ՊԵԿ նախագահն ասաց՝ «լավ նորություններ կան»․ 24 ժամ անց հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը սահմանափակվեց

Լուրեր

05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
Բոլորը

Լավ նորություններ կան, արդեն բեռները տեղաշարժվում են Ռուսաստան։ Վրաստանի մեր գործընկերները փորձաքննություն են իրականացնում և դրանց արդյունքներով հասկանում են՝ ինչ անեն, բայց լավ նորությունն այն է, որ արդեն հոսք կա, երեկ խորհրդարանում պատասխանելով Factor TV-ի հարցին՝ ասել էր ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով Վրաստանի տարածքով հայկական կոնյակի՝ ՌԴ արտահանման խնդիրներին։

Ուշագրավ է, որ Էդուարդ Հակոբյանի հայտարարությունից 24 ժամ անց նրա իսկ ղեկավարած ՊԵԿ-ը հայտարարում է, որ հայկական բեռնատարների համար փակել է հայ-վրացական սահմանային անցակետը։

«Հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկական բեռնատարների՝ հայ-վրացական սահմանի հատումը։

Հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է՝ մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։
Պետական եկամուտների կոմիտեն գործում է բացառապես ստեղծված իրավիճակում սահմանը հատելու ցանկություն ունեցող բեռնափոխադրողների շահերից՝ վստահեցնելով, որ սահմանի վրացական հատվածում կուտակումների շուտափույթ կարգավորման պարագայում կկազմակերպվի հայկական մեքենաների պատշաճ բացթողումն անցակետից»,- ասվում է ՊԵԿ-ի հայտարարությունում։

Հիշեցնենք՝ արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ հայկական կոնյակ ու գինի արտահանողները դժգոհում են Վրաստանի տարածքում իրականացվող «անհարկի ստուգումներից ու խոչընդոտներից», ինչի հետևանքով դեպի Ռուսաստան և այլ երկրներ ուղևորվող բեռնատարները շաբաթներով մնում են վրացական մաքսակետերում։

Հունիսի 6-ին այս թեմայով Երևանում պետք է քննարկում տեղի ունենար Վրաստանի գյուղատնտեսության նախարարի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի միջև, սակայն վրաց պաշտոնյան չեղարկել է այցը Երևան՝ ծանրաբեռնվածության հիմնավորմամբ։

Նարեկ Կիրակոսյան