Հայաստանում այդպես էլ չի ձևավորվել հանրային լեգիտիմություն վայելող հասարակական պայմանագիր՝ Սահմանադրություն․ «Նժար» սահմանադրական շարժում

Լուրեր

06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք՝ «Նժար» սահմանադրական շարժումը, արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության վերջին երեք տասնամյակների պատմությունը ոչ միայն անարդյունավետ կառավարման, այլև իրավական և սահմանադրական կարգի համակարգային քայքայման տարեգրություն է։ Այս մասին նշվում է շարժման հայտարարության մեջ, որը վերնագրված է՝ «Ինքնորոշման խզումը և պետականության ճգնաժամը Հայաստանում»։

«Մեր պետականության հիմնասյուները՝ Սահմանադրությունը, օրենքի գերակայությունը, հանրային կամքի ազատ արտահայտումը և ինստիտուցիոնալ պատասխանատվությունը, հետևողականորեն ոտնահարվել և արժեզրկվել են պետական ամենաբարձր մակարդակներում։

Այս խախտումները պատահական դրվագներ չեն, այլ երեքուկես տասնամյակ ձևավորված ու պահպանված արժեհենությունից զուրկ և անպատասխանատու կառավարման մշակույթի տրամաբանական հետևանք։

Հայկական պետականության նորագույն ճգնաժամի արմատներն ավելի խորն են, քան վերջին երեք տասնամյակները։ Դրանք պայմանավորված են պետականության հիմքում իրական ազգային ինքնորոշման բացակայությամբ։

Առաջին Հանրապետությունը ծնվեց պատմական շրջադարձի պահին, սակայն չհասցրեց կայանալ որպես լիարժեք ինքնորոշման արդյունք։

Պետականությունը խորտակվեց արտաքին ռազմաքաղաքական ճնշումների տակ, և 1920 թվականին Հայաստանը բռնազավթվեց բոլշևիկյան
Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի կողմից։ Այս ողբերգությունը խզեց պետականության բնական զարգացման շղթան և զրկեց մեզ ինքնիշխանության ամուր հիմքից։

1990թ․ ընդունված Անկախության հռչակագիրը, թեև ծնունդ առավ Արցախյան շարժման համատեքստում և հռչակեց Խորհրդային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը, իրագործման ընթացքում դարձավ իրավական հակասության աղբյուր։ Իշխանությունները ո՛չ իրավականորեն ամրագրեցին միացումը, ոչ էլ ճանաչեցին Արցախի Հանրապետությունը որպես ինքնորոշված անկախ սուբյեկտ։

Այս անորոշ, երկակի վիճակը ամրագրվեց նորանկախ պետության հիմքերում։ Մի կողմից պետք է ձևավորվեր Սահմանադրությամբ և օրենքներով կարգավորվող իրավական համակարգ, մյուս կողմից՝ որպես Արցախի անվտանգության փաստացի երաշխավոր, իշխանությունները գործում էին սահմանադրական նորմերից և իրավական ընթացակարգերից դուրս։ Արդյունքում իրավունքի գերակայությունը հենց սկզբից ենթարկվեց քաղաքական նպատակահարմարությանը։

Անկախությունից ի վեր Հայաստանում այդպես էլ չի ձևավորվել հանրային լեգիտիմություն վայելող հասարակական պայմանագիր՝ Սահմանադրություն։ Սահմանադրական տեքստերն ու դրանց ընդունման գործընթացները ծառայեցվել են գործող իշխանությունների վերարտադրությանը։

Սահմանադրությունը դիտարկվել է ոչ թե որպես ժողովրդի կամքի բարձրագույն արտահայտություն, այլ որպես իշխանությունը պահպանելու գործիք։

Ընտրակեղծիքները, քաղաքական բռնությունները և հանրային կամքի համակարգված խեղաթյուրումը քաղաքացուն զրկել են իր քաղաքական սուբյեկտությունից՝ պետության կառավարմանը մասնակցելու իր իրավունքից։

Արդյունքում պետական ինստիտուտները կորցրել են իրենց լեգիտիմությունը, իսկ ընտրությունները՝ իրենց նշանակությունը որպես ժողովրդավարական վերահսկողության գործիք։

Հայաստանի արտաքին քաղաքական որոշումները կայացվել են բացառապես օրվա իշխանությունների անձնական շահերը սպասարկելու նպատակով, ինչը բերեց տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական, քաղաքական կախվածության, ահռելի հետընթացի և պարտության։

Պետությունը չկարողացավ կատարել իր հիմնարար պարտավորությունը՝ պաշտպանել տարածքային ամբողջականությունը և ապահովել քաղաքացիների անվտանգությունն ու կյանքի իրավունքը։

Ամփոփելով՝ Հայաստանի պետականության ներկայիս ճգնաժամի հիմքում ընկած են ազգային ինքնորոշման բացակայությունը, ինքնիշխանության թուլությունը, իրավական խարխլված հիմքերը, անհաշվենկատ արտաքին քաղաքականությունը և արժեքային ու ինստիտուցիոնալ ճգնաժամը։

Մենք առաջարկում ենք լուծումը․ ձևավորել ինքնորոշման վրա հիմնված նոր արժեհեն հիմք և կառուցել արդյունավետ կառավարման համակարգ։ Այդ համակարգի միջուկը՝ Պետական խորհուրդը, կոչված է դառնալու Սահմանադրության այն անկուսակցական պահապանը, որը բացակայել է մեր իրականության մեջ վերջին երեք տասնամյակում։

Ինքնորոշման ինստիտուտը պետք է ձևակերպի այն ազգային-պետական շահը, որի բացակայությունը հանգեցրել է արտաքին և ներքին քաղաքականության ձախողմանը։

Սա ոչ թե հերթական փոփոխությունն է, այլ պետականության վերաիմաստավորում, վերաարժևորում։

Միացիր Նժարին, եթե կիսում ես մեր գաղափարները»,-նշվում է հայտարարության մեջ։