Կառուցելով երազանքների երկիրը. Լոռիում մեկնարկել է Silicon Mountains 2025-ը՝ համախմբելով ՏՏ ոլորտի առաջատարներին

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՏՏ ոլորտի տեղական և միջազգային փորձագետները և պետական գործիչները՝ մեկ հարթակում.  Լոռու մարզի Դեբեդ գյուղում մեկնարկել է Silicon Mountains 2025-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆորումի ընթացքում  ոլորտի փորձագետները ներկայացրեցին իրենց տեսլականը և արդեն առկա փորձը  տնտեսության տարբեր ճյուղերում թվայնացման վերաբերյալ և արհեստական բանականության դարաշրջանում կիբեռանվտանգության աճող նշանակության մասին:

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների  (ՏՀՏ) գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, ողջունելով ներկաներին, նշեց՝ ֆորումի  հիմնական նպատակն է  ստեղծել մեկ հարթակ, որտեղ կքննարկվեն տարբեր խնդիրների և մարտահրավերների լուծումները:

«Մենք քննարկում ենք, թե ինչպես կարելի է  տնտեսության ճյուղերում  կիրառել թվային տարբեր տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը:  Մեր միջոցառումը հիմնականում կենտրոնանում է հնարավորությունների և մարտահրավերների վրա: Նաև արդեն երկրորդ տարին ֆորումը մարզում անցկացնելով՝ մենք փորձում ենք օգտագործել մարզերի համաչափ զարգացման հնարավորությունը»,- նշեց Մուսաելյանը:

Նա նշեց, որ  Silicon Mountains 2025-ին քննարկվում են «արհեստական բանականություն և ավտոմատացում», «խելացի թվային ենթակառուցվածքներ» և «կիբեռանվտանգություն ու տվյալների պաշտպանություն թեմաները», որոնք,  ըստ  Մուսայելյանի, փոխկապակցված են միմյանց:

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, խոսելով արհեստական բանականության կիրառման մասին, նշեց, որ այն, ճիշտ օգտագործելու դեպքում, դառնում է մի գործիք, որը բարձրացնում է արդյունավետությունը բոլոր ոլորտներում:

«Կարող եմ վստահ ասել, որ արհեստական բանականությունը կա բոլոր ոլորտներում՝ առողջապահությունից մինչև կրթություն, քանի որ տեխնոլոգիաներն այսօր մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառում են: Արհետական բանականության գործիքներն անձամբ ես ևս օգտագործում եմ որպես ինֆորմացիայի աղբյուր, նախարարությունում նույնպես սկսել ենք օգտագործել»,- ասաց Սիմոնյանը:

Նախարարի տեղակալը նշեց՝ պետք է մշտապես ներդնել նոր գործիքակազմ, քանի որ թվայնացումը կարևոր գործընթաց է,  ինչի  շնորհիվ մի շարք ոլորտներ, ծրագրեր կդառնան ավելի կառավարելի:

«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ, խոսելով կիբեռանվտանգություն ու տվյալների պաշտպանություն թեմայի շուրջ, նշեց՝ կիբերանվտանգության խնդիրը գնալով շատ արդիական է դառնում, և մարդիկ մշտապես պետք է զգուշավոր և զգոն լինեն:

«Եթե մարդը զգույշ լինի, նա պաշտպանված կլինի։ Ցանկացած կոճակ սեղմելուց, բանկային քարտը օգտագործելուց և  ցանկացած գործարք անելուց առաջ միշտ պետք է  ուսումնասիրել և մանրամասն կարդալ: Մարդը կամ հաճախորդը պետք է  և պարտավոր է կարդալ բոլոր կետերը, քանի որ այնտեղ միշտ լինում են զգուշացումներ, որոնց ծանոթանալով՝ քաղաքացին դառնում է պաշտպանված»,- նշեց Յիրիկյանը:

Խոսելով Հայաստանում կիբեռանվտանգության մակարդակից՝ Յիրիկյանը այն գնահատեց բավարարից ցածր՝ նշելով, որ այս առումով Հայաստանը դեռ ճանապարհ ունի անցնելու և այդ ճանապարհը անցնելու համար պետք է կրթվել:

Հայաստանում  Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն, անդրադառնալով ամբողջ աշխարհում  խնդիր դարձած  կիբեռանվտանգություն ու տվյալների պաշտպանություն թեմային, նշեց.

«Սա խնդիր է, որը պետք է հաղթահարի կառավարությունը՝ համագործակցելով կրթական համակարգի, արդյունաբերական ոլորտի և  քաղաքացիների հետ, որպեսզի հասկանանք, թե մենք ինչպե՞ս ենք ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ տեխնոլոգիաները օժանդակում են մեզ և ռիսկերը կառավարվում են արդյունավետ:

2022 թվականին մենք ընդունեցինք ազգային կիբեռանվտանգության ռազմավարություն, որն ունի հինգ բաղադրիչներ: Դրանք օժանդակում են էկոհամակարգերին, հմտություններին, որոնք անհրաժեշտ են, որպեսզի կառավարենք այդ տեխնոլոգիաները։ Դա մեզ օգնում է առաջ մղել զարգացող տեխնոլոգիաները՝ արհեստական բանականությունը և այլն: Ինչպես նաև միջազգային առումով անհրաժեշտ է ձևավորել առաջնորդություն և աշխատել ոչ միայն Միացյալ Թագավորությունում, այլև բոլոր գործընկերների հետ՝ կառավարելով սպառնալիքները»,- ընդգծեց դեսպանը: