Մալթայում հրավառության գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
Բոլորը

Մալթայում Մագհաթաբ շրջանում գտնվող Տա’Լուրդեսի հրավառության գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո երկու տղամարդ թեթև վնասվածքներով տեղափոխվել է Մատեր Դեյ հիվանդանոց։ 67-ամյա և 47-ամյա տղամարդիկ պայթյունի պահին գործարանի մոտ գտնվող դաշտերում են եղել, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ոստիկանությունը հաստատել է, որ պայթյունի ժամանակ գործարանի աշխատողներից ոչ ոք տեղում չի եղել։ Պայթյունի ձայնը լսվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ ցնցելով շենքերը և կոտրելով շենքերի պատուհաններ։ Արտակարգ իրավիճակների ծառայություններ են ուղարկվել դեպքի վայր, ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։

Երկրի քաղաքական առաջնորդներն ու Եվրախորհրդարանի նախագահը մտահոգությամբ արձագանքել են հրավառության գործարանում տեղի ունեցած պայթյունին։

Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան ասել է, որ իր մտքերը տուժածների հետ են։ Ընդդիմության առաջնորդ Ալեքս Բորգն էլ շնորհակալություն է  հայտնել Սալինիի տարածքում արձագանքած անվտանգության ուժերին՝ պայթյունը որակելով որպես «երկիրը ցնցող»։

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան ասել է, որ իրեն ցնցել է պայթյունը։ Նա շնորհակալություն է հայտնել քաղաքացիական պաշտպանության ծառայությունների անդամներին և բոլոր նրանց, ովքեր տեղում են «այս դժվարին պայմաններում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի