Ինչպես կանդրադառնա ՍԴ որոշումը 600 մլրդ դրամի պահանջի վրա․ մեկնաբանություններ՝ ապօրինի գույքին առնչվող որոշման մասին

Լուրեր

15.05.2025 | 23:31
Ադրբեջանում 2024 թվականին զոհվել է 51 զինծառայող, 2025-ի առաջին հինգ ամիսներին` 14 զինծառայող
15.05.2025 | 23:23
Տեղի է ունեցել Հանրային խորհրդի երկրորդ նիստը՝ նվիրված պետական գնումների հիմնախնդիրներին
15.05.2025 | 23:07
Իրանը պատրաստ է որոշակի պայմաններով, տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց միջուկային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ
15.05.2025 | 22:55
Ալեքսիս Օհանյանը գնել է «Չելսի» ֆուտբոլային ակումբի կանանց թիմի 10% բաժնեմասը
15.05.2025 | 22:47
Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է
15.05.2025 | 22:36
Փեզեշքիանը կտրուկ է արձագանքել Թրամփի հակաիրանական արտահայտություններին, իսկ ԱՄՆ-ն Թեհրանին միջուկային գործարքի առաջարկ է ներկայացրել
15.05.2025 | 22:26
Նիկոլ Փաշինյանը Ալբանիայում պատասխանել է Ադրբեջանի Առաջին ալիքի լրագրողի հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2025 | 22:12
ՀՊԼ-ից հեռացված Վեստ Արմենիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ
15.05.2025 | 22:00
Ո՞րն է լինելու ԱԺ-ում հնչած սեռական հայհոյանքների հետևանքը. Լևոն Քոչարյանը և Արսեն Թորոսյանը զղջման խոսքեր չեն ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2025 | 21:55
Հնդիկները չեղարկում են Թուրքիայի և Ադրբեջանի հանգստավայրերում ծրագրած արձակուրդները՝ Պակիստանին այս երկրների աջակցության պատճառով
15.05.2025 | 21:46
Նոր հնարավորություններ՝ տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար
15.05.2025 | 21:35
Սյունիքի մարզում աշխատող լրագրող Անուշ Միրզոյանին մեղադրանք է ներկայացվել
15.05.2025 | 21:29
Մահացել է նկարիչ Արման Գրիգորյանը
15.05.2025 | 21:20
Բաքվում շինծու գործերով նիստում ներկայացվել են, իբր, «Կուբաթլուի և Զանգիլանի գրավման ժամանակ նկարահանված կադրեր»
15.05.2025 | 21:15
Լևոնը վիրավորեց․ դու ո՞վ ես, բացի Ռոբերտ Քոչարյանի որդի լինելը․ ինքնուրույն մի բանի հասած կա՞ս՝ առանց հոր փողերի․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանը  երեկ՝ ապրիլի 16-ին, հրապարակել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը  համապատասխանության հարցով որոշումը, որը սակայն, օրենքով սահմանված եռօրյա ժամկետում է հրապարակվելու ՍԴ կայքում։

Մինչ այդ ՍԴ ֆեյսբուքյան էջում տեղադրվել է որոշման եզրափակիչ մասը,  համաձայն որի՝

  •  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի` պաշտոնն ստանձնելու պահից հետո։
  • «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերը՝ նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակցության մեջ, համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։
  • «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները՝ դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը:

Քանի դեռ ամբողջ որոշումը հրապարակված չէ, դրա  եզրափակիչ մասից, իհարկե, հստակ եզրահանգումներ անել  չի կարելի, իրավաբանները դեռևս չեն շտապում միանշանակ պնդումներ կատարել, բայց այս տեքստից առնվազն կարելի է հասկանալ, որ գույքի բռնագանձումը կապվում է անձի՝ պաշտոն ստանձնելու և, ինչպես ՍԴ-ն է գրում, «համապատասխան հանցանքի» հետ, այսինքն՝ օրենքի կիրառման տիրույթը, կարծես նեղացվել է։

Այստեղ Էական է ՍԴ-ի մեկնաբանությունը, թե ինչ նկատի ունի «կապ ունենալ  համապատասխան հանցանքի հետ» արտահայտությունը գրելիս, որը կարելի է տեսնել միայն ամբողջական տեքստի հրապարակումից հետո։ 

Նշենք, որ Սահմանադրական դատարանում այս հարցը հայտնվել էր Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա։ Այս պատգամավորներից մեկը իրավաբանական գիտությունների թեկնածու, այդ ժամանակ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էր։

Վերջինս  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կարճ մեկնաբանություն է գրել  ՍԴ -ի որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ։

«Չորս տարի անց, ի վերջո, Սահմանադրական դատարանը որոշեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը: Հրապարակվել է միայն եզրափակիչ մասը, հետևաբար՝ երեք օր անց հրապարակվելու է ամբողջ որոշումը որին առանձին կանդրադառնանք: Միաժամանակ, հենց եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ տրվել են համապատասխան մեկնաբանություններ և իրավական դիրքորոշումներ: Ավելին՝ Սահմանադրական դատարանն այս օրենքի առանցքը հանդիսացող դրույթները` գույքի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերի մասերով էապես նեղացրել է դրա կիրառման շրջանակը, իսկ լայն մեկնաբանումն այլևս հակասահմանադրական է: Ավելին՝ Սահմանադրական դատարանն ուղիղ արձանագրել է նաև, որ ընդհանուր հիմքերով վարույթներում  բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ ( ՄԻԵԴ Մեծ պալատի սահմանած «the establishment of a causal link»): Վերջին շեշտադրման մասին տեղյակ էին բոլոր պաշտոնատար անձինք, բայց 4 տարի ուղիղ անտեսել են:

Ակնհայտ է, որ նման ինստիտուտ պետք է լինի, սակայն պետության շահն այն է, որ նման ինտենսիվությամբ գործիքն իսկապես սահմանադրական լինի, որ մի քանի տարի անց Եվրոպական դատարանի վճիռներով պետական բյուջեից՝ բռնագանձցված գումարը չեզոքացնող հատուցումներ տեղի չունենան»․- գրել է Վարդևանյանը։

Փաստաբան Արամ Օրելյանն էլ Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ որոշման եզրափակիչ մասի երկրորդ կետից կարելի է հասկանալ, որ հանցագործության հիմքով հարուցված ուսումնասիրության արդյունքում բռնագանձման ենթակա պետք է  դառնա ոչ թե ցանկացած գույք, այդ թվում, օրինակ, 1990-ական թվականների, այլ պետք է կապ լինի բռնագանձման ենթակա գույքի և ենթադրյալ հանցագործության միջև, այսինքն՝ պետք է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք լինի կամ  դրա վերափոխման արդյունքում ձեռք բերված գույք, որ դա դառնա բռնագանձման ենթակա։

Օրբելյանը ենթադրում է, որ ՍԴ-ն կիրառելի է ճանաչել ՄԻԵԴ-ի ստանդարտները, համաձայն որոնց՝ եթե գույքը հանցագործության կամ հանցագործությամբ ձեռք բերված գույքի վերափոխման արդյունքում չի ձեռք բերվել, չի կարող ուսումնասիրության  և բռնագանձման  առարկա դառնալ:  Ինչ վերաբերում է օպերատիվ տվյալների հիման վրա ուսումնասիրությանն, ապա, ըստ Օրբելյանի, օպերատիվ տվյալների շրջանակներում չի կարող որոշվել, որ անձի գույքը պետք է բռնագանձվի, եթե անձը պաշտոնատար անձ չի եղել գույքը ձեռք բերելու ժամանակահատվածում։

«Եթե անձը պաշտոնավարումից առաջ ունեցել է գույք, այդ գույքը ենթակա չի լինի  բռնագանձման այս օրենքի շրջանակներում, բայց, ամեն դեպքում, սպասենք Սահմանադրական դատարանի տեքսը կլինի, կնայենք»,- ասաց Արամ Օրբելյանը։

Ինչ վերաբերում է ՍԴ որոշման եզրափակիչ մասի երրորդ կետին, որում նշվում է, որ դիմողի կողմից վիճարկվող մնացած դրույթները՝ դրանց վերաբերյալ ներկայացված հիմնավորումների շրջանակում, Սահմանադրությանը համապատասխանության վերացական ստուգման արդյունքներով համապատասխանում են Սահմանադրությանը, Օրբելյանը նշում է, որ ամեն դեպքում օրենքի հետադարձության, վաղեմության ժամկետի հետ կապված խնդրի և իրենց կողմից բարձրացված այլ հարցերի վերաբերյալ, ենթադրվում է, ՍԴ որոշումը մեկնաբանություններ տվել է։

Նշենք, որ Օրբելյանը և Վարդևանյանը ապօրինի գույքի բռնագանձման բազմաթիվ գործերով պաշտպանություն են իրականացնում, իսկ ինչ կարծիք ունի ՍԴ որոշման մասին Դատախազությունը, փորձեցինք մեկնաբանություն ստանալ։  Կառույցից նշեցին․

«Սահմանադրական դատարանի ամբողջական որոշմանը ծանոթանալուց հետո Դատախազությունն իր դիրքորոշումը կներկայացնի դատարաններում քննվող հայցերի շրջանակում»։

Հիշեցնենք, որ այս պահին Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնահանձման մասին օրենքի շրջանակներում  ընդհանուր առմամբ 600 մլրդ դրամի պահանջի գործ կա դատարաններում, թե ՍԴ որոշումից հետո այս թիվն ինչ փոփոխությունների կենթարկվի, դեռևս հայտնի չէ։

Արաքս Մամուլյան