ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ջանքերին․ Պետդեպ

Լուրեր

10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
Բոլորը

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։

Նա ճեպազրույցում անդրադարձել է ադրբեջանցի լրագրողի դիտարկմանը, որ վերջերս պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել էր՝ հույս ունի շուտով տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Աբու Դաբիում։ Լրագրողը հետաքրքրվել է՝ կա՞, արդյոք, որևէ կապ պետքարտուղար Ռուբիոյի խոսքերի ու այս հանդիպման միջև և արդյո՞ք Վաշինգտոնն այժմ ունի որևէ կոնկրետ ծրագիր կամ առաջարկ՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։

«Խաղաղության գործընթացի վերաբերյալ, Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին: Մենք նաև հետևում ենք մամուլի հաղորդագրություններին և չունենք որևէ լրացուցիչ տեղեկատվություն՝ փոխանցելու համար։ Բայց կարծում եմ, որ նախագահ Թրամփի վարչակազմի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումն ինքնին խոսուն է, և նրա դիտարկումները կաբինետի նիստում այն էին, որ այս վարչակազմն աշխատում է խաղաղության համար։ Նրանք կանեն այն, ինչ անհրաժեշտ է, և կգնան այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Դա չի նվազել, որովհետև «Ամերիկան ​​կրկին մեծ դարձնելու» հանձնառության հիմքում է ընկած մեզ շրջապատող աշխարհի իրավիճակի բարելավումը»,- ասել է Բրյուսը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հույս էր հայտնել շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման։

Նախօրեին էլ Աբու Դաբիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի