ՌԴ-ում անհետացած Մի-8 ուղղաթիռի մնացորդներն են գտել․ ողջ մնացածներ չկան

Լուրեր

10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
Բոլորը

ՌԴ Խաբարովսկի երկրամասում հայտնաբերվել են անհետացած Մի-8 ուղղաթիռի մնացորդները։ Այս մասին հայտնել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ուղղաթիռն անհետացել էր երկուշաբթի երեկոյան, երբ վերանորոգումից հետո թռչում էր տեղակայման վայր։

«Օդային հետախուզության ընթացքում Ռոսավիացիայի ուղղաթիռը հայտնաբերել է հուլիսի 14-ին Օխոտսկից Մագադան թռչող Մի-8 ուղղաթիռի կործանման վայրը։ Բեկորները հայտնաբերվել են Խաբարովսկի երկրամասում՝ Գադիկանի հրվանդանի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տրանսպորտի քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության տվյալներով՝ ուղղաթիռն ամբողջությամբ ոչնչացվել է։ Օդանավում եղել է հինգ մարդ։ Հարուցվել է գործ՝ երթևեկության անվտանգության կանոնների խախտման և օդանավի շահագործման հոդվածով, որի հետևանքով զոհվել է երկու կամ ավելի մարդ։

Քննչական մարմինների աղբյուրը հայտնել է, որ ուղղաթիռի վթարային ռադիոազդանշանը չի աշխատել: Շրջանի արտակարգ իրավիճակների դիսպետչերական ծառայությունը նշել է, որ աղետի ազդանշան նույնպես չի եղել։

Խաբարովսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռի վթարից ողջ մնացածներ չկան, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«Ռոսավիացիայի տվյալներով՝ ողջ մնացածներ չկան։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները, քննչական մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ, կանցկացնեն վթարի վայրի, ինքնաթիռի մնացորդների զննում, կփնտրեն թռիչքի ինքնագրիչները՝ ավիաաղետի հանգամանքները պարզելու համար»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի