ՀՀ-ն հրաժարվում է Ղարաբաղից, Ադրբեջանը՝ փոխհատուցումից. ի՞նչն է կարևոր խաղաղության պայմանագրի տեքստում. BBC-ի անդրադարձը

Լուրեր

05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
05.12.2025 | 19:13
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը կմնա կալանքի տակ. դատարանի ճանապարհին նաև ավելի քան 20 ակտիվիստ է ձերբակալվել
05.12.2025 | 19:00
Եպիսկոպոսները տեսել են՝ կաթողիկոսը հեռանալու է վաղ թե ուշ, պահանջել են հրաժարականը, որ չասոցացվեն նրա հետ․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 18:58
Վարդան Ղուկասյանի փեսայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.12.2025 | 18:46
Դատախազը Զորականում դպրոցականների կողմից անչափահասին ծեծելու քրգործով հատուկ վերանայման բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան
Բոլորը

Օգոստոսի սկզբին Ադրբեջանն ու Հայաստանը վերջնականապես հաստատել են  խաղաղության պայմանագրի տեքստը, մնում է միայն այն ստորագրել։ Ի՞նչն է այս պայմանագրում շահավետ Բաքվի, ի՞նչը՝ Երևանի համար, և ի՞նչ հարցեր են մնում չլուծված։ BBC-ի ռուսական ծառայության թղթակիցներն այս հարցերն են ուղղել հայ, ադրբեջանցի և միջազգային փորձագետներին։

Ղարաբաղը՝ գլխավոր փոխզիջում

Խաղաղության պայմանագրի տեքստը հրապարակվել է երկու առաջնորդների՝ Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո, որտեղ արտաքին գործերի նախարարները յուրաքանչյուր էջի վրա գրել են իրենց անուն-ազգանվան սկզբնատառերը․ դիվանագիտական ​​լեզվով սա կոչվում է նախաստորագրում։ Սակայն անհայտ է, թե երբ երկու երկրների առաջնորդները կստորագրեն պայմանագիրը, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո կայացած հանդիպումը դեռևս չի մոտեցրել խաղաղության պայմանագրի կնքմանը։

Տեքստը սկսվում է տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչմամբ։ Ըստ հրապարակման՝ սա նշանակում է, որ Բաքուն հասել է իր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակին անկախությունից ի վեր՝ Հայաստանի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ ցանկացած պահանջից։

«Սա է գլխավոր փոխզիջումը՝ ամբողջ հակամարտությունը հիմնված էր Ղարաբաղի պատկանելության հարցի վրա»,- ասել է  ղարաբաղյան հակամարտության պատմաբան Արիֆ Յունուսը, որն աշխատել է Ադրբեջանի նախագահական վարչակազմում Ղարաբաղյան առաջին  պատերազմի ժամանակ։

BBC-ն նշում է, այս փոխզիջումը նորություն չէ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի առաջ պատրաստ էր ճանաչել Ղարաբաղը որպես ադրբեջանական։ Նրա դիրքորոշումը պայմանավորված էր 2020 թվականի պատերազմում Ադրբեջանի հաղթանակից և 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակի կողմից իրականացված ռազմական գործողության արդյունքում Ղարաբաղից հայերի հեռանալուց հետո ստեղծված իրավիճակով։

«Այս տեքստի սկզբնական նախագիծն ադրբեջանական էր, և Հայաստանը փորձել է այն խմբագրել միայն վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ասել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Այնուամենայնիվ, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մեջ կա նաև մեկ այլ կողմ. 2021 թվականի մայիսից ի վեր Ադրբեջանի զինված ուժերը վերահսկում են Հայաստանի տարածքում գտնվող մի քանի կարևոր բարձունքներ: Չաթեմ Հաուսի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող Լորենս Բրոերսը սա նկարագրում է որպես «հայկական տարածքի մի մասի միկրոօկուպացիա»։

Բացի այդ, Բաքվում գործում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ինչը ենթադրում է Հայաստանի տարածքը։ Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Ադրբեջանը կհամաձայնի վերացնել այդ համայնքը և դուրս բերել իր զորքերը Հայաստանի տարածքից:

«Խորհրդային վարչական սահմանները միջազգային ճանաչելը կարելի է համարել Բաքվին արված փոքր զիջում՝ մեծ ձգձգմամբ, քանի որ վերջին տարիներին Ադրբեջանը պարբերաբար հայտարարություններ և սպառնալիքներ է հնչեցնում, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Գրիգորյանը։

Տարածքային ամբողջականության ճանաչմանը զուգընթաց՝ համաձայնագրի հիմնական կետը դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումն է։

Փոխադարձ սպառնալիքներից հրաժարում

Նույնիսկ 2020 թվականի պատերազմում հաղթանակ տանելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնում էր  ռազմական գործողություններ սկսել, եթե Հայաստանը չկատարի իր պայմանները:

«Մենք կիրականացնենք «Զանգեզուրի միջանցքը», անկախ նրանից՝ Հայաստանն ուզո՞ւմ է դա, թե՞ ոչ: Եթե ուզում է, մենք այն կլուծենք ավելի հեշտ ճանապարհով, եթե չի ուզում, մենք այն կլուծենք ուժով»,- հայտարարել էր Ադրբեջանի առաջնորդը:

Խաղաղության պայմանագրի տեքստը բացառում է նման սպառնալիքները. կողմերը խոստանում են զերծ մնալ ուժի կիրառման սպառնալիքներից։

«Ուժի կիրառումից հրաժարվելը Հայաստանի օգտին է, քանի որ Հայաստանը թույլ է, և նրա սահմանները սպառնալիքի տակ են»,- ասել է Յունուսը։

Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հրաժարվելը չի ​​կարելի թերագնահատել։ Այս մասին էլ ասել է հայ պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանը, որի կարծիքը, ըստ լրատվամիջոցի, լսում է Հայաստանի կառավարությունը։

«Այս սպառնալիքը որոշ ժամանակ է՝ կախված է Հայաստանի վրա՝ անհանգստություն և անորոշություն առաջացնելով բնակչության և, հնարավոր է, պոտենցիալ ներդրողների շրջանում»,- նշել է նա։

Ում համար է ավելի շահավետ ռասիզմի դեմ պայքարը

Դիտորդների համար խաղաղության պայմանագրի անսպասելի կետերից մեկը երկու կողմերի պարտավորությունն է՝ «պայքարել անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ իրենց բոլոր դրսևորումներով»։

«Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունն առկա են երկու երկրներում էլ։ Այստեղ կարող ենք հիշել Հայաստանի խորհրդարանում քննարկումները, որտեղ հակառակորդներին անվանում են թուրքեր, ինչը մաքուր ռասիզմ է, և ադրբեջանական դպրոցական դասագրքերը, որոնք հայերին թշնամի են դարձնում»,- նշում է Արիֆ Յունուսը։

Նրա խոսքով՝ ատելության և անհանդուրժողականության դեմ պայքարը երկար գործընթաց է, որը պահանջում է հանձնաժողովների ստեղծում և դրանց դրսևորման առանձին դեպքերի երկարատև հետաքննություններ։ Նա կասկածում է, որ որևէ մեկը լրջորեն կզբաղվի դրանով. «Կարծում եմ, որ և՛ մի, և՛ մյուս կողմում այս հոդվածն ընկալվում է որպես դատարկ հռետորաբանություն»։

Սակայն Հայաստանում վախենում են, որ պայմանագրի այս կետը կարող է պատրվակ դառնալ Ադրբեջանի համար՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին: Բաքուն կարող է «ազատորեն մեկնաբանել տարբեր գործընթացներ» որպես այս կետի խախտում, ասել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը, օրինակ՝ Ղարաբաղի հայերի իրավունքների վերաբերյալ ցանկացած քննարկում համարել խաղաղության պայմանագրի խախտում, քանի որ Հայաստանը պայմանագրում պարտավորվել է պայքարել անջատողականության դեմ:

Փոխադարձ պահանջներից հրաժարում

Պայմանագիրը նախատեսում է փոխադարձ հրաժարում գոյություն ունեցող «միջպետական ​​պահանջներից միմյանց նկատմամբ ցանկացած իրավական ատյանում» և ապագայում նման պահանջների արգելք։ Սակայն այս կետը մեկնաբանվում է տրամագծորեն հակառակ ձևով։ Հայաստանում շատերը ներկայիս միջազգային դատական ​​հայցերից հրաժարումը, որոնցում Ադրբեջանը մեղադրվում է ռազմական հանցագործությունների և հուշարձանների ոչնչացման մեջ, համարում են շատ լուրջ զիջում։ Տիգրան Գրիգորյանն ասել է, որ այդ դատական ​​հայցերից հրաժարվելը կլինի Բաքվի հաղթանակը։

Այնուամենայնիվ, Ադրբեջանում այս կետը քննարկվում է Հայաստանից փոխհատուցման պահանջից հրաժարվելու տեսանկյունից։ Բաքուն բազմամիլիարդ դոլարների դատական ​​հայցեր է ներկայացրել՝ պահանջելով փոխհատուցում քաղաքների և ենթակառուցվածքների ոչնչացման համար։

Քարնեգիի Բեռլինի կենտրոնի գիտաշխատող Զաուր Շիրիևը նշել է, որ Ադրբեջանում շատերը կարծում էին, որ միջազգային դատարանները կստիպեն Երևանին վճարել հսկայական փոխհատուցում։

«XV հոդվածը հստակեցնում է, որ դա տեղի չի ունենա, և այդ սպասումները մեծ մասամբ հիմնված էին անիրատեսական կամ չափազանցված պահանջների վրա։ Այժմ այս գաղափարը տարածողները մեծ մասամբ լռում են, և նրանցից շատերը, ովքեր հավատում էին դրանց, հիասթափված կամ նույնիսկ զայրացած են»,- ասել է նա։

Հայ գերիները և միջազգային երաշխիքները. ինչ չի ներառվել փաստաթղթում

Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտն Ալիևի կողմից առաջ քաշված նախապայմանն է. Հայաստանը նախ պետք է փոխի իր Սահմանադրությունը: Նրան դուր չի գալիս այն փաստը, որ Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է հղում Անկախության հռչակագրին, որտեղ փաստաթղթի հենց սկզբում ասվում է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»: Այս նախապայմանը նշանակում է, որ խաղաղության պայմանագիրն այս տարի չի ստորագրվի: Սահմանադրությունների փոփոխության համար անհրաժեշտ է հանրաքվե, որը, հավանաբար, տեղի չի ունենա մինչև 2026 թվականի կեսերը, և դրա արդյունքը կանխատեսելն անհնար է: Կան այլ խնդիրներ, որոնք համաձայնեցված տեքստը չի լուծում:

«Այս փաստաթուղթն ունի՞ միջազգային երաշխավոր։ Եթե կողմերից մեկը խախտի համաձայնագիրը, ի՞նչ է լինելու հաջորդիվ։ Այն կհասնի՞ ՄԱԿ։ Կա՞ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որն ամրագրում է սա»,- հարց է բարձրացրել Քարնեգի կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմ դե Վաալը։

Նա հավելել է, որ Հայաստանը ձգտում էր ներառել վեճերի լուծման միջազգային մեխանիզմ, սակայն այս կետը չի ներառվել փաստաթղթի վերջնական տեքստում։

Լիպարիդյանն էլ ասել է, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Թրամփի, Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ կայացած արարողությունը կարող էր տպավորություն ստեղծել, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես հետագա խաղաղության գործընթացի երաշխավոր, սակայն ստորագրված փաստաթղթերում այդ մասին ոչինչ չի վկայում։

Փաստաթղթում նաև չի հիշատակվում հայ հասարակության համար շատ ցավոտ մի հարց՝ Բաքվում բանտարկված տասնյակ հայերի՝ զինվորականների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը, ասել է Լոուրենս Բրոերսը։

«Չլինել ուրիշի խաղի խաղաքար (զինվոր)»

Խաղաղության պայմանագիրը սկզբնապես կազմվել է անգլերեն լեզվով՝ հայերեն և ադրբեջաներեն թարգմանություններով, և ռուսերեն պաշտոնական թարգմանություն չի սպասվում: Սա կտրուկ հակադրվում է 2020 թվականի հրադադարի համաձայնագրին, որը կազմվել է ռուսերեն և ստորագրվել Ալիևի, Փաշինյանի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի կողմից:

Հայ և ադրբեջանցի քաղաքագետները համաձայն են, որ այս փաստը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազման ևս մեկ ապացույց է։

Լիպարիտյանն ասել է, որ ձեռք բերված համաձայնագիրը Հարավային Կովկասին տալիս է սուբյեկտություն, և այժմ ձեռք բերված առաջընթացը պետք է ամրապնդվի, որպեսզի «Հարավային Կովկասը դառնա քաղաքական, այլ ոչ թե միայն աշխարհագրական հասկացություն»։ Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համագործակցեն Վրաստանի հետ՝ կանխելու համար, որ իրենց խաղաղության ուղին խափանվի արտաքին ուժերի կողմից։

«Այլընտրանքը կլինի վերադարձը արտաքին մանիպուլյացիաների և վերսկսված հակամարտության դարաշրջանին, երբ տարածաշրջանային երկրները]հանգում են ուրիշի խաղի խաղաքարերի դերի և դիտվում են բացառապես որպես երկրներ, որոնց միջով անցնում են խողովակաշարերը»,- հայտարարել է Լիպարիտյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի