Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությունից հետո Թուրքիայի արդարադատության նախարարը զգուշացրել է՝ զերծ մնալ փողոցային բողոքի ակցիաներից

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո նախազգուշացրել է փողոցային բողոքի ցույցերի հետ կապված՝ ընդգծելով, որ արդարության որոնումը չպետք է տեղի ունենա փողոցում և կոչ անելով հանրությանը հարգել իրավական գործընթացը, գրում է Bianet-ը։

«Մի հետաքննությունը կապված է ահաբեկչական հանցագործությունների, մյուսը՝ կազմակերպված հանցագործության հետ։ Դատական ​​համակարգը որևէ մեկից հրամաններ կամ հրահանգներ չի ընդունում։ Դատարանի որոշումը պարտադիր է բոլորի համար։ Օրենքի առջև ոչ մի արտոնություն չկա»,- ասել է նա՝ նշելով, որ խնդրո առարկա հետաքննություններում կան վկաների ցուցմունքներ և ապացույցներ։

Նա ասել է, որ փողոցային կոչերն ու այնպիսի արտահայտությունները, ինչպիսին է հեղաշրջումը, անընդունելի են։

«Փողոցում արդարություն փնտրելն անընդունելի է։ Անպատշաճ և անհարգալից է դատական ​​համակարգի նախաձեռնած հետաքննությունները կապել մեր հարգարժան նախագահի հետ։ Դատական ​​իշխանությունը ոչ մեկից հրաման չի վերցնում»,-հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարարը։

Հավելենք, որ ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ կապված Ստամբուլում, ինչպես նաև Թուրքիայի մի շարք քաղաքներում մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի