Այն, ինչ չէր կարելի Սերժ Սարգսյանին, կարելի է Փաշինյանի՞ն.Փաշոյանը՝ 3-րդ ժամկետի պաշտոնավարման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.07.2026 | 12:21
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի նոր բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 12:15
12 ժամ ուշացում, սպասում օդանավակայանում․ «Աէրոֆլոտ»-ի Երևան-Մոսկվա չվերթի ուղևորները՝ անորոշության մեջ
14.07.2026 | 12:10
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի // Ջերմաստիճանը +39-ի կհասնի․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 12:00
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ից ինչքան աշխատավարձ է ստացել
14.07.2026 | 11:50
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
14.07.2026 | 11:42
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին
14.07.2026 | 11:33
Հայաստանն ու ԵՄ-ն խորացնում են համագործակցությունը կիբեռանվտանգության և ԱԲ ոլորտներում
14.07.2026 | 11:23
Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները նոր մակարդակի վրա են․ Փաշինյանի ուղերձը Մակրոնին
14.07.2026 | 11:15
«Ալ Նասրը» ֆինանսական խնդիրներ ունի․ աղբյուր
14.07.2026 | 11:12
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
14.07.2026 | 11:04
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ռուսական հերթական նավթավերամշակման գործարանների վրա
14.07.2026 | 10:56
Երևանում 17 անձ է բերման ենթարկվել ապօրինի կայանատեղիների կազմակերպման և շորթման կասկածանքով
14.07.2026 | 10:47
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
14.07.2026 | 10:38
ԱՄՆ-ը 5 ժամ շարունակ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Բահրեյնում ու Հորդանանում ԱՄՆ օբյեկտները, Հորմուզի նեղուցում՝ ԱՄԷ լցանավերը
14.07.2026 | 10:30
Telcell-ը միավորում է վճարային տերմինալն ու թվային դրամապանակը
Բոլորը

«Պարզվում է՝ այն, ինչ որ չէր կարելի Սերժ Սարգսյանին, կարելի է Նիկոլ Փաշինյանին, և շատ-շատերը, շատ գործընկերներ, նաև միջազգային գործընկերներ ուզում են դրա վրա աչք փակել, ինչն անթույլատրելի է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականին մենք Սերժ Սարգսյանի համար փոքրիկ դրամահավաք կազմակերպեցինք, որպեսզի փող ունենա գնա թոշակի, և եթե անհրաժեշտություն լինի, մի հատ էլ դրամահավաք Նիկոլ Փաշինյանի համար անենք, որ ինքն էլ թողնի գնա թոշակի։ Արդեն երկու ժամկետ կառավարել է, ու, դժվար թե, նրա երևակայությունը կամ ուժերը հերիքեն ինչ-որ նոր բան ստեղծել»,- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից քարոզարշավի մեկնարկին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Կարպիս Փաշոյանը։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ շատերը Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետ վերընտրվելը համեմատում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնավարման հետ, ինչը, Փաշոյանի կարծիքով, անլուրջ է․ «Այսինքն՝ ձեր Նիկոլին համեմատում եք Անգելա Մերկելի հե՞տ, որն ահռելի ծառայություններ է մատուցել ինչպես Գերմանիային, այնպես էլ ամբողջ Եվրոպային՝ դառնալով, ըստ էության, Եվրոպայի երկրորդ «Երկաթյա լեդին»։ Այս առումով նույնիսկ գերմանական օրինակով սա շատ քիչ հանդիպող օրինակ է, որ 10 տարուց ավելի մեկը կառավարի։ Տեսնում ենք, որ կանցլերները մեկը մյուսին են հաջորդում արագ՝ տապալելով իրենց առջև դրված խնդիրները։ Այնպես որ՝ հստակ է ու աներկբա, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է գնա երրորդ ժամկետ»։

Անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած քաղաքական 5 ուժերի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած սուր բանավեճին, Փաշոյանն այն «խայտառակություն» որակեց։ «Թող տեսնեն այդ բանավեճը և հասկանան, թե ինչ է իրենց սպասվելու առաջիկա 5 տարիներին։ Եթե որպես առանձին վերցրած դրվագ վերցնենք և դա պետության ու ազգի ճակատագրի վրա ազդեցություն չունենար, հա՛, լավ է, կնայեինք, կծիծաղեինք, գարեջուր կխմեինք պոպկորնով, բան, չիպսով, բայց այդ ծեծկռտուքի և այդ հայհոյախառն, լկտի, այդ խուլիգանական միջավայրում մեր պետությունը նորից ունենալու է կորուստներ, նոր ատոմակայան չենք ունենալու, վատթարանալու են հարևան բարեկամական երկրների հետ հարաբերությունները, և Հայաստանը չի կարողանալու դիմագրավել իր առջև ծառացած մարտահրավերներին։ Հենց թեկուզ որ առանձին վերցրած կնայեինք, կուրախանայինք, կասեինք՝ ինչ լավ կլոուններ են։ Եվ հիմա մենք ինչի՞ համար ենք ձայն ուզում. առաջին հերթին ձայն ենք ուզում, որ վերցնենք ու դուրս շպրտենք դրանց։ Այդ ովքե՞ր են այդ կենդանիները, այս ի՞նչ են անում այս ժողովրդի հետ։ Այսինքն՝ հայ ժողովրդի 80 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, այդ խուլիգան հանցագործ նրա՞նց է արժանի հայ ժողովուրդը, նրա՞նք պետք է որոշեն երկրի ճակատագիրը։ Եվ մենք քվե ենք ուզում, վստահություն ենք ուզում հայ ժողովրդից, որ նրանց վերցնենք ու շպրտենք դուրս։ Եվ մենք արդեն ցույց ենք տվել, որ դա մենք կարող ենք անել»։

Մանրամասները՝ տեսանյութում։