Քաղաքացին ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա է նետել. մեկ անձ ձերբակալվել է

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մի քաղաքացի այրվող ինչ-որ առարկա նետում ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ, որից հետո դարպասի մոտ կրակ է բռնկվում: ՆԳՆ ոստիկանությունից Factor.am-ին հայտնեցին, որ հանցագործության կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Լուսանկարը՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ֆեյսբուքյան էջի տեսանյութից