ՄԱԿ-ում Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի մասին հիշատակող բանաձև է ընդունվել․ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն դեմ են քվեարկել, ՀՀ-ն՝ կողմ 

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը «Միավորված Ազգերի Կազմակերպության և Եվրոպայի Խորհրդի միջև համագործակցություն» վերնագրով բանաձև է քննարկել։ ՄԱԿ-ի փոխանցմամբ՝ Վեհաժողովը «ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մասին» բանաձևի նախագիծն ընդունել է 105 կողմ, 9 դեմ (ԱՄՆ, ՌԴ, Բելառուս, Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետություն, Էրիթրեա, Մալի, Նիկարագուա, Նիգեր, Սուդան) և 33 ձեռնպահ ձայներով։

Հայաստանն ու Վրաստանը կողմ են քվեարկել բանաձևին, Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։

Փաստաթղթի տեքստում մի քանի անգամ հիշատակվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ իրականացված ագրեսիան։ Մասնավորապես, ասվում է, որ Եվրոպան աննախադեպ մարտահրավերների կբախվի «Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի, իսկ դրանից առաջ՝ Վրաստանի դեմ ագրեսիայից հետո»։ Բանաձևի նախագծում նաև հիշատակվում է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու ուղղությամբ աշխատանքը։

Ուշագրավ, որ ԱՄՆ-ը նույնպես, ՌԴ-ի հետ միասին, դեմ է քվեարկել։

«Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը, այդ թվում՝ վեճերի խաղաղ կարգավորման միջոցով, Միավորված Ազգերի Կազմակերպության ստեղծման հիմնական նպատակն է։ Ներկայիս բանաձևը կրկնում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ այնպիսի հայտարարություններ, որոնք Միացյալ Նահանգները համարում է անօգուտ խաղաղության գործի առաջխաղացման համար»,- քննարկման ժամանակ ասել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդում ԱՄՆ-ի ժամանակավոր ներկայացուցիչ Ջոնաթան Շրայերը։

Նրա խոսքով՝ վստահ են, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի կայուն կարգավորումը մեծագույն նշանակություն ունի Եվրոպայի խորհրդի անդամների, ինչպես նաև Միացյալ Նահանգների համար։

«Մենք հույս ունենք, որ Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները կաջակցեն և կամրապնդեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համապարփակ և կայուն խաղաղության հասնելու ջանքերը»,- ասել է Շրայերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի