Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի. Արարատ Միրզոյան

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը բեկումնային կլինի։ Այս մասին Աստանայում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ երկարատև բանակցություններից հետո ժամանակն է ստորագրել համաձայնագիրը և առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորությունները բացելու համար։

Նշվում է, որ Արարատ Միրզոյանը Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ կարևոր տարածաշրջանային հարցեր է քննարկել։ Նա ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը, կայուն խաղաղության հասնելու՝ Հայաստանի առաջարկները։

«Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացը՝ հիմնված Ալմաթիի հռչակագրի դրույթների վրա»,- ընդգծել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը՝ նշելով, որ Երևանը բարձր է գնահատում Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։

Նա նաև հիշեցրել է, որ Ղազախստանն իր հարթակն է տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար։

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք է՛լ ավելի զարգացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները, որոնք ունեն ռազմավարական ուղղվածություն: Մեր փոխայցելությունները և ակտիվ շփումներն ամուր հիմք են ստեղծում մեր գործընկերության համար: Ուստի, ուրախ եմ ձեզ հրավիրել Հայաստան՝ ձեզ հարմար պահին»,- նշել է Միրզոյանը։

Մուրատ Նուրտլեուն իր հերթին նշել է, որ Աստանան և Երևանը համանման տեսակետներ ունեն համաշխարհային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս նաև Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության ապահովմանը»,- ասել է նա։

Հանդիպմանը հայտարարվել է, որ Հայաստանը շահագրգռված է «Խորգոսում» խանութների ցանց բացելու հարցում, իսկ հայ գործարարները նախատեսում են նաև առևտրի տաղավարներ կազմակերպել Ղազախստանի մարզերում։ 2025 թվականին էլ «Թումո» ​​կենտրոնի մասնաճյուղը կբացվի Ղազախստանում։ Իր հերթին, Ղազախստանը պատրաստ է ապագայում կրթաթոշակներ տրամադրել Հայաստանից բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար։

Հանդիպմանը հիշեցվել է նաև, որ ապրիլին Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի օրեր։ Ղազախստանում ՀՀ մշակույթի օրերը տեղի են ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի