Սյունիքի մարզում աշխատող լրագրող Անուշ Միրզոյանին մեղադրանք է ներկայացվել

Լուրեր

26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
Բոլորը

Սյունիքի մարզում աշխատող լրագրող Անուշ Միրզոյանին մեղադրանք է ներկայացվել։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելուն օժանդակելու հոդվածով, դատարան է ներկայացվել միջնորդություն՝ նրա նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նշենք, որ գործն առնչվում է 2021 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ այնտեղ սկսված բողոքի ակցիաներին։

Լրագրողը, մինչդեռ, Facebook-ի իր էջում հրապարակած տեսանյութում անդրադառնալով մեղադրանքին, պնդում է, որ այն առաջադրվել է մասնագիտական պարտականությունները կատարելու համար։

«Իմ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մասնագիտական պարտականություններս կատարելու կապակցությամբ։ Զավեշտալի, աբսուրդային իրավիճակ է, բայց մեր երկրում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ ոչ մի բանի վրա զարմանալ չի կարելի»,- ասում է Անուշ Միրզոյանը։

Լրագրողը հայտնել էր նաև, որ իր նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցով նիստ է հրավիրվել։

Դատարանը, սակայն, քիչ առաջ մերժել է լրագրողի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Արաքս Մամուլյան