Նեթանյահուն հրամայել է հարձակումներ իրականացնել Բեյրութի հարավային արվարձանների վրա

Լուրեր

23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
23.10.2026 | 15:32
Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի մոր ձեռք բերած գույքի գործով նախաքննությունն ավարտվել է
23.10.2026 | 15:21
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան
23.10.2026 | 15:09
Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար
23.10.2026 | 15:01
Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
23.10.2026 | 14:52
Պետական մարմինները կարող են արհամարհել լրագրողի հարցումը, անհիմն մերժել կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է հարձակումներ իրականացնել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում «Հըզբոլլահ»-ի կողմից վերահսկվող հարավային արվարձանների վրա՝ ազդարարելով պատերազմի հետագա սրման մասին, որը բարդացնում է ԱՄՆ-Իրան հակամարտության լուծումը, գրում է Reuters-ը։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի հարձակումներն ԱՄՆ-Իրան պատերազմի ավարտի դիվանագիտական ​​գործընթացի հետաձգման պատճառներից մեկն են՝ վերահաստատելով, որ Լիբանանում հրադադարը ցանկացած համաձայնագրի անբաժանելի մասն է։

Նեթանյահուն և երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել են իսրայելական զորքերին հարձակվել Բեյրութի հարավային արվարձանում Դահիյե անունով հայտնի «ահաբեկչական թիրախների» վրա՝ «Հըզբոլլահ»-ի կողմից հրադադարի «կրկնակի խախտումներից» և «մեր քաղաքների ու քաղաքացիների դեմ հարձակումներից» հետո, ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։

Այս հրամանը հաջորդում է հանգստյան օրերին Լիբանանի հարավում ռազմական գործողությունների սրմանը, երբ իսրայելական զորքերը գրավել են 900-ամյա Բոֆորտ ամրոցը, իսկ Նեթանյահուն հրամայել է զինվորներին ընդլայնել ցամաքային գործողությունները։

Լիբանանի իշխանությունները հայտնում են, որ մարտի 2-ից ի վեր, երբ «Հըզբոլլահ»-ը կրակ բացեց Իսրայելի ուղղությամբ՝ ի պաշտպանություն Իրանի, ինչին իսրայելական կողմը պատասխանեց լայնածավալ գործողություններով, երկրում սպանվել է ավելի քան 3400 մարդ։ Իսրայելը պնդում է, որ նույն ժամանակահատվածում զոհվել է իր 24 զինվոր և չորս քաղաքացիական անձ։

Իսրայելը հարավային Լիբանանում ստեղծել է ինքնահռչակ անվտանգության գոտի, որտեղ ավերել է գյուղեր՝ հայտարարելով, թե նպատակ ունի պաշտպանել հյուսիսային Իսրայելը «Հըզբոլլահ»-ի զինյալներից, որոնք տեղակայված են քաղաքացիական տարածքներում։

Լիբանանում բռնության սրացումը վկայակոչելով՝ Ֆրանսիան կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել։

ԱՄՆ-ն ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Իսրայելի և Լիբանանի կառավարությունների ներկայացուցիչների միջև մի շարք հանդիպումներ է անցկացրել, որոնց մասնակցել է Բեյրութը՝ չնայած «Հըզբոլլահ»-ի խիստ առարկություններին։
Բեյրութի և Վաշինգտոնի միջև դիվանագիտությանը ծանոթ լիբանանյան աղբյուրը նշել է, որ Նեթանյահուի այսօրվա հայտարարությունն արտացոլում է վերջին օրերին ԱՄՆ-ի գլխավորած դիվանագիտական ​​ուղու վատթարացումը։

ԱՄՆ պաշտոնյան կիրակի օրը հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի և Լիբանանի միջև ​​բանակցությունների վերաբերյալ խոսել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և որ նա առաջարկել է «աստիճանական ապաէսկալացիայի» ծրագիր։

«Սա կստեղծի տարածք աստիճանական ապաէսկալացիայի և ռազմական գործողությունների արդյունավետ դադարեցման համար»,- նշել է  պաշտոնյայի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի