Հայկական կոնյակով բեռնված բեռնատարների մի մասը Վրաստանից շարժվել է․ Գեղամ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Հայկական կոնյակով բեռնված բեռնատարների մի մասը Վրաստանից շարժվել է, այս մասին ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման նախնական քննարկումների ժամանակ ասաց Տնտեսական մրցակցության պաշտանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկանը, թե կոնյակագործները մեծ վնասներ են կրում, որն էլ իր բացասական ազդեցությունն է թողնում տնտեսության վրա։

Պատգամավորն ասաց, որ, իր տեղեկություններով, կոնյակագործների մի մասին հաջողվում է անցնել Վրաստանի սահմանը, իսկ մյուսներին չի հաջողվում։ Նա Գեղամ Գևորգյանին հարցրեց, թե այս հարցում՝ արդյոք նա մրցակցային պայմանների խախտում չի տեսնում։
Գևորգյանը պատասխանեց, որ նման խնդիր չի տեսնում։

Հարցի վերաբերյալ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ ընդգծեց, որ այդ հարցով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը։ Բաբկեն Թունյանը նշեց, որ հաշվի առնելով արտադրողների ներկրաած վնասները, կոնյակագործներին որոշակի աջակցություն կտրամադրվի։

Թունյանն ասաց, որ ինքը խնդիրը քննարկել է Վրաստանում՝ նրանց խորհրդարանում:
«Խնդիրը բազմաշերտ է: Այնպես չէ, որ հստակ կարելի է ասել, թե ում հետ է կապված կամ ինչ խնդրի հետ է կապված: Բայց հաստատ այնպես չէ, որ առանձին տնտեսվարողների հետ է կապված, համակարգային խնդիր է: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ հարցերը կբարձրաձայնվեն: Անկախ այդ ամեն ինչից, եթե շատ անկեղծ լինենք, տեղի արտադրողները նման խնդիրներից իրենց առավել քան ապահովագրելու համար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրենց ապրանքների որակին»,- ընդգծեց նա:

Հունիսի 6-ին ԱԺ-ում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ վրացի գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել և 52 բեռնատար անցել է սահմանը։ Պապոյանը նաև նշել էր, վրացական կողմը խոստացել է կոնյակով բեռնված 72 բեռնատարի հարցը ևս լուծել։

Հիշեցնենք, որ մարտից հայկական կոնյակով բեռնված բեռնատարները չեն կարողանում հատել Վրաստանի սահմանը և ապրանքը հասցնել ԵՏՄ և Բալթյան երկրներ։ Կոնյակ արտադրողներն ու արտահանողները նշում են, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում հայկական բեռնատարների անցման համար։ Կոնյակագործները պնդում էին, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննության են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են լինում մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ Այս երկու ամսվա ընթացքում կոնյակ արտադողներն ու արտահանողները բազմաթիվ ցույցեր են անցկացրել ՀՀ-ու Վրաստանի դեսպանության, ՀՀ կառավարության շենքերի առջև՝ պահանջելով լուծել արտահանման հետ առաջացած խնդիրները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան