950 դրամ՝ 3.2 մլն-ի փոխարեն. տեխհսկողություն իրականացնող ԱՁ-ների կասկածելի ցածր գնառաջարկների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.01.2026 | 23:30
Գերմանիան և Հնդկաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
12.01.2026 | 23:17
Մեծ Բրիտանիան հետաքննում է Իլոն Մասկի Grok չաթբոտի վարքագիծը, որը «մերկացնում» է իրական մարդկանց
12.01.2026 | 23:09
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.01.2026 | 23:01
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի դեմ․ նա այս քայլն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից սպառնալիքների և ճնշման մաս
12.01.2026 | 22:53
Արման Ծառուկյան․ Այդ օրը ոչ ոք չէր կարող կանգնեցնել ինձ
12.01.2026 | 22:41
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել է իշխանություններին սատարող հանրահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 22:29
Թուրքիայում զինվորականներ են ձերբակալվել
12.01.2026 | 22:17
Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին մահացած են գտել իր աշխատասենյակում
12.01.2026 | 22:04
«Նա ոչ մի խաղաքարտ չունի, կամ միայն ես». Թրամփը՝ Զելենսկիի մասին
12.01.2026 | 21:50
ԻՔՄ-ն Սոլովյովի կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի դեպքով հաղորդում է ներկայացրել Դատախազություն
12.01.2026 | 21:39
Դանիան և Գրենլանդիան չորեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններ կանցկացնեն
12.01.2026 | 21:26
Չաբի Ալոնսոն հեռացվեց «Ռեալից»․ նոր մարզիչը հայտնի է
12.01.2026 | 21:13
Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ
12.01.2026 | 21:00
Իրանում քաղաքացիական պատերազմի վտանգ կլինի, եթե բանակն անցնի ցուցարարների կողմը՝ ի հեճուկս ԻՀՊԿ-ի․ Աննա Դավթյան-Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:54
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին սպառնում է «անմոռանալի դասով» նոր հարձակման դեպքում
Բոլորը

Վերջին երեք տարվա ընթացքում Արթիկի և Աշտարակի համայնքապետարաններն ավելի քան 1 մլրդ 93 մլն դրամի պայմանագրեր են կնքել ավագանու ՔՊ-ական անդամների կամ նրանց մերձավոր հարազատներին պատկանող ընկերությունների հետ։

«Ինֆոքոմ»-ը պարզել է, որ Աշտարակի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արա Բաղդասարյանի կնոջը և հորեղբոր որդուն պատկանող «Ավանգարդ Շին» ՍՊԸ-ն 2022-2024 թթ․-ին հայտ է ներկայացրել համայնքի հայտարարած 4 գնման ընթացակարգերում, որոնցից 3-ում ճանաչվել է հաղթող․ կնքվել է ընդհանուր շուրջ 735 մլն դրամի պայմանագիր։ Ստացվում է՝, ավագանու անդամի հետ փոխկապակցված անձինք են խոշոր գումարի դիմաց ծառայություն մատուցել համայնքին։ Սա արդյոք շահերի բախո՞ւմ չէ։

Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, համայնքապետարանը պետք է ԿԿՀ-ին տեղեկացնի պայմանագրերի կնքման հետևանքով հնարավոր շահերի բախման իրավիճակի մասին։ Աշտարակի համայնքապետարանը, այնինչ,պնդում է՝ որևէ օրենք չի խախտվել։

Ըստ համայնքապետարանի, ավագանու անդամն ընկերությունում ընդամենը վարձու աշխատող է, ինչն էլ ենթադրում է, որ շահերի բախման մասով գրավոր հայտարարություն ԿԿՀ ներկայացնելու  կարիք չկար։

Պայմանագրերից մեկով աշխատանքի տեխնիկական վերահսկողությունն իրականացրել է անհատ ձեռներեց Արտակ Մարտիրոսյանը՝ համայնքի հետ կնքելով ընդամենը 950 դրամ արժողությամբ պայմանագիր։ Այնինչ, այդ աշխատանքների գինը համայնքապետարանը սահմանել էր մինչև 3․2 մլն դրամ։ Պատկան մարմինը սրա հետ կապված խուսափողական պատասխան է տալիս՝ հաղթող է ճանաչվել Մարտիրոսյանը որպես բավարար գնահատված նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակից:

Նմանատիպ իրավիճակն է նաև Արթիկում․ 2022-2024 թվականներին ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Բաղդասարյանի հորը պատկանող «Ճանշին» ընկերությունը մասնակցել է գնման 10 ընթացակարգի, որից 8-ում հաղթել է։ Պայմանագրերի գինը կազմել է 358 մլն դրամ։ ԹԻՀԿ կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նկատում է՝ նման դեպքերում շահերի բախման խնդիրը լուծելու համար ընդամենը մեկ պարզ քայլ են կատարում։

«Վահրամ Կնյազյան» ԱՁ-ն ընդամենը 10 հազար դրամով պետք է շուրջ 50 մլն դրամ արժեցող վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքների տեխհսկողություն իրականացներ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ նման ցածր գնով։

Պետք է իրականացնե՛ր, սակայն, մրցույթից ընդամենը 2 շաբաթ անց, դրան մասնակցած մեկ այլ ընկերություն դատարանում վիճարկել է արդյունքները և հաղթել. դատարանն արձանագրել է՝ խախտվել է մասնակիցների միջև հավասարության պահպանման սկզբունքը։

Ստեփանավանի համայնքապետարանը շուրջ 50 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետի օգնական Լևոն Քալանթարյանի եղբոր ընկերության հետ։ Աշխատանքի տեխնիկական հսկողությունն էլ իրականացրել է Քալանթարյանի որդու ընկերությունը։ Factor TV-ի գրավոր հարցմանը որպես պատասխան համայնքապետարանից ուղարկեցին Հանրային ծառայության մասին օրենքի տարբեր կետեր, շեշտելով՝ գնման գործընթացն իրականացվել է հաշվի առնելով դրանք, ինչը, ըստ համայնքապետարանի,  ցույց է տալիս, որ շահերի բախում չկա: ԿԿՀ-ն, սակայն, խնդիր տեսնում է։

Միայն 2022-2023թթ-ին համայնքապետարանը կատարել է 200 գնում, որից 146-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Կառույցը, սակայն, այստեղ ևս հղումներ կատարելով օրենքին, պնդում է՝ գործընթացը խնդրահարույց չէ, քանզի գնումը մեկ անձից պատվիրատուի օրենքով նախատեսված իրավունքն ու հնարավորությունն է, իսկ գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորված են  «Գնումների մասին» ՀՀ օրենքով։ Վարուժան Հոկտանյանը, սակայն, շեշտում է՝ 1 մլն դրամ միավորի շեմը պահպանելով, մարզային համայնքներում շարունակում են այդ խնդրահարույց գործընթացն իրականացնել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ևս ընդգծում է՝ մեկ անձից գնումը կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից զգայուն է։

Մայրաքաղաք Երևանն էլ անմասն չի մնում խնդրահարույց գործարքներից. նախորդ տարվա հուլիսին «Ինֆոքոմ»-ն արձանագրել էր, որ թերի տեխհսկողություն իրականացրածների հետ քաղաքապետարանը նորից պայմանագրեր է կնքել։ Այնինչ, իշխող ուժը պնդում է՝ վատ կատարված աշխատանք չեն ընդունում։

Ուշագրավ է, որ այստեղ ևս այս հսկողությունն իրականացնելու գործառույթը տրամադրվել էր «Վահրամ Կնյազյան» ԱՁ-ին։ Factor TV-ի հետ զրույցում ձեռնարկատերը հակադարձեց, իրենք պատշաճ վերահսկողություն են իրականացրել և դրա մասին փաստող լուսանկարները տրամադրել քաղաքային իշխանությանը։

Երևանի փոխքաղաքապետն էլ իր հերթին ընդգծում է՝ ընտրությունը կատարվում է մրցութային կարգով։

Եվ մինչ Երևանում խնդրի լուծման տարբերակներ են առաջարկում, իսկ մարզային համայնքներում գնման ընթացակարգերում որևէ խնդիր չեն տեսնում, զուգահեռ շարունակվում են կնքվել պայմանագրեր այս կամ այն պաշտոնյային կամ նրա հարազատին պատկանող ընկերություների հետ։ Անգամ եթե ԿԿՀ-ն շահերի բախում արձանագրի, կկիրառվի վարչական տուգանք 300-800 հազար դրամի չափով։ Այս գումարը չնչին է համեմատած մի քանի հարյուր միլիոն դրամների հասնող պայմանագրերի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան