Բյուրականի դպրոցի տնօրենը հաստատում է ձայնագրության իսկությունը, բայց պնդում է՝ ուսուցիչներին չի պարտադրել

Լուրեր

06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
Բոլորը

«Ես ուսուցիչներին չեմ պարտադրել, ես ընդամենը տեղեկացրել եմ, որ մարզպետը գալիս է մեր գյուղ»,- Factor TV-ի հետ զրույցում Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանն այսպես մեկնաբանեց ձայնագրությունը, որում ինքը ուսուցիչներին կոչ է անում հավաքվել գյուղապետարանի մոտ՝ Արագածոտնի մարզպետին դիմավորելու համար։

Վարդանյանը պարզաբանեց, որ ուսուցիչները հարցեր ունեին մարզպետին․ «Իրենք հարցեր ունեին, տեղեկացրել եմ, որ մոտենան, իրենց հարցերը տան»։

Մեր հարցին, թե ինչու է ուսուցիչներին տեղեկացրել նաև համերգային ծրագրի և հյուրերի ներկայության մասին, տնօրենի պաշտոնակատարը կրկնեց, որ որևէ պարտադրանք չի եղել. «Ես նրանց չեմ պարտադրել, ասել եմ ընդամենը, որ կարող են ներկա գտնվել։ Ընդամենը տեղեկացրել եմ, ես նրանց չեմ պարտադրել»։

Հարցին՝ արդյոք Արագածոտնի մարզպետարանից իրեն հանձնարարել էին ուսուցիչներին տեղեկացնել մարզպետի այցի մասին, Վարդանյանմ արձագանքեց։

«Ո՛չ, չէին ասել։ Ընդամենը մեր ուսուցիչները հարցեր ունեին, ես տեղեկացրի, որ գան իրենց հարցերը տան մարզպետին։ Ի՞նչ խնդիր կա»,- վրդովված ասաց դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Հավելենք, որ տարածված ձայնագրության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Բարև ձեզ, հարգելի՛ ուսուցիչներ։ Հարգելի՛ ուսուցիչներ, վաղը՝ ժամը 11։40-ին, կխնդրեի, որ դուք բոլորով հավաքվեիք Բյուրականի գյուղապետարանի մոտ՝ ընդունելու մեր պարոն մարզպետին և իր թիմակիցներին։ Լինելու են նաև շատ հյուրեր, հարգելի ուսուցիչներ։ Խնդրում եմ, որ դուք նույնպես ներկա լինեք։ Լինելու է նաև համերգային ծրագիր»։

Ընդգծենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին, անդրադառնալով Ապարանում աշխատանքային ժամին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին դպրոցի ուսուցիչների մասնակցությանը, նշել էր․

«Այն դպրոցները, որի հետ կապված խնդիր կա, դիմում են գրել աշխատանքից ազատման, բայց նաև, որպեսզի չստացվի, որ մենք պահի տակ, էմոցիայի տակ որևէ մեկի նկատմամբ անարդար վարվենք, մենք հիմա ծառայողական քննություն կիրականացնենք, և եթե պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն»,- ասել էր վարչապետը։

Մինչ այս պահը, սակայն, հրապարակային չի հայտարարվել ծառայողական քննության արդյունքների մասին։

Նիկոլ Փաշինյանը նույն ասուլիսի ընթացքում վստահեցրել էր նաև, որ ինքն «ատում է վարչական ռեսուրսը»։

«Ես ատում եմ վարչական ռեսուրսը և դա ճշմարտություն է, որովհետև այդ թվում այնտեղ, որտեղ կա նմանատիպ երևույթ, դա ինձ հնարավորություն չի տալիս քաղաքացիների հետ ավելի անմիջական շփվել և զգալ նրանց էմոցիաները։ Մարդիկ իրենց տներից իջնում են և խոսակցություններ են տեղի ունենում, որոնք ինձ այնքան են հուզում, որ ես նույնիսկ ելույթի ժամանակ չեմ կարողանում հուզմունքս զսպել»,- նշել էր վարչապետը։

Արփի Հակոբյան