Օգնե՛ք մեզ․ Թրամփը տարբեր երկրներից ներգաղթյալների, այդ թվում՝ հայ կանանց ու երեխաների, Կոստա Ռիկա է արտաքսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

Այս տարվա փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ 200 հոգուց բաղկացած մի խումբ ներգաղթյալներ արտաքսվել են Կոստա Ռիկա։ Իսպանալեզու լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կոստա Ռիկան ընդունել է ԱՄՆ-ից արտաքսված միգրանտների երկու ինքնաթիռ, ընդհանուր առմամբ, 200 անձի Նեպալից, Չինաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Կոնգոյից, Աֆղանստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Գանայից, Իրանից, Հորդանանից, Ղազախստանից, Թուրքիայից, Ուզբեկստանից և Վիետնամից։

Հաղորդվում է, որ արտաքսված 200 միգրանտներից միայն 16 չինացիներն են ապաստան խնդրել, ևս 84 մարդ արդեն վերադարձել է իրենց երկրներ, 94-ը դեռևս ապաստարանում են։

Կոստա Ռիկայի կառավարությունը հայտնել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Միգրացիայի միջազգային կազմակերպությանը մարդասիրական օգնություն և խնամք տրամադրելու համար։ Միաժամանակ, CATEM ապաստարանի պայմանները, որը գտնվում է Կորեդորես քաղաքում՝ Պանամայի հետ սահմանի մոտ, քննադատության են արժանացել իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում՝ Human Rights Watch-ի, ինչպես նաև օրենսդիրների կողմից:

Լրատվամիջոցներն այցելել են Միգրանտների ժամանակավոր պահման կենտրոն (CATEM)։ Հաղորդվում է, որ փետրվարի վերջին երկու թռիչքով ԱՄՆ-ից արտաքսված 200 անձանցից 110-ը դեռևս մնում է այնտեղ։

Մինչ այժմ վեց մարդ փախել է ճամբարից առանց թույլտվության կամ փաստաթղթերի, հայտնել է Կոստա Ռիկայի ներքին գործերի և ոստիկանության փոխնախարար Օմեր Բադիլլան։ Նա նշել է, որ երկիրն արտաքսվածներին առաջարկում է չորս տարբերակ՝ հայրենադարձություն ծագման երկրներ, ապաստան փնտրել Կոստա Ռիկայում, պաշտոնապես փաստաթղթավորել գործը՝ այլ երկրում ապաստան ստանալու համար կամ մնալ կենտրոնում անորոշ ժամանակով՝ մինչ  որոշում են կայացնում։ Պաշտոնյան ասել է, որ քանի դեռ նրանք պաշտոնապես չեն ընտրել տարբերակներից մեկը, Կոստա Ռիկան չի վերադարձնի նրանց անձնագրերն ու նույնականացման քարտերը։

Երկու հայուհիներ Telemundo-ին պատմել են, որ մեկնել են Միացյալ Նահանգներ՝ վերամիավորվելու իրենց ամուսինների և երեխաների հետ, սակայն հիմա իրենց ընտանիքները բաժանված են։

42-ամյա Գոհար Թոփլաքալցյանն ասել է, որ իր ամուսինն ու 13-ամյա որդին ավելի քան մեկ տարի է՝ Կալիֆորնիայում են և սպասում են իրենց ապաստանի դիմումի լուծմանը: Նա Միացյալ Նահանգներ է մեկնել այս տարվա սկզբին երկու մյուս մանկահասակ երեխաների հետ, սակայն իշխանությունները նրանց հնարավորություն չեն տվել ներկայացնել իրենց գործը:

«Մեզ խաբեցին սահմանին: Ասացին, որ մեզ կուղարկեն Արիզոնա՝ մեկ այլ սահմանային անցակետ, բայց մեզ ու մեր երեխաներին նստեցրին ռազմական ինքնաթիռ գիշերը ժամը 3-ին, զինվորները՝ զենքերը ձեռքին: Երեխաները վախեցան: Իսկ Արիզոնայից մեզ ուղարկեցին Կոստա Ռիկա»,- պատմել է կինը։

Կարինե Ավետյանն էլ  իր երկու՝ 8 և 12 տարեկան երեխաների հետ սահմանը հատել է Մեքսիկայից հունվարի 22-ին՝ Թրամփի երդմնակալությունից երկու օր անց։ Նա փորձել է վերամիավորվել ամուսնու հետ։ Մոտ մեկ ամիս կալանքից հետո նրանք փետրվարի 20-ին ուղարկվել են Կոստա Ռիկա:

«Մեր կամքին հակառակ՝ մեզ նստեցրին ինքնաթիռ և ապօրինի բերեցին Կոստա Ռիկա, երեխաներս հիվանդանում են շոգից ու մոծակների խայթոցից։ Մենք նրանցից քաղաքական ապաստան չենք խնդրել, ես դա խնդրել եմ Միացյալ Նահանգներից։ Իմ երկու երեխաներն իրենց հոր բացակայության պատճառով հոգեպես շատ վատ վիճակում են, խնդրում եմ, օգնե՛ք մեզ»,- պատմել է կինը՝ նշելով, որ կսպասի այնքան ժամանակ, որքան կպահանջվի ԱՄՆ հասնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի