Բաքուն մտադիր է ՄԱԿ-ի չորս կառույցների գրասենյակներ փակել Ադրբեջանում

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը վերանայում է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ձևաչափը։Այդ կազմակերպությունների թվում է նաև ՄԱԿ-ը։ Մասնավորապես, ադրբեջանական իշխանամերձ APA գործակալությունը հայտնում է, որ պաշտոնական Բաքուն առաջարկել է փակել Ադրբեջանում ՄԱԿ-ի չորս գրասենյակները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF):

Ըստ լրատվամիջոցի՝ Ադրբեջանի կառավարությունն արդեն ծանուցում է ուղարկել ՄԱԿ-ի չորս տեղական գրասենյակների, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին (ICMPD) տեղական գրասենյակը փակելու մասին։Կառավարության հիմնավորման համաձայն՝ եթե այդ կառույցներին Ադրբեջանում աշխատանք չի մնացել, ապա նրանց գրասենյակների գործունեությունը  իմաստ չունի։

Լրատվամիջոցը մեղադրում է ՄԱԿ-ի կառույցներին, որ դրանք իբրև թե  երկար տարիներ ոչ մի դրական գործունեություն չեն իրականացրել Ադրբեջանի նկատմամբ։

Նշվում է, թե երբ Ադրբեջանը  բարձրացրել է  տեղահանվածների հարցը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNHCR) հայտարարել է, որ այդ հարցը չի համապատասխանում իրենց մանդատին։2021 թվականին, չնայած ադրբեջանական կողմի համառությանը, ՄԱԿ ՓԳՀ-ն հրաժարվել է գնալ  ԼՂ-ի Թալիշ գյուղը, որն այժմ հայաթափված է։ Ավելի ուշ կազմակերպությունը նշել, որ կարող է այցելել միայն «ուղևորությունը չհրապարակվելու պայմանով»:

2022 թվականի օգոստոսի 27-ին Շուշիում կազմակերպվել է միջազգային համաժողով՝ նվիրված  ԼՂ-ի տարածքների վերականգնմանը և վերակառուցմանը, սակայն Ադրբեջանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ներկայացուցիչը հրաժարվել է մեկնել Շուշի։ Ըստ ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տեղի կառույցները ՄԱԿ-ից ոչ պաշտոնական հրաման են ստացել՝ չայցելելու Լեռնային Ղարաբաղի տարածք։

Հաղորդվում է, որ Ադրբեջանը շարունակելու է իր համագործակցությունը ՄԱԿ-ի հետ անմիջապես ՄԱԿ-ի կենտրոնակայանի կամ տարածաշրջանային գրասենյակների միջոցով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ավելի վաղ  ՄԱԿ-ի Զարգացման համակարգման գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կվի-Յոպ Սոնի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր ՄԱԿ-ի կառույցների հետ աշխատանքի  փոփոխությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի