ԵՄ-ն Ուկրաինային սեփական շահեկան գործարքն է առաջարկել «կրիտիկական հանքանյութերի» վերաբերյալ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունն Ուկրաինային «կրիտիկական հանքանյութերի» վերաբերյալ սեփական համաձայնագիրն է առաջարկել, ճիշտ այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վաշինգտոնը մոտ է Կիևի հետ գործարք կնքելուն՝ հսկայական բնական ռեսուրսների նկատմամբ իրավունքների համար, գրում է Politico-ն։

Եվրոպայի արդյունաբերական ռազմավարության հանձնակատար Ստեֆան Սեժուրնեն հայտնել է, որ մրցակից առաջարկը ներկայացրել է ուկրաինացի պաշտոնյաներին, որոնց հանդիպել է Կիևում՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների այցի ժամանակ՝ հիշատակելու Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարելիցը:

«Եվրոպային անհրաժեշտ 30 կարևորագույն հանքանյութերից 21-ը կարող են տրամադրվել Ուկրաինայի կողմից՝ շահավետ (win-win) գործընկերության միջոցով։ Եվրոպայի առաջարկած հավելյալ արժեքն այն է, որ մենք երբեք չենք պահանջի գործարք, որը փոխշահավետ չէ»,- հայտարարել է Սեժուրնեն։

Լրատվամիջոցը գրում է, որ Թրամփը գնալով ավելի ագրեսիվ քայլեր է անում Ուկրաինայի նկատմամբ՝ նրա հանքային հարստությունների նկատմամբ իրավունքների համար՝ պահանջելով մինչև 500 միլիարդ դոլար փոխհատուցում Վաշինգտոնի կողմից Կիևին աջակցելու համար՝ կանխելուՄոսկվայի ներխուժումը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, մինչ այժմ հրաժարվել է ստորագրել Թրամփի վարչակազմի կողմից առաջարկված երկու համաձայնագրերի նախագիծը՝ ասելով, որ պայմանները, որոնք ներառում են Կիևի հրաժարումը հանքանյութերից, նավթից և գազից եկամուտներից, գումարած նավահանգիստներից և այլ ենթակառուցվածքներից 500 միլիարդ դոլարի եկամուտները, չափազանց կոշտ են:

«Ես չեմ ստորագրի այն, ինչ պետք է վճարեն ուկրաինացիների 10 սերունդները»,- ասել է Զելենսկին ավելի վաղ մամուլի ասուլիսում։

Սակայն Թրամփը երկուշաբթի պնդել է,  որ «վերջնական գործարքը շատ մոտ է»։

Ուկրաինան ունի կարևոր հանքանյութերի հսկայական պաշարներ՝ լիթիումից մինչև տիտան, որոնք կենսական նշանակություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաների արտադրության համար և մեծ պահանջարկ ունեն ռեսուրսների համար համաշխարհային մրցավազքում: Կիևն ունի նաև ածխի, նավթի, գազի և ուրանի հսկայական պաշարներ, սակայն դրանց մեծ մասը Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի