Հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար հասել է ՌԴ․ էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 23:36
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար հունիսի 1-ից մինչև 10-ը հասել է Ռուսաստան: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման նախնական քննարկումների ժամանակ տեղեկացրեց էկոնոնիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ 

«Ապրիլից մինչև օրս լրացվել է արտահանման 557 դեկլարացիա: 391 դեկլարացիա արտահանված է համարվում։ Սա նշանակում է, որ, օրինակ, եթե ապրանքը պետք է արտահանվեր Ռուսաստան, ապա այն արդեն հասել է Ռուսաստանի մաքսային մարմիններին»,- պարզաբանեց փոխնախարարը։ Խոջոյանի խոսքով՝ խնդիրը սկսել է նշմարվել 2025 թվականի ապրիլից, և այդ ժամանակից մինչև օրս հարցն ուշադրության կենտրոնում է: 

Ավելի վաղ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը,  անդրադառնալով Վրաստանի տարածքով հայկական կոնյակի՝ ՌԴ արտահանման խնդիրներին, ասել էր, որ լավ նորություններ կան, արդեն բեռները տեղաշարժվում են Ռուսաստան։ Նա նշել էր, որ Վրաստանի մեր գործընկերները փորձաքննություն են իրականացնում և դրանց արդյունքներով հասկանում են՝ ինչ անեն, բայց լավ նորությունն այն է, որ արդեն հոսք կա։

Ուշագրավ է, որ Էդուարդ Հակոբյանի հայտարարությունից 24 ժամ անց նրա իսկ ղեկավարած ՊԵԿ-ը հայտարարեց, որ հայկական բեռնատարների համար փակել է հայ-վրացական սահմանային անցակետը։

Հիշեցնենք՝ հունիսի 6-ին ԱԺ-ում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ վրաց գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, 52 բեռնատար անցել է սահմանը։ Պապոյանը նաև նշել էր, վրացական կողմը խոստացել է կոնյակով բեռնված 72 բեռնատարի հարցը ևս լուծել։ 

Մարտից հայկական կոնյակով բեռնված բեռնատարները չեն կարողանում հատել Վրաստանի սահմանը և ապրանքը հասցնել ԵՏՄ ու Բալթյան երկրներ։ Կոնյակ արտադրողներն ու արտահանողները նշում են, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում հայկական բեռնատարների անցման համար։ Կոնյակագործները պնդում են նաև, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննության են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են լինում մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում, այն դեպքում, երբ տարանցվող արտադրանքը նախատեսված չէ վրացական շուկայի համար։ Այս երկու ամսվա ընթացքում կոնյակ արտադրողներն ու արտահանողները ցույցեր են անցկացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանության, Կառավարության մոտ՝ պահանջելով լուծել արտահանման հետ կապված խնդիրները։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Մանյա Պողոսյան