Թրամփի խորհրդականը Signal-ի գաղտնի չաթից հետո նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը՝ փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անդամները, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայքլ Ուոլցը, աշխատանքային նամակագրություն են իրականացրել Gmail-ի անձնական օգտահաշիվների միջոցով։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր կողմից ուսումնասիրված փաստաթղթերն ու երեք պաշտոնյաների։

WP-ին հայտնի է դարձել, որ Ուոլցի գլխավոր օգնականը Gmail-ով հաղորդագրություններ է փոխանակել այլ պետական ​​գերատեսչությունների աշխատակիցների հետ «ներկայիս հակամարտության հետ կապված զգայուն ռազմական դիրքերի և հզոր սպառազինության համակարգերի մասին»:

Ինքը՝ Ուոլցը․ իր էլեկտրոնային փոստին ստացել է «պակաս գաղտնի», բայց զգայուն տեղեկատվություն պարունակող նամակ։ Օրինակ, փոստում եղել են նրա օրակարգը  և աշխատանքային փաստաթղթերը, ասել են WP-ի աղբյուրները: Նրանց խոսքով՝ Ուոլցը երբեմն պատճենել է իր օրացույցի գրառումները Signal հաղորդագրությունների հավելվածում՝ հանդիպումները համակարգելու համար:

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզն ասել է, որ ինքը որևէ ապացույց չի տեսել, որ Ուոլցն օգտագործել է անձնական էլփոստը։ Նա նշել է, որ երբ Ուոլցի «հին կոնտակտները» իրեն ուղարկում էին աշխատանքի հետ կապված նյութեր, նա նամակագրության մեջ ներառում էր իր աշխատանքային էլփոստը՝ օրենքին համապատասխանությունն ապահովելու համար։

«Ուոլցը չի ուղարկել և չի ուղարկի գաղտնի տեղեկատվություն բաց հաշվի միջոցով»,- ասել է Հյուզը:

Հիշեցնենք, որ The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատահաբար ներառվել էր Signal մեսենջերի գաղտնի խմբային չաթում, որտեղ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի բարձրաստիճան անդամները քննարկել են Եմենի հութիների դեմ ծրագրվող ռազմական գործողության մանրամասները: Ուոլցն ընդունել է իր պատասխանատվությունը Signal մեսենջերում չաթ ստեղծելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի