՊ վարչությունից. Փաշինյանին դեմ քվեարկողներ են եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ ստանձնեց իշխող ուժի վարչության նախագահի պաշտոնը։ Պարզվում է՝ ոչ բոլոր ՔՊ-ականներն են կողմ Փաշինյանին տեսնել կուսակցության ղեկին։ Շաբաթ օրը 80 ՔՊ-ականներ փակ քվեարկության ժամանակ այլ անձի են ընտրել վարչության ղեկավարի պաշտոնում։

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, այդպես էլ չի իմանա, թե ովքեր են դեմ իր՝ կուսակցության նախագահ դառնալուն, քանի որ ՔՊ-ականները հրապարակավ մի մարդու նման կուսակցության ղեկին պատկերացնում են միայն Փաշինյանին։

«Ես ոչ մի անգամ վարչության նախագահի թեկնածու չեմ էղել և հույս ունեմ, որ չեմ էլ լինի: Իմ մտադրությունը և նպատակը դա ա, որովհետև կարծում եմ, որ դա հակակշիռների, փոխզսպումների ձևավորման առումով ճիշտ մեխանիզմը դա ա, և ես կարծում եմ, որ մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, ովքեր արժանիորեն կարող են այդ կարգավիճակը ունենալ»,- Factor TV-ի հարցին ի պատասխան՝ դեռևս 2019 թվականին վստահեցրել էր Նիկոլ Փաշինյանը։ Իսկ հիմա ո՞վ է ռիսկ անելու հակակշռելու և զսպելու վարչապետին, երբ նրա լուսանկարները փակցված են բոլոր ՔՊ-ականների աշխատասենյակներում, համագումարի օրը Factor TV-ն հարցրեց Փաշինյանին։

Նիկոլ Փաշինյանը վարչության անդամ դառնալու համար ստացել է 826 քվե, քվեարկության իրավունք է ունեցել 917 ՔՊ-ական: Եթե վարչության նախագահի պաշտոնում Փաշինյանն անցանկալի է եղել 80 ՔՊ-ականի համար, ապա վարչության կազմում նրան տեսնել չի ցանկացել շուրջ 10 կուսակցական։ Նիկոլ Փաշինյանից հետո ՔՊ-ում ամենաբարձր վարկանիշը Գևորգ Պապոյանն ունի։ Նրա օգտին քվեարկել է 707 կուսակցական։ ՔՊ-ում իր դիրքերը զիջել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա չորրորդն է, այնինչ նախորդ համագումարում զիջում էր միայն Փաշինյանին։

ՔՊ-ն այս համագումարին նոր քվոտա է սահմանել, ինչը վարչությունից դուրս է թողել հնաբնակարներին։ Կուսակցության սահմանած քվոտայով վարչության անդամներից առնվազն 5-ը պետք է լինեն հակառակ սեռի ներկայացուցիչներ։ Սա հանգեցրել է նրան, որ 416 քվե ստացած Սասուն Միքայելյանը վարչության կազմ չի ընդգրկվել, նրա փոխարեն նախապատվությունը տրվել է 405 ձայն ստացած Արուսյակ Մանավազյանին:

Նախորդ կազմից նոր վարչությունում չեն հայտնվել նաև Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը և ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։ ՔՊ վարչության նորեկներն են Հայկ Կոնջորյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հասմիկ Հակոբյանը, Ալխազ Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Խաչատրյանը, Նազելի Բաղդասարյանը և Արուսյակ Մանավազյանը։ Հնաբնակներից վերընտրվել են Ալեն Սիմոնյանը, Գևորգ Պապոյանը, Գնել Սանոսյանը, Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը, Դավիթ Խուդաթյանը, Ռուբեն Ռուբինյանը և Վահագն Ալեքսանյանը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին էլ հնարավորություն չի տրվել մասնակցել ՔՊ համագումարին, քանի որ, ինչպես պարզվեց, ուշ է փոխանցել կուսակցության անդամավճարը, որն էլ սահմանված ժամկետում չի նստել ՔՊ հաշվին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան