ՀՀ-ն 45,3 մլն եվրո վարկ կստանա բժշկական ծառայությունների բարելավման համար. ԱՆ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Առողջապահության զարգացման նպատակով Ասիական զարգացման բանկի հետ ավելի քան 45 միլիոն եվրոյի չափով վարկային համաձայնագիր կկնքվի։ Հարցն այսօր քննարկվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Զեկուցող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնեց, որ       Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող վարկավորման ծրագրով նախատեսվում է ներգրավել 45,3 մլն եվրո արժողությամբ վարկ՝ բժշկական ծառայությունների բարելավման համար։

«Վարկային միջոցները բաշխված են տարիների մեջ, և մենք մինչև 2028 թվականը պետք է կարողանանք ապահովել ամեն մի արդյունքային ցուցանիշի դրական ելքը, որի պարագայում հաջորդ տարվա ընթացքում վարկային միջոցները կտրամադրվեն»,- պարզաբանեց Նանուշյանը։

Փոխնախարարը մանրամասնեց, որ վարկային միջոցներն ուղղվելու են առողջապահական հաստատությունների կառուցման ու բարելավման, ծառայությունների որակի գնահատման, բժշկական հաստատությունների լիցենզավորման, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացման, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացման,  ինչպես նաև էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավման խթանմանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը հունվարի 23-ի նիստում հավանություն է տվել Ասիական զարգացման բանկի հետ առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան