Սոցցանցերում արագ արված հարցումը դեռևս սոցիոլոգիա չէ․ հաճախ հանրային կարծիքը շահարկում են․ Մարիամ Խալաթյան

Լուրեր

17.03.2025 | 23:53
Երկու ոսկե մեդալ՝ հատուկ օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերից
17.03.2025 | 23:45
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.03.2025 | 23:37
ԱՄՆ-ն դիտարկում է ուկրաինական Ղրիմը ռուսական տարածք ճանաչելու հնարավորությունը. ԶԼՄ-ներ
17.03.2025 | 23:26
Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել արտերկրում բնակվող Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերների նկատմամբ
17.03.2025 | 23:23
Գևորգ Քոչարյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
17.03.2025 | 23:14
Լիտվայի իշխանությունները ՌԴ հետախուզությանը մեղադրում են Վիլնյուսում IKEA խանութի պահեստի հրկիզումը կազմակերպելու մեջ
17.03.2025 | 23:02
«Երևան-Սևան Մ4» ճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում
17.03.2025 | 22:53
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
17.03.2025 | 22:29
Թուրքիան 2 տարում ավելի քան 1000 զրահամեքենա է մատակարարել տարբեր երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան․ ՄԱԿ-ի զեկույց
17.03.2025 | 22:14
Մհեր Գրիգորյանը «Վիզ էյր»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները
17.03.2025 | 22:00
Մի ընտանիքից 4 տղամարդ է սպանվել․ Փաշինյանը ո՞նց է միջազգային հայցերից հրաժարվում առանց տուժողների համաձայնության․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2025 | 21:47
Սթարմերը պատրաստ է բրիտանական զորքեր տեղակայել Ուկրաինայում «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»
17.03.2025 | 21:35
Բաքվում շինծու գործերով հերթական նիստում Լևոն Մնացականյանը խոսել է Ռուբեն Վարդանյանից, Գյանջայի և Բարդայի հրթիռակոծությունից
17.03.2025 | 21:28
Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով կատարել է բնակարանային հափշտակություններ. ՔԿ
17.03.2025 | 21:13
Ադրբեջանական SOCAR-ն Իսրայելի ջրերում բնական գազի հետախուզման արտոնագիր է ստացել
Բոլորը

Ժողովուրդն է ասում, ժողովուրդն է ուզում․․․Այսօր իշխանության և ընդդիմության քաղաքական խոսույթում ժողովուրդն ամենաչարչրկված ու ամենամեջբերվածն է, որին հղում կատարելով՝ արվում են պնդումներ, մշակվում օրենքներ ու ընդունվում պետության ու քաղաքացիների համար կարևորագույն որոշումներ։ 

Հարցին՝ որն է ժողովուրդը, որտեղից իմացաք, հանրության որ շերտի, որ խմբի մասին է խոսքը, հաճախ հղում է կատարվում սոցցանցերում արված գրառումներին, մեկնաբանություններին, հարցումներին ու քվեարկություններին՝ երբեմն դրանք ներկայացնելով որպես բացարձակ ճշմարտություններ։

Հանրային կարծիքի ուսումնասիրությունն ու հետազոտական աշխատանքը լուրջ պատրաստվածություն, մեթոդաբանություն, փորձ ու աշխատանք են ենթադրում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշում է սոցիոլոգ, հետազոտող Մարիամ Խալաթյանը։ 

«Տարիներ առաջ քաղաքական գործիչներից մեկը հարցում էր տեղադրել իր ֆեյսբուքյան էջում՝ պատասխանների դաշտում ներառելով միայն «այո»/«ոչ» տարբերակները։ Ծուղակը սկսվում է հենց այդտեղ․ սոցիոլոգիան ընկալվում է որպես արագ արվող մի բան՝ առանց գիտական հիմնավորման․ կարելի է ֆեյսբուքյան էջում հարցում դնել, կպատասխանեն՝ այո/ոչ ու դա կհամարվի հետազոտություն ու այդ տվյալը՝ վստահելի։ Այնինչ՝ այդ ամենի համար մեթոդաբանություն է մշակվում, դա լուրջ աշխատանք է և սոցցանցերում արագ արված հարցումը դեռևս սոցիոլոգիա չէ ու չի կարող արտացոլել իրական պատկերը։ Շատ դեպքերում դրանք պարզապես հանրային կարծիքի շահարկում են»,- ընդգծում է մեր զրուցակիցը։ 

Մարիամ Խալաթյանը «Սոցիոսկոպ» ՀԿ-ի ավագ հետազոտողն է։ Կազմակերպությունը 17 տարի է՝ հետազոտություններ ու վերլուծություններ է կատարում Հայաստանում քաղաքացիական շարժումների և քաղաքացիական հասարակության հիմնախնդիրների, մարդու իրավունքների և գենդերային հարցերի, իշխանության, սեռականության, մշակույթի և ազգի, գերիշխող հավաքական գիտելիքի, պատերազմի, խաղաղության և ապագայի հարցերով։  

«ՀԿ-ն հիմնադրվել է 3 կին հասարակագետների, հետազոտողների կողմից 2008 թվականին, երբ քաղաքական բարդ պայմաններ էին Հայաստանում, «Մարտի 1» էր տեղի ունեցել, որը ճակատագրական էր հայ հասարակության համար: Կարիք կար մի անկախ հետազոտական կազմակերպության, որի միջոցով մարդկանց ձայնը լսելի կդառնար։ Այն կանայք, որ հիմնադրել են «Սոցիոսկոպը», շատ ուժեղ ակտիվիստական անցյալ ու պատմություն ունեն։ Նրանք անտարբեր չեն եղել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու շատ դեպքերում նաև որպես ակտիվիստներ թիրախավորվել են։ Ու հենց այս քաղաքական միջավայրն ու պայմաններն էին, որոնք առիթ են հանդիսացել «Սոցիոսկոպը» որպես անկախ հետազոտական կազմակերպություն հիմնելու»,- պատմում է Խալաթյանը։ 

Կազմակերպության ուսումնասիրությունները միտված են մի կողմից՝ զարգացնելու տեղական քննադատական և հանրային սոցիոլոգիան, մյուս կողմից՝ նպաստելու Հայաստանում հասարակական փոփոխություններին քննադատական հետազոտությունների հանրայնացման և հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության ընդլայնման միջոցով։ 

2018 թվականից հետո ՀԿ-ի հետազոտության առանցքում են նաև պատերազմի, խաղաղության ու ապագայի խոսույթները։ Կազմակերպությունն  ուսումնասիրում է նաև 44-օրյա պատերազմով, բռնի տեղահանմամբ պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրները, զբաղվածության հարցերը ու աշխատանքային իրավունքները։ 

««Սոցիոսկոպ»-ը քաղհասարակության մեջ այն եզակի կազմակերպություններից է, որը բուն հետազոտական ուղղվածություն ունի ու բարձրաձայնում է հանրային շատ զգայուն հարցեր, որոնք շատ ժամանակ չեն քննարկվում մեր հասարակության մեջ ու որոնց մասին խոսելը խիզախություն ու կամք է պահանջում։ Հետազոտական կազմակերպություն քաղահասարակության, ակտիվիստական շրջանակի մաս․ դրանով է առանձնանում մեր գործունեությունը։ Մենք աջակցում ենք մեր գորրծընկերներին հետազոտական գիտելիքով՝ իրենց շահառուների հետ ավելի թիրախային լինելու համար ու այդ ամենն անում ենք քննադատական անկյան տակ։ Որպես հետազոտողներ մեզ չենք առանձնացնում այս հասարակությունից․ այս հասարակության մասն ենք ու դրա խնդիրների կրողն ենք։ Մենք մեզ օբյեկտիվ հետազոտողի դրքից չենք ներկայացնում․ մեր դիրքավորումը, քննադատական անկյունն ունենք, որը նաև ազնվորեն արտահայտում ենք մեր հետազոտություններում, մեթոդաբանությունները մշակելիս։ Հավատարիմ ենք հանրային սոցիոլոգիայի սկզբունքներին, կարևորում ենք մարդկանցից ստացած գիտելիքը հետ վերադարձնել հանրությանը, փորձում ենք մարդկանց ձայնը հնարավորինս լսելի դարձնել հենց որոշում կայացնողներին և որոշակի փոփոխությունների հասնել քաղաքական մակարդակում»,-նշում է Խալաթյանը։ 

ՀԿ-ն ֆինանսավորում է գտնում արդեն տարիներ շարունակ ունեցած միջազգային դոնորների, միջազգային գործընկերների կամ անհատ հետազոտողների հետ համագործակցության, տեղի հասարակական կազմակերպությունների միջոցով։ 

«Կան մարդիկ, ում հետ տարիների աշխատանքի արդյունքում փոխադարձ վստահություն ենք ձեռք բերել։ «Սոցիոսկոպ»-ը հետազոտություններն անում է ամենամյա  ռազմավարական պլանավորվումից բխողթեմատիկ ուղղություններով։ Դոնորի կողմից առաջարկված թեմաներով չենք առաջնորդվում։ Մենք ունենք մեր ուղղությունները, թեմաների շրջանակը, որի համար փորձում ենք գտնել գործընկերներ ու իրենց հետ, իրենց աջակցությամբ համատեղ իրականացնել այդ ուսումնասիրությունը»,- նշում է Խալաթյանը։ 

Հետազոտություններից բացի իրականացնում են նաև կրթական նախագծեր ակտիվիստական լայն շրջանակի, երիտասարդ լրագրողների, սոցիոլոգների, հետազոտողների համար, ինչպես նաև՝ թեմատիկ թարգմանություններ։ Մարիամ Խալաթյանը դժվարանում է արված աշխատանքից որևէ մեկը առանձնացնել՝ բոլոր աշխատանքներն էլ համարելով կարևոր իրենց թեմաների շրջանակներում։ 

«Բոլորն են կարևոր։ Եթե առանձնացնեմ, երևի թե, «Սեռականությունը հայկական [համա]տեքստերում» հետազոտությունը, որը ձեռնարկվել է 2016 թվականին։ Այս հետազոտության մեջ անդրադարձ է կատարվել սեռականության հարցին՝ վաղ միջնադարից սկսած մինչև 19-20-րդ դարում, մեր գրականության տարբեր գործերում, կրոնական-իրավական փաստաթղթերում ու մամուլում։ Սա տարբեր հետազոտողների հետ համագործակցություն էր, նաև արձագանքող էր տարբեր հարցերի, որոնք նաև հիմա են առաջանում, ու որոնց պատասխանները մենք ունենք մեր պատմական անցյալում։ Սեռականությանհարցը միշտ կա իշխանության և թույլի հարաբերությունների առանցքում ու դրա տակ կարելի է մեկնաբանել։ Այս աշխատությունը 3 տարի իրականացրած հետազոտության արդյունք է, որի արդյունքում գիրք է լույս տեսել՝ հաստափոր գիրք, որը բնականաբար սեռականությանամբողջ հարցը չի կարող ծածկել բայց մեզ համար կարևոր էր այդ կետից սկսել խոսակցությունը։ Սա հասարակագետների, հետազոտողների, տարբեր մարդկանց համար ուղենիշային  է՝ ինչպես սկսել, որտեղից սկսել այս հարցի վերլուծությունը ու երկխոսություն բացող աշխատություն է»,- նշում է Խալաթյանը։ 

Կարևորության տեսանկյունից Խալաթյանն ընդգծում է նաև խաղաղության ու պատերազմի մասին աշխատությունները․ 

«Մենք նաև շատ կարևոր հետազոտությունների շարք ունենք 2018 թվականից սկսած խաղաղության ու պատերազմի հանրային ընկալումների մասին։ 3 տարի հետևողականորեն նույն հարցերի շուրջ է արված, անդրադառնում է նաև ապագայի ընկալումներին այս անորոշությունների պայմանում։ Այս հարցերի մասին խոսելիս նաև դուրս են գալիս  սոցիալական, տնտեսական շերտերը, որոնք նաև հետո բերեցին մեզ անդրադառնալու հենց Ղարաբաղյան կոնֆլիկտի, սոցիալ-տնտեսական հարցերին, որոնք երևի թե պատերազմից հետո ավելի բաց ու քննարկելի դարձան հասարակության ավելի լայն շերտերի համար։ Մեր գործընկերները միշտ խոսում էին այս մասին, բայց պիտակավորում կար այդ անկյան տակ խոսելիս ու խնդիրները դուրս հանելիս»։ 

«Սոցիոսկոպ»-ը վաղեմի երազանք է ունեցել ստեղծել թարգմանական տեքստերի ժողովածու, որը կյանքի է կոչվել 2024 թվականին։ Գիրքը ներառում է անհատի և հանրայինի փոխհարաբերությունները, ընտրված են արևմտյան հասարակագետների տեքստեր, որոնք խոսում են այս հարցերի շուրջ։ 

Անդրադառնալով «Սոցիոսկոպ»-ի սկզբունքներին ու գործունեության կարևորությանը՝ Խալաթյանը նշում է․ իրենց համար կարևոր է, որ մարդիկ պարզապես հետազոտության օբյեկտ չլինեն, հնարավորություն տրվի նրանց լսված լինելու հետազոտություններում իրենց դերն ունենալու ու այդ հետազոտությունների միջոցով իրենց կյանքի, քաղաքականությունների մշակման մեջ ազդեցություն ունենալու, փոփոխություն բերելու։ 

«Մեր հետազոտությունների առանցքում մարդիկ են, որոնք բախվում են առօրյա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին, անհավասարությանը։ Մեր հետազոտության առանցքում են նաև կանայք, ովքեր բախվում են մեր հասարակությունում տարիներ շարունակ ամրացած հայրիշխանական համակարգին ու ճնշումներին, բռնություններին»

«Սոցիոսկոպ»-ը իր գործունեության ընթացքում զերծ չի մնացել դժվարություններից ու թիրախավորումից։ 

«Այս տարիներին թիրախավորում եղել է ինչպես մեր, այդպես էլ քաղհասարակության մյուս ներկայացուցիչների նկատմամբ։ Դա անխուսափելի է, ու նաև կապված է այն հանգամանքի հետ, թե ինչ հարցերի ենք անդրադառնում մենք։ Եղել են մեղադրանքներ Ղարաբաղյան պատերազմը պարտվելու հարցում քաղհասարակության նկատմամբ, մեղադրանքներ՝ եվրոպական արժեքներ ջատագովելու համար՝ մարդու իրավունքները լայն իմաստով եվրոպական արժեքներ ընկալելով։ Թեմաներն են առավել զգայուն ու, երևի թե, այս ամենը դրանով է պայմանավորված։ Մենք անդրադառնում ենք խաղաղության ու պատերազմի, միլիտարիզմի դիսկուրսի քննադատությանը, որոնք հանրային զգայունություն ունեցող հարցեր են ու միշտ քաղաքական, հակագենդերային տարբեր խմբավորումների խոշորացույցի տակ ենք․ առիթը բաց չեն թողնում այս հարցերով թիրախավորելու, բայց դրանք անձնավորված չեն, ավելի շատ կազմակերպության թեմատիկ հետազոտական գործունեության հետ են կապված»,- նկատում է Խալաթյանը։ 

Տարիների ընթացքում ավելի կարևորվում է հետազոտությունների դերը, նշում է նա, թե՛ քաղաքականություններ մշակելիս, թե՛ հանրության կողմից․ 

«Քաղահասարակության տարբեր կազմակերպությունների համար կարևորվում է հետազոտական բաղադրիչը ծրագրերում ունենալ։ Երբ մարդիկ լսում են, թե իրենցից վերցված գիտելիքը ինչ նպատակի է ծառայում, գնահատվում է աշխատանքը։ Մենք որակական հետազոտողներ ենք, քանակական մեծ հետազոտություններ չենք անում։ Որականան հետազոտությունները մեզ թույլ են տալիս ավելի խորքային ուսումնասիրել բոլոր հարցերը։ Դրանք ներառում են անհատական հարցազրույցներ, փորձագիտական հարցազրույցներ, համայնքներում մարդկանց հետ քննարկումներ՝ 8-12 հոգանոց խմբերով, դիսկուրս-վերլուծություններ»:

Դասագրքային, դասական մեթոդներից բացի չեն խուսափում նաև փորձարարական մեթոդներից։ Փորձագետի խոսքով՝ դրանք երբեմն թույլ են տալիս ավելի խորքային վերլուծություններ կատարել, քան դասական մեթոդներն են։ 

«Օրինակ՝ հետազոտություններից մեկի ժամանակ, երբ խոսում էինք տարածաշրջանի և Հայաստանի դերի մասին տարածաշրջանում, մենք քննարկման ժամանակ մարդկանց թղթեր բաժանեցինք և խնդրեցինք պատկերել դա՝ ինչպես պատկերացնում են։ Այդ նյութերը ներառում ենք մեր հետազոտության մեջ ու դա նաև շատ խոսուն է, երբեմն շատ ավելի խոսուն, քան հարցեր տալը»։ 

«Սոցիոսկոպ» ՀԿ-ն իրեն համարում է հասարակության մաս ու դիրքավորվել է տեջտեղում․ մի կողմից՝ ակադեմիական հանրույթը, մյուս կողմից՝ քաղհասարակությունը։ 

«Մեր հետազոտությունները քննարկվում են գիտական հանրույթի կողմից, հղում են կատարվում այդ հետազոտություններին։ Ակտիվորեն համագործակցում ենք ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի , տեղական քաղհասարակության տարբեր կազմակերպությունների, կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների հետ։ Միջազգային գործընկերներ ունենք, որոնց հետ ակտիվորեն աշխատում ենք, տարբերհետազոտական ծրագրերում ենք ներգրավված։ Լինում է՝ մեզ են դիմում միջազգային տարբեր հետազոտական ինստիտուտներից, համալսարաններից համատեղ պիլոտային հետազոտություններ անելու ու համագործակցելու նպատակով»։ 

Հասարակական կարծիքի հետազոտություները մշտապես օգտագործվել են քաղաքական տարբեր նպատակներով և հաճախ ընկալվում են որպես սուբյեկտիվ, այս կամ այն քաղաքական շահը սպասակրող վերլուծություններ։ Ինչպե՞ս են կարողանում պահել հանրային վստահությունը այս պայմաններում․ 

«Եթե մենք քննադատական մոտեցում ունենք ու մեր դիրքրոշումն ենք արտահայտում որպես հետազոտող , դա բնավ չի նշանակում, որ մենք տվյալները ներկայացնում ենք այնպես, ինչպես մենք կուզենայինք։ Ընդհակառակը, փորձում ենք զգուշությամբ ներկայացնել տվյալները, և կարևորում այդ տվյալները չաղավաղելու հարցը։ Դու կարող ես որպես հետազոտող այդ դիրքորոշումն արտահայտել քո տեքստերում, բայց տվյալները աղավաղելու ազդեցություն այն չպետք է  ունենա»,- մանրամասնում է Խալաթյանը։ 

Ոչ միայն Հայաստանյանում, այլև այլ երկրներում ևս քաղաքական թեմաները մարդկանց շատ են հուզում ու հետաքրքրում, նշում է նա․

«Այստեղ նաև շատ կարևորում եմ մեդիայի դերը: Մեդիան ևս շատ ժամանակ սոցիոլոգների ու հետազոտական կազմակերպությունների իրականացրած հետազոտություններն օգտագործում է շատ ավելի թիրախային, քաղաքական նպատակներից ելնելով ու անխուսափելի է, որ դա իր ազդեցությունը չունենա հանրության շրջանում»։

Մեր զրուցակցի խոսքով՝ շատ կարևոր է հարթակ տրամադրելը հետազոտողներին, հասարակագետներին, որպեսզի քաղաքագետների ու մնացած վերլուծաբանների հետ համատեղ ու հավասար արտահայտվելու հնարավորություն ունենան և սոցիոլոգիական հետազոտությունների շուրջ առկա կարծրատիպերը կոտրվեն ու ցույց տրվի, որ դրանք շատ ավելի լայն դաշտ են բացում ու շատ ավելի բազմաշերտ են, քան միայն քաղաքականն է։ 

Անժելա Պողոսյան