Ըստ Եվրախորհրդարանի զեկույցի նախագծի՝ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին մնում է փակուղում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրների պատճառով

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցի նախագծում նշվում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը չի կարող շարունակվել մշտական ժողովրդավարական թերությունների և մարդու իրավունքների խախտումների պատճառով՝ չնայած Անկարայի վերջին դիվանագիտական նախաձեռնություններին, գրում է Turkish Minute-ը։

Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցով զեկուցող Նաչո Սանչես Ամորի զեկույցի նախագիծը գնահատում է Թուրքիայի առաջընթացը ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ և եզրակացնում, որ անդամակցության գործընթացը մնում է փակուղում՝ ժողովրդավարության հետընթացի, մարդու իրավունքների խախտումների և դատական անկախության բացակայության հետ կապված շարունակական մտահոգությունների պատճառով:

Զեկույցը, որն ընդգրկում է Եվրահանձնաժողովի 2023 և 2024 թվականների գնահատականները, ընդունում է Թուրքիայի վերջին դիվանագիտական ժեստերը, այդ թվում՝ կառավարության հայտարարությունները, որոնք վերահաստատում են ԵՄ-ին անդամակցելու հանձնառությունը: Նշվում է, սակայն, որ դրանք չեն ուղեկցվել էական բարեփոխումներով, որոնք անհրաժեշտ են ԵՄ Կոպենհագենյան չափանիշներին համապատասխանելու համար, որոնք թեկնածու երկրներից պահանջում են պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները:

ԵՄ-ի վերաբերյալ Թուրքիայի կառավարության վերջին հայտարարությունը հնչեցրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը պնդել է, որ Թուրքիան ԵՄ-ին տնտեսական և քաղաքական դժվարություններից փրկելու բանալին է։ Էրդողանը նաև կոչ է արել եվրոպացի առաջնորդներին ճանաչել Թուրքիայի ներուժը և խուսափել Անկարային օտարող քաղաքականությունից: Նա լավատեսություն է հայտնել ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման վերաբերյալ, սակայն զգուշացրել է, որ բովանդակալից առաջընթացը կպահանջի ԵՄ-ից ավելի կառուցողական մոտեցում: Նա կոչ է արել վերսկսել հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա՝ առաջարկելով, որ ավելի խորը ներգրավվածությունը կարող է ճանապարհ հարթել Թուրքիայի և ԵՄ-ի միջև ավելի արդյունավետ գործընկերության համար:

Եվրախորհրդարանի զեկույցում նշվում է, որ Freedom House-ը շարունակում է Թուրքիան դասակարգել որպես «անազատ»՝ վկայակոչելով հիմնարար իրավունքների զգալի սահմանափակումները, կառավարության միջամտությունը դատական համակարգին և ընդդիմադիր գործիչների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների շարունակական ճնշումները։

Չնայած Անկարայի դրական հռետորաբանությանը՝ զեկույցը հիասթափություն է հայտնում, որ Թուրքիայի կառավարությունը կոնկրետ քայլեր չի ձեռնարկել ԵՄ-ի արժեքներին և չափանիշներին համապատասխանելու համար:

Բարձրացված հիմնական մտահոգություններից մեկը ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքապետերի պաշտոնանկությունն է և նրանց փոխարինումը կառավարության կողմից նշանակված հոգաբարձուներով: Կոմիտեն սա բնութագրում է որպես «բացահայտ հարձակում տեղական ժողովրդավարության վրա» և քաղաքական ընդդիմությանը խարխլելու՝ թուրքական կառավարության շարունակական ջանքերի օրինակ։ Զեկույցը նաև խստորեն քննադատում է Թուրքիայի դատական համակարգը՝ այն բնութագրելով անկախության պակաս քաղաքական միջամտության պատճառով։

Հանձնաժողովի եզրակացությունները կրկնում են Եվրախորհրդարանի նախորդ բանաձևերը, որոնք դատապարտում էին Թուրքիայում մարդու իրավունքների իրավիճակը: Զեկույցն ընդգծում է կառավարության ձախողումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռորոշ վճիռների կատարման հետ կապված։ Կոմիտեն նաև խորը մտահոգություն է հայտնել քաղաքական հակառակորդների, իրավապաշտպանների, ակադեմիկոսների և լրագրողների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի վերաբերյալ։Կոմիտեն «խորապես անհանգստացած է ցանկացած քննադատական ձայների նկատմամբ թուրքական իշխանությունների շարունակական և անողոք ճնշումներով»։

Զեկույցն անդրադառնում է նաև Թուրքիայի արտաքին քաղաքականությանը և ԵՄ դիրքորոշումներից նրա աճող շեղմանը, մասնավորապես, կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ։ Կոմիտեն նշում է, որ Թուրքիայի համապատասխանեցումը ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությանն իջել է՝ հասնելով ընդամենը 5 տոկոսի, ինչը ամենացածր ցուցանիշն է ԵՄ թեկնածու երկրների միջև։

Թեև զեկույցը խիստ քննադատում է Թուրքիայի ժողովրդավարական թերությունները, այն ընդունում է Թուրքիայի կարևորությունը որպես առևտրային գործընկերոջ և նրա դերը միգրացիայի կառավարման գործում: ԵՄ-ն Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերն է, և մնում է ԵՄ հինգերորդ խոշորագույն առևտրային գործընկերը: Կոմիտեն ողջունում է Թուրքիայի վերադարձը ավելի սովորական տնտեսական քաղաքականությանը, թեև զգուշացնում է, որ տոկոսադրույքների և գնաճի աճը մեծ ֆինանսական բեռ են դրել երկրի քաղաքացիների վրա:

Հաշվի առնելով մշտական ժողովրդավարական թերությունները՝ զեկույցը եզրակացնում է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը ներկա պայմաններում չի կարող վերսկսվել։ Չնայած մարտահրավերներին՝ ընդգծվում է թուրք հասարակության հետ երկխոսության պահպանման կարևորությունը։

Զեկույցը քննարկվելու է Եվրախորհրդարանում՝ հնարավոր փոփոխություններով մինչև վերջնական ընդունումը։ Հաստատվելուց հետո այն կներկայացվի Եվրոպական խորհրդին, Եվրահանձնաժողովին և Թուրքիայի կառավարությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի