Ավետիք Բաբայանն ու Հակոբ Կարապետյանը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում․ քաղաքապետարանի պաշտոնյան հարցաքննվել է

Լուրեր

05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը, որն այժմ քաղաքապետի որոշմամբ արձակուրդում է, այսօր ասուլիսում հերքեց լրագրող Հակոբ Կարապետյանի այն պնդումը, որ կապ ունի օրերս նրա  վրա իրականացված հարձակման հետ։

«Տվյալ անձը (նկատի ունի Հակոբ Կարապետյանին – խմբ․) լրատվամիջոցներին հայտնել է, որ ես եմ իրեն հայհոյել, իսկ ինքը փորձել է խոսակցությունը տանել ավելի կոռեկտ դաշտ, որն իրականությանը չի համապատասխանում։ Ես պատասխանել եմ այն կոնտեքստով, որով նա ինձ վիրավորել է, ապա ստացել եմ սեռական բնույթի հայհոյանքներ։ Դրանից հետո խնդրել եմ իր հեռախոսահամարը՝ հասկանալու համար, թե ո՞նց կարող է անծանոթ մարդը, դիմացինին ուղղակի չճանաչելով, հայհոյել։ Նորից եմ ստացել հայհոյանքների տարափ, այսքանով մեր խոսակցությունը սահմանափակվել է, որից երկու օր հետո տվյալ անձը, չհանգստանալով, զանգում է իմ ընդունարան և գործավարին խնդրում, որ  ինձ փոխանցեն իր հեռախոսահամարը, որ ես իր հետ կապվեմ»,- ասուլիսի ժամանակ իրավիճակն այսպես ներկայացրեց Բաբայանը։

Ավելին, Ավետ Բաբայանը պնդեց, թե Հակոբ Կարապետյանը քաղաքական պատվեր է կատարում։

«Հասկանալով, որ գործ ունենք քաղաքական ինչ-որ պատվերի հետ, ես փորձում եմ զերծ մնալ այդ ամեն ինչից և չեմ էլ զանգում իրեն, որից հետո անձը, տեսնելով որ ես իրեն չեմ զանգում, «Messenger» հավելվածի միջոցով 10-15 նամակագրություններ է ուղարկում, այդ թվում՝ ինձ, իմ ազգականներին, իմ ընկերներին, իմ աշխատանքային թիմին ուղղված հայհոյանքների մի տարափ է գալիս։ Այդ դեպքում նոր ես զանգում եմ իրեն՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում։ Մարդն իմ ձայնը լսելուց հետո անջատում է։ Այսքանով մեր խոսակցությունը սահմանափակվել է»,- ասաց Բաբայանը։

Հստակեցնող հարցին՝ ո՞ւմ կողմից է եղել քաղաքական պատվերը, Բաբայանը նախ անուն չնշեց, սակայն ավելի ուշ հիշատակեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, որն էլ միջադեպի վերաբերյալ տեսանյութ էր տարածել։

«Վստահ ասում եմ, որ սա քաղաքական պատվեր է, պարոն Մարությանը փարատեց իմ կասկածները»,-  ասաց Ավետիք Բաբայանը։

Նշենք, որ Բաբայանը, Հակոբ Կարապետյանի հրապարակային գրառմանն ի պատասխան, անձնական նամակով պատասխանել էր՝ «տգետը դու ես, այ սուպեր մամայի վկա»։ Factor TV-ի դիտարկմանը, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է զսպվածություն և կոռեկտություն ցուցաբերի, արդյո՞ք Բաբայանը մտածել է նման  բովանդակությամբ նամակ ուղարկելուց առաջ, արձագանքեց․ «Ես համաձայն եմ, ծանրութեթև չեմ արել, քանի որ էմոցիանոլ այդ ֆոնին ուղղակի պատասխանել եմ, ինքը կոնկրետ մատնանշել է ինձ, տարածել է իմ լուսանկարն ու վիրավորել։ Հանրային կարծիքը թույլատրում է քննադատել, բայց ոչ «տգետ» անվանել։ Երբ ես հասկացա թե՛ իմ պաշտոնի կարևորությունը, թե՛ այն, որ նման անձի հետ չի կարելի առնչություն ունենալ, ես ուղղակի ջնջեցի իմ նամակագրությունը և Երևանի քաղաքապետի կողմից ստացել եմ խիստ նկատողություն»։

Ի դեպ, քաղաքապետարանի պաշտոնյան հանրային ծառայողի զբաղեցրած պաշտոնին ոչ վայել վարքագիծ դրսևորելու, հանրային ծառայության նկատմամբ հանրային վստահությունը նվազեցնելու համար իր վերադասից՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանից ստացել է խիստ նկատողություն և արձակուրդ մեկնել։ Այսօր Բաբայանը տեղեկացրեց՝ արձակուրդը 10 աշխատանքային օր է, դեռ չի վերադարձել աշխատանքի, պարզապես հարցազրույց տալու բազմաթիվ առաջարկներից ելնելով՝ որոշել է ասուլիս հրավիրել։

«Սրանով սահմանափակվում է իմ՝ այս շենքում մնալը, կլինեմ այն ժամանակ, երբ կորոշվի, որ արձակուրդից վերադառնում եմ աշխատանքի։ Քննություն կա, թող քննությունը պարզի՝ ով է մեղավոր»,- եզրափակեց Բաբայանը։

Ավետիք Բաբայանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, սակայն չի առերեսվել Հակոբ Կարապետյանի հետ։

Լրագրող Հակոբ Կարապետյանը Factor TV-ի հետ զրույցում Բաբայանի հայտարարությունները որակեց «սուտ և խեղաթյուրված»։

«Ավետ Բաբայանը ոչ միայն հանրային ծառայության համար պիտանի անձնավորություն չէ, որովհետև այդ կարգի խեղաթյուրել իրականությունը կարող է միայն այդ ոլորտում բավական լավ պարապած մարդը։ Մեղադրել ինձ, փորձել ինձ կապել քաղաքական պատվերի հետ այն դեպքում, երբ ինքը ինձ գրել է առանց բարևի, առանց ներկայանալու, միանգամից վիրավորել է՝ անվանելով տգետ և սուպեր  մամայի վկա՝ ակնհայտորեն ակնարկելով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ իմ կապն ու երբեմնի աշխատանքային հարաբերությունները։ Ես նրա հասցեին որևէ անձնական բնույթի հիշատակություն չէի արել, ես այդ մարդուն ճանաչում եմ օգոստոսի 27-ից սկսած։ Ճանաչելու առիթը եղել է այն, որ ինքն է ինձ գրել, ես իրեն չեմ գրել»,- պնդեց Հակոբ Կարապետյանը։

Դիտարկմանը, որ մինչ Բաբայանի հաղորդագրությունն ինքն է իր էջում հրապարակային գրառում արել, Կարապետյանն արձագանքեց․ «Երբ ես ասել եմ «կաստում-շլվարավոր տգետներ», կոնկրետ անձանց եմ նկատի ունեցել, որոնք քաղաքական որոշումներ են կայացնում և մարդկանց համար բարդություններ ու թյուրիմացություններ են ստեղծում, ինչի մասին ես գրել եմ»։

Ավետիք Բաբայանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հակոբ Կարապետյանը գրառմանը կից մի լուսանկար էր տարածել, որտեղ ինքն է պատկերված։ Լրագրողը բացատրեց՝ նկարում միայն Բաբայանը չէ, բացի նրանից՝ ևս մի քանի անձ երևում է, և անգամ Ավետ Բաբայանի դեմքը չի երևում։

«Ես այդ մարդու անունը չեմ իմացել, նրա գոյության մասին չեմ իմացել։ Նա որոշել է, որ կարելի է հանրային, չանձնավորված քննադատությանը պատասխանել անձնական նամակով, և հաշիվ պարզել ու առանց բարևի վիրավորել ինձ։ Ես հաստատում եմ, որ հայհոյել եմ Ավետ Բաբայանին՝ բացառապես իր կողմից իմ հասցեին հնչեցված վիրավորանքներին և իմ ու ընտանիքիս  հասցեին հնչեցված կեղտոտ հայհոյանքներին ի պատասխան։ Նաև խոստովանում եմ, որ իր ասած մի բառին պատասխանել եմ 10 բառով։ Ես չեմ կարողացել և չեմ կարողանում անպատասխան թողնել իմ ու իմ ընտանիքի հասցեին հնչեցված հայհոյանքները։ Ինքն իր մոտից ջնջել է իր ամբողջ գրագրությունը, այդ թվում՝ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքները, ես ոչ մի բառ չեմ ջնջել իմ գրածից»,- նշեց Հակոբ Կարապետյանը։

Դիտարկմանը, որ ինքը վիրավորանքին հայհոյանքով է պատասխանել, ասաց, որ Բաբայանի տարածած էկրանապատկերն արժանահավատ չէ:

«Դրանից հետո պետք է ասեի՝ բարև ձեզ, հայերենի համար սեղմեք մե՞կ։ Իր գրածին հաջորդել է իմ կոշտ պատասխանը, ես սխալ եմ համարում հանրային հարթակում հայհոյանք վերարտադրելը, նույնիսկ եթե դա ի պաշտպանություն ինձ է, այդ իսկ պատճառով չեմ հրապարակել, այդ տվյալները փոխանցել եմ նախաքննական մարմին։ Ինքն ասե՞լ է, որ ինձ արգելափակել է, ես չեմ կարողացել պատասխանել իր գրած հայհոյանքին»,- ասաց Կարապետյանը։

Լրագրողն ասում է՝ նա երկխոսությունից միայն երկու օր անց է զանգահարել Բաբայանի ընդունարան, քանի որ դիմել է քաղաքապետարանի պաշտոնյաներին, տեղեկացրել խնդրի մասին, սակայն նրանք ոչինչ չեն ձեռնարկել։

«Ինքը զանգել է ինձ, իր հայհոյանքների պատասխանները վերադարձրել եմ իրեն, և նորից ստացել եմ ֆիզիկական բռնության սպառնալիքներ։ Հենց դա է ինձ հիմք տալիս համոզմունք հայտնելու, որ իմ դեմ կատարված գիշերային հարձակումը ուղղակի կապ ունի այդ խոսակցության հետ»,- եզրափակեց Հակոբ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախկին խոսնակ, լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, թե Ավետիք Բաբայանից ստացել է հայհոյախառն ու սպառնալից հաղորդագրություններ, որից հետո իր վրա հարձակում է տեղի ունեցել։

Նախքան այդ միջադեպը Կարապետյանը ֆեյսբուքում, մասնավորապես, գրել էր․ «Նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է․ կյանքդ դարձնում են ամենօրյա պայքար կաստում-շլվարավոր տգետների արտադրած թյուրիմացության դեմ»։

Կարապետյանի այս գրառումը կապված էր մի միջադեպի հետ, երբ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հասարակական տրանսպորտում ուղեվարձը չվճարած քաղաքացիներին տուգանելու ժամանակ տուգանել էին նաև ուղեվարձը վճարած ուղևորի։ Վերջինը հետագայում ապացուցել էր, որ վճարել է, ինչից հետո Ավետ Բաբայանը զանգահարել և ներողություն էր խնդրել տվյալ ուղևորից։ Այս ամենը տեղի էր ունեցել լրատվամիջոցի անդրադարձից հետո։

 

Արփի Հակոբյան