ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները վերսկսվել են․ Զելենսկի

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

Միացյալ Նահանգները վերսկսել է Ուկրաինային զենքի մատակարարումները, ուրբաթ՝ հուլիսի 11-ին, ուկրաինացիներին ուղղված ամենօրյա տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ունենք քաղաքական ազդանշաններ ամենաբարձր մակարդակով՝ լավ ազդանշաններ, հատկապես ԱՄՆ-ից, մեր եվրոպացի ընկերներից։ Բոլոր հաղորդագրությունների համաձայն՝ մատակարարումները վերսկսվել են», – ասել է նա։

Զելենսկին չի մանրամասնել, թե որ համակարգերն են մատակարարվում ԱՄՆ-ից։ «Մենք նաև պատրաստում ենք եվրոպական պաշտպանության նոր փաթեթներ», – հավելել է Ուկրաինայի ղեկավարը։

Հուլիսի 1-ին Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տանը, հաղորդել էր, որ Պենտագոնը դադարեցրել է Patriot զենիթային հրթիռների և այլ ճշգրիտ կառավարվող զինամթերքի մատակարարումը Ուկրաինային՝ այն մտահոգությունների պատճառով, որ ԱՄՆ-ն ինքն է չափազանց շատ կրճատել այդ զենքի պաշարները։

Միևնույն ժամանակ, CBS-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն դադարեցրել է զենքի և զինամթերքի մատակարարումները ոչ միայն Ուկրաինային, այլև որ այս որոշումը Պենտագոնի կողմից ԱՄՆ-ից զենք ստացող բոլոր երկրների վերաբերյալ անցկացվող ավելի լայնածավալ վերանայման մաս է կազմում։

Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հաստատել է ամերիկյան պաշտպանական զենքի առաքումը Ուկրաինա։ Հուլիսի 10-ին Reuters-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն վերսկսել է 155 միլիմետրանոց հրետանային արկերի և GMLRS շարժական հրթիռների մատակարարումները։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի