Թրամփի խորհրդական Մայք Ուոլցը և նրա տեղակալը հեռանում են պաշտոններից Signal-ի գաղտնի չաթի սկանդալից հետո. CBS

Լուրեր

04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և նրա տեղակալ Ալեքս Վոնգը լքում են պաշտոնները, հայտնում են CBS-ը և Reuters-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։ Որոշման պատճառը չի բացատրվում։ Ըստ CBS-ի՝ ակնկալվում է, որ նրանք կհեռանան հինգշաբթի, հայտնում են աղբյուրները։

Սպիտակ տունը անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։ Հեռանալու մասին առաջինը հայտնել է լրագրող Մարկ Հալփերինը։

Մարտին Ուոլցը հայտնվել էր քննադատության կենտրոնում, երբ Signal-ի չափում սխալմամբ ներառել էր The Atlantic-ի լրագրող Ջեֆրի Գոլդբերգին՝ բացահայտելով ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումները Եմենում հութիների թիրախներին ռազմական հարված հասցնելու ծրագրերի վերաբերյալ։

Այն բանից հետո, երբ Ուոլցը փակ դռների հետևում հաստատել էր լուրերի իսկությունը, Սպիտակ տան պաշտոնյաները քննարկել էին՝ արդյո՞ք նա պետք է հրաժարական տա, բայց Թրամփն այդ ժամանակ նրան չէր խնդրել հրաժարական տալ։ Հրապարակավ նախագահ Թրամփն իր աջակցությունն է հայտնել՝ նրան անվանելով «լավ մարդ», որը «սովորել է իր դասը»։

Ազգային անվտանգության խորհրդում իրավիճակին ծանոթ աղբյուրներից մեկը հայտնել է, որ նախագահը կարծում է՝ Signal-ի միջադեպից ի վեր բավական ժամանակ է անցել, որպեսզի նրանց հրաժարականները կարողանան ներկայացվել որպես վերակազմակերպման մաս։ Նախագահը տատանվում է Ուոլցին աշխատանքից ազատելու հարցում, քանի որ կարծում է՝ դա կարող է դիտվել որպես արտաքին ճնշմանը տեղի տալ։

Վոնգը Թրամփի առաջին վարչակազմում ծառայել է որպես Հյուսիսային Կորեայի հարցերով հատուկ ներկայացուցչի տեղակալ և Պետքարտուղարությունում՝ որպես Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով փոխնախարար։

Այս նշանակման մասին հայտարարելիս Թրամփը նշել է, որ Վոնգն օգնել է բանակցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր գագաթնաժողովի կազմակերպման շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի