Թրամփին կասեմ՝ եթե թույլ տաս, որ Պուտինը գրավի Ուկրաինան, ապա ՌԴ-ն անկասելի կդառնա եվրոպացիների համար, քանի որ նա կվերցնի ուկրաինական բանակը՝ Արևմուտքի հատկացրած ողջ տեխնիկայով հանդերձ․ Մակրոն

Լուրեր

06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Բոլորը

«Մենք մտնում ենք նոր դարաշրջան». սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակման ընթացքում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով իր համերկրացի օգտատերերի՝ Ուկրաինայի մասին հարցերին․ գրում է france24-ը։

Մակրոնը մասնավորապես, ասել է, որ եկել է «տագնապ հնչեցնելու»՝ միավորվելու ընդդեմ «Ռուսաստանի կողմից Եվրոպայի  ու մասնավորապես՝ Ֆրանսիայի համար ներկայացվող սպառնալիքի» և խոսել է առաջիկա անելիքների մասին։


«Սա մեզ կստիպի ուժեղ ընտրություն կատարել մեզ համար, մեր պաշտպանության և մեր անվտանգության համար», – ամփոփել է նա իր խոսքը մեկ ու քառորդ ժամ  տևած հարցուպատասխանի վերջում։

Պատասխանելով Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հասցեին արված  այն հայտարարությանը, թե նա «բռնապետ է առանց ընտրությունների», Էմանուել Մակրոնը նշել է, որ Վլադիմիր Զելենսկին օրինական առաջնորդ է, ընտրվել է ազատ և արդար ընտրական գործընթացում՝ ի տարբերություն Վլադիմիր Պուտինի․

«Նա ազատ համակարգի ընտրված նախագահ է, ի հակադրություն Վլադիմիր Պուտինի, որը սպանում է իր հակառակորդներին և որը երկար ժամանակ է մանիպուլացնում է ընտրությունները»։

Էմանուել Մակրոնը նաև խոստացել է երկուշաբթի օրը Վաշինգտոնում սպասվող հանդիպմանը Թրամփին խրախուսել Վլադիմիր Պուտինի նկատմամբ հաստատուն դիրքորոշում պահպանել․

«Ես նրան ասելու եմ՝ «Ըստ էության, դու չես կարող թույլ լինել նախագահ Պուտինի առաջ, դա դու չես, դա քո տեսակը չէ, դա քո շահերից չի բխում։ Եվ հետո, ինչպե՞ս կարող ես վստահելի լինել ընդդեմ Չինաստանի, եթե թույլ ես Պուտինի դեմ»»։

Ապա Մակրոնը ներկայացրել է, թե էլ ինչի մասին է պատրաստվում խոսել Թրամփի հետ․ «Երկրորդ բանը, որ պետք է ասեմ. նախագահ Թրամփ, եթե թույլ տաս, որ Ուկրաինան գրավվի Պուտինի կողմից, ապա Ռուսաստանը անկասելի կլինի եվրոպացիների համար, քանի որ նա կվերականգնի ուկրաինական բանակը, որն ամենամեծերից մեկն է Եվրոպայում՝ մեր հատկացրած ողջ տեխնիկայով, ամերիկյան տեխնիկան՝ այդ թվում։ Դա ռազմավարական սխալ  կլինի։ Իսկ քեզ այս պահին ձեռնտու է աշխատել եվրոպացիների հետ»։

Ֆրանսիայի նախագահը նաև քննադատել է Դոնալդ Թրամփի մտադրությունները՝ բանակցել Ռուսաստանի հետ՝ առանց Ուկրաինային ներառելու։

Ապա Էմանուել Մակրոնն ասել է, որ եվրոպացիները պետք է մեծացնեն պատերազմին դիմագրավելու կարողությունները։

«Մենք թևակոխում ենք նոր դարաշրջան։ Արդեն մոտ տասնհինգ տարի Միացյալ Նահանգները մեզ ասում է, որ մենք այլևս իր առաջնահերթությունը չենք: Մենք պետք է դա ընդունենք: Մենք այլևս չունենք խաղաղության դիվիդենտներ։ Այս նոր դարաշրջանը մեզ կստիպի ընտրություն կատարել: Մենք ստիպված կլինենք վերանայել մեր բյուջետային հատկացումները»:

Արդյո՞ք Ֆրանսիան, որն իր ՀՆԱ-ի շուրջ 2%-ն է հատկացնում  իր պաշտպանությանը, պետք է ավելի հեռուն գնա և Լեհաստանի նման տրամադրի Դոնալդ Թրամփի պահանջած 5%-ը: «Ես չգիտեմ, թե արդյոք 5%-ը ճիշտ ցուցանիշ է Ֆրանսիայի համար, բայց ամեն դեպքում մենք պետք է ավելացնենք մեր պաշտպանական ծախսերը»,- պատասխանել է Էմանուել Մակրոնը։

Մակրոնը պնդել է, որ ինքը մտադիր չէ «վաղը» ֆրանսիացի զինվորներ ուղարկել Ուկրաինա, այլ միայն այն ժամանակ, երբ խաղաղություն կկնքվի․

«Ես չեմ որոշել զորքեր ուղարկել Ուկրաինա, ո՛չ: Այն, ինչ մենք դիտարկում ենք, դա բանակցելուց հետո խաղաղություն երաշխավորելու համար ուժեր ուղարկելն է»:

Նշենք, որ նույն օրը բրիտանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան աշխատում են Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար եվրոպական ուժեր ստեղծելու ուղղությամբ՝ որպես զինադադարի համաձայնագրի մաս, որը բաղկացած կլինի  մոտ 30000 զորքից: The Guardian-ը, The Financial Times-ը և The Times-ը, նշում են, որ այդ ուժերը հիմնականում օդային և ծովային են լինելու՝ «նվազագույն» ներկայությամբ գետնի վրա, երկրի արևելքում գտնվող ճակատային գծից հեռու:

Ինչ վերաբերում է եվրոպական պաշտպանական ուժերի առաջարկին, ապա  Էմանուել Մակրոնն ասել է, որ հույս ունի՝ «Եվրոպան կհամաձայնի ստեղծել ընդհանուր կարողություններ, ընդհանուր արդյունաբերական, տեխնոլոգիական պաշտպանական բազա»:

«Մենք պետք է ուժեղացնենք պաշտպանության և անվտանգության եվրոպական հենասյունը: Պահենք այն, ինչ մեզ բերում է ՆԱՏՕ-ն (փոխգործակցություն և զսպելու ընդհանուր կարողություն) և միասին աշխատենք, որպեսզի ունենանք խոշոր ծրագրեր, կատարենք պաշտպանական հետազոտություններ, ունենանք նորարարություններ ու արդյունաբերություններ և միասին պատվերներ տանք մեր բանակների համար»:

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի