ԱԱԾ շենքի դարպասի ուղղությամբ դյուրավառ հեղուկ նետելու գործի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է ԱԱԾ վարչական շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ըստ ՔԿ-ի՝ Ր.Մ.-ն 2026 թվականի մարտի 6-ին դյուրավառ հեղուկով տարաներ է վառել և նետել ԱԱԾ շենքի դարպասի ուղղությամբ՝ առաջացնելով պայթյուն և հրկիզում։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ահաբեկչության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանքը։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Ր.Մ․-ն ահաբեկչություն՝ բնակչությանը և դրա առանձին խմբին ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու նպատակով խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով զուգորդված պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելու նպատակով, դիտավորությամբ ձեռք է բերել հանցանք կատարելու համար գործիք և միջոց հանդիսացող՝ դյուրավառ հեղուկով լցված տարաներ և 2026 թվականի մարտի 6-ին գնալով ՀՀ ԱԱԾ վարչական շենք՝ փողոցում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությամբ իր մոտ գտնվող, դյուրավառ հեղուկով տարաները վառել և նետել է ՀՀ ԱԱԾ շենքի դարպասի ուղղությամբ՝ առաջացնելով պայթյուն և հրկիզում։

Նախաքննության ընթացքում հսկող դատախազը Ր.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։