Թրամփը հաստատել է, որ Սպիտակ տունը դիտարկում է Ուկրաինային Patriot համակարգ փոխանցելու հնարավորությունը

Լուրեր

10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Սպիտակ տունը քննարկում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը, փոխանցում է Current time-ը։

«Ուկրաինա են ուղարկվել բազմաթիվ համակարգեր, բայց նրանք կցանկանային դա։ Գիտեմ, որ նրանք դիմել են։ Մենք պետք է քննարկենք։ Դա շատ թանկ համալիր է։ Եվ շատ ցավալի է, որ մենք ստիպված ենք այդքան շատ գումար ծախսել պատերազմի վրա, որը տեղի չէր ունենա, եթե ես նախագահ լինեի»,- հայտարարել է նա։

Թրամփը հավելել է, որ Ուկրաինային «շատ ուժեղ հարվածում են», ուստի Սպիտակ տունը «կդիտարկի դա»։

Այն մասին, որ Սպիտակ տունը քննարկում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգը Կիևին փոխանցելու հարցը, գրել էր Wall Street Journal-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ դեռևս որոշում չի կայացվել: Թրամփի խոսքերից նաև պարզ չէ, թե ինչ որոշում կարող է կայացնել Միացյալ Նահանգները:

Axios-ը հաղորդում է, որ Վաշինգտոնը համակարգի փոխանցումը քննարկում է նաև Բեռլինի հետ:

Զենքի մատակարարումների և հակաօդային պաշտպանության ամրապնդման հարցերը հուլիսի 9-ին Հռոմում՝ Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ քննարկել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և  Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։

«Քննարկել ենք զենքի մատակարարումները և ՀՕՊ-ի ամրապնդումը։ Ռուսաստանի կողմից հարձակումների աճի ֆոնին սա առաջնահերթություններից մեկն է։ Մենք նաև խոսել ենք ամերիկյան զենքի գնման, համատեղ պաշտպանական արտադրության և Ուկրաինայում տեղայնացման մասին»,- հանդիպումից հետո ասել է Ուկրաինայի նախագահը։

Reuters-ն ու Associated Press-ն էլ հայտնում են, որ Թրամփի վարչակազմն արդեն վերսկսել է Ուկրաինային որոշ տեսակի զինամթերքի մատակարարումները։ Մասնավորապես, խոսքը 155 միլիմետրանոց արկերի և GMLRS անունով հայտնի ճշգրիտ կառավարվող հրթիռների մասին է։ Axios-ն էլ նախկինում հաղորդել էր, որ Թրամփը Զելենսկիին խոստացել է Կիևին անհապաղ ուղարկել 10 հրթիռ՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի