«Մելիքբեկյանը վարագույր է քաշել իր երեսին». երկրպագուները բողոքի նոր գործողություներ են ծրագրում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր շուրջ երեք ժամ տևած մամուլի ասուլիսում իր հրաժարականի մասին լրագրողների տարբեր հարցադրումներին ի պատասխան կրկին նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

ՖԱՖ ակումբի անդամ Երվանդ Իսմաիլյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Մելիքբեկյանի ասուլիսին և հրաժարական չտալու մասին հայտարարությանը, կարծիք հայտնեց, որ նրա հրաժարականն անխուսափելի է։

«Հստակ ասում եմ, որ այսօրվա ասուլիսի ժամանակ Մելիքբեկյան Արմենը տարբեր մանիպուլյացիաներ անելով, տարբեր հարցերից խուսափելով փորձում էր խուսափել իր հրաժարականից։ Նա այլևս չի կարող շարունակել պաշտոնավարել, պետք է հրաժարական տա։ Սպասեց այնքան, մինչև ընտրվեց ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամ, որ շարունակի կառչած մնալ իր աթոռից, շարունակի ֆուտբոլում վատ մթնոլորտը պահպանել զուտ անձնական շահի համար։ Նրա՝ ՈւԵՖԱ-ի գործկոմում գտնվելը ի՞նչ օգուտներ կարող է տալ հայկական ֆուտբոլին»,- ասաց Իսմաիլյանը։

2019 թվականից ՀՖՖ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Մելիքբեկյանն այսօր ասուլիսում պնդեց, որ իր դեմ համակարգված արշավ է տարվում և կան մարդիկ, ովքեր երազում են իր փոխարեն լինել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: «Կարելի է տեսնել միայն վատը և չտեսնել նաև լավը»,- ասաց Մելիքբեկյանը։

Երվանդ Իսմաիլյանը հակադարձում է՝ ֆուտբոլային համայնքը միահամուռ պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը.
«Արմեն Մելիքբեկյանը վարագույր է քաշել իր երեսին, չի նկատում, որ ամբողջ ֆուտբոլային ընտանիքը՝ 99 տոկոսով, պահանջում է իր հրաժարականը։ Ինքն անընդհատ մանիպուլացնում է, փորձում է մեր շարժումը կապել Սողոմոնյան Արթուրի, Արման Սահակյանի, Ռուբեն Հայրապետյանի հետ, բայց մի անգամ էլ եմ ասում, որ այդ մարդիկ մեր շարժման հետ կապ չունեն։ Անկախ նրանից՝ նրանք դժգոհ են, թե ոչ՝ երկրպագուները, երկրպագուական շարժումները, բազմաթիվ լրագրողներ և ֆուտբոլային համայնքի ճնշող մեծամասնությունը պահանջում են այդ մարդու հրաժարականը, բայց այդ մարդը շարունակում է պաշտոնավարել»,- ընդգծեց ՖԱՖ անդամը։
Արդյոք Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով նախատեսում են բողոքի գործողություններ ՝ հարցրինք Երվանդ Իսմաիլյանից։

«Շարժման վերջնանպատակը ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականն է։ Ամեն ինչ արվելու է այդ նպատակին հասնելու համար, որովհետև մեր ֆուտբոլը հիմա ծայրահեղ վատ վիճակում է։ Այդ վիրաբուժական միջամտությունը պարտադիր է, որ այդ մարդիկ հեռացվեն ֆուտբոլից ու փորձ արվի ֆուտբոլը վերակենդանացնել Հայաստանում։ Հնարավոր ամենամոտ ժամանակներում դուք գործողությունների մասին կիմանաք»,- ասաց Երվանդ Իսմաիլյանը։

Նա անդրադարձավ նաև Հայաստանի և Վրաստանի հավաքականների հանդիպումներին՝ մատնանշելով կազմակերպչական, իր ձևակերպմամբ, լրջագույն բացթողումներ։

«Բացի այն, որ մենք սպորտային առումով խայտառակ պարտություններ կրեցինք, ակնհայտ են նաև խայտառակ կազմակերպչական սխալներ, որոնք կապ չունեն ֆուտբոլիստների հետ։ Միայն այն փաստը, որ «Հանրապետական» մարզադաշտում մեծ քանակությամբ վրացի երկրպագուներ կային ու նրանք առանձնացված չէին հայ երկրպագուներից, արդեն իսկ վկայում է, որ ֆուտբոլի ֆեդերացիան իր գործը վատ է անում»,- ասաց Իսմաիլյանը՝ շարունակելով․ «Բոլորը տեսել են, որ ոչ հյուրերի համար նախատեսված տրիբունայում կան բազմաթիվ վրացի երկրպագուներ, և ցանկացած տրամաբանող մարդ կարող է պատկերացնել, թե ինչ կոնֆլիկտային իրավիճակներ կարող էին լինել, որը եղավ Վրաստանի «Դինամո Արենա» մարզադաշտում»։

Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականը մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում կայացած ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում 6 անգամ գրավեց մեր ընտրանու դարպասը։ Երկու խաղերի արդյունքում զիջեցինք 9-1 հաշվով։ Հայ երկրպագուները ինչպես Հայաստանի «Հանրապետական» մարզադաշտում, այնպես էլ Վրաստանի «Դինամո Արենա»-ում պահանջում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Իսկ Վրաստանում կայացած հանդիպումից հետո վրացի երկրպագուները ներխուժել էին մարզադաշտ և անհարգալից վերաբերմունք դրսևորել հայ երկրպագուների նկատմամբ՝ նրանց ուղղությամբ նետելով պլաստիկե և մետաղե տարաներ։

Արփի Հակոբյան