Թրամփը պաշտոնից ազատել է Մայք Ուոլցին․ նա կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

Լուրեր

10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, որ պաշտոնից ազատել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Մայք Ուոլցին։ Այս մասին Թրամփը հայտնել է  Truth Social սոցցանցում՝ նշելով, որ Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան։

«Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին առաջադրում եմ որպես Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան ՄԱԿ-ում։ Մարտադաշտում համազգեստով ծառայելու, Կոնգրեսում և իմ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում ծառայելու օրերից սկսած՝ Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերն առաջնային տեղում դնելու համար։ Գիտեմ, որ նա նույնը կանի նոր դերում։ Մինչ այդ, պետքարտուղար Մարկո Ռուբիոն կծառայի որպես ազգային անվտանգության խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար՝ շարունակելով իր ուժեղ ղեկավարությունը Պետքարտուղարությունում»,- գրել է Թրամփը։

Ուոլցն իր հերթին X-ում գրել է, որ իր համար պատիվ է եղել Թրամփի խորհրդականը լինելը։

«Ես մեծ պատիվ եմ համարում, որ նախագահ Թրամփը վստահել է ինձ՝ իր կաբինետում որպես ազգային անվտանգության խորհրդական ծառայելու համար։ Չկա ավելի բարձր կոչում, քան պաշտպանել մեր ազգի արժեքները, ազատությունները և յուրաքանչյուր ամերիկացու անվտանգությունը։ Նախագահ Թրամփի և նրա թիմի հետ միասին մենք կդիմակայենք այսօրվա աշխարհի փոփոխվող մարտահրավերներին և կպայքարենք նրանց դեմ, որոնք կարող են վնասել մեր կենսակերպին: Մեր ազգն արժանի է միայն համարձակ, անսասան առաջնորդության, և դա է, ինչ նա կիրականացնի»,- նշել է Ուոլցը՝ հավելելով, որ «Ամերիկան ​​իր դաշնակիցներին մոտ կպահի, չի վախենա հակառակորդներին դիմակայելուց և կներդնի այն տեխնոլոգիաներում, որոնք երկիրն ուժեղ կպահեն»։

Հավելենք, որ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով աղբյուրներին, տեղեկություններ էին տարածել, որ Մայք Ուոլցը և նրա տեղակալ Ալեքս Վոնգը լքում են պաշտոնները։

Մարտին Ուոլցը հայտնվել էր քննադատությունների կենտրոնում, երբ Signal-ի չափում սխալմամբ ներառել էր The Atlantic-ի լրագրող Ջեֆրի Գոլդբերգին՝ բացահայտելով ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումները Եմենում հութիների թիրախներին ռազմական հարված հասցնելու ծրագրերի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի