Որդուս տարել եմ հիվանդանոց ասել են՝ պետպատվեր չկա․ պատգամավորը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«5 տարեկան որդիս անհետաձգելի վիրահատության կարիք ուներ, հիվանդանոցում մեզ ասացին, որ պետպատվեր չկա, պետք է հերթագրել ու մեկ ամիս սպասել։ Ես վճարեցի վիրահատության գումարը»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դիմելով առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին՝ այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանը։

Իշխանական պատգամավորը նշեց, որ հիվանդանոցներում պետպատվեր չկա, և այդ հարցը պետք է ուշադրության կենտրոնում պահել, քանի որ հատկապես սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիները բախվում են լուրջ խնդրի։

Փոխնախարարն էլ արձագանքեց, որ իր ունեցած տվյալներով՝ բժշկական կենտրոններում պետպատվերի խնդիր չկա։ Պատգամավորները հակադարձեցին՝ հայտարարելով, որ հնարավոր է՝ փոխնախարարին սխալ են զեկուցել իրավիճակը։

Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է Ասիական զարգացման բանկի հետ «Առողջապահության որակի բարելավման ծրագրի» շրջանակում վարկային պայմանագիր կնքելու վերաբերյալ նախագիծը, որով ՀՀ-ն 45,3 մլն եվրոյի վարկ կստանա բժշկական ծառայությունների բարելավման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան