Թուրքիայում դժգոհություն կա ՆԱՏՕ-ից․ թուրքերի 38 տոկոսը բացասաբար է վերաբերվում դաշինքին․ հարցում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայում անցկացված հարցման համաձայն՝ թուրքերի 38 տոկոսը բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ին: Սա արտացոլում է աճող թերահավատությունը դաշինքի նկատմամբ դրա առանցքային անդամ երկրում, գրում է Turkish Minute-ը։

Թուրքիայի ընդհանուր սոցիալական հետազոտությունը (TGSS) պարզել է, որ թուրքերի 38,5 տոկոսը ՆԱՏՕ-ին անբարենպաստ է համարում, մինչդեռ 34,75 տոկոսը մնում է չեզոք և միայն 27 տոկոսն է դրական կարծիք հայտնում։ TGSS-ը համապարփակ ազգային հետազոտություն է, որն արտացոլում է հաստատված միջազգային հետազոտական ծրագրերը, ինչպիսիք են ԱՄՆ Ընդհանուր սոցիալական հետազոտությունը (GSS) և Եվրոպական սոցիալական հետազոտությունը (ESS): Նախագիծն ուսումնասիրում է Թուրքիայի սոցիալական, տնտեսական և քաղաքական լանդշաֆտը՝ թույլ տալով համեմատություններ անցկացնել համաշխարհային մոդելների հետ:

Թուրքիան պաշտոնապես ՆԱՏՕ-ին միացել է 1952 թվականի փետրվարի 18-ին՝ այն բանից հետո, երբ նրա անդամակցության փաստաթղթերը վավերացրել է այն ժամանակվա նախագահ Ջելալ Բայարը։ Ներկայում Թուրքիան մտնում է ՆԱՏՕ-ի գործողություններին և առաքելություններին նպաստող երկրների հնգյակում: Անկարան ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեում ութերորդ խոշորագույն ներդրողն է, որը կազմում է ընդհանուր միջոցների 4,59 տոկոսը և զբաղեցնում է յոթերորդ տեղը դաշինքի հրամանատարական կառույցներում անձնակազմի ներդրումներով:

Սակայն Անկարայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները գնալով ավելի բուռն են դառնում։ Լարվածությունն աճել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկու տասնամյա կառավարման ընթացքում, որը նշանավորվել է տարածաշրջանային անվտանգության առաջնահերթությունների և ժողովրդավարական նորմերի շուրջ վեճերով։

2000-ականների սկզբին Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելություններին աջակցելուց հետո Թուրքիայի դաշինքը ՆԱՏՕ-ի հետ թուլացել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Անկարան դեմ էր քուրդ զինյալներին ԱՄՆ-ի աջակցությանը, որոնք նա համարում է, որ կապված են արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ։ Հարաբերությունները հետագայում վատթարացան 2019 թվականին, երբ Թուրքիան ձեռք բերեց ռուսական C-400 համակարգերը, ինչի արդյունքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեց՝ Անկարային հեռացնելով F-35 կործանիչների ծրագրից։

Թուրքիան նաև երկակի դեր է խաղացել 2022 թվականին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո։ Բացի այդ, Անկարան երկու տարով հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացումը։

Չինաստանի գլխավորած Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու նախագահ Էրդողանի հավակնությունները և BRICS-ին անդամակցելու նրա հետաքրքրությունն ընդգծում են ոչ արևմտյան գործընկերության Թուրքիայի ցանկությունը: Մոսկվայի և Պեկինի հետ Անկարայի հարաբերությունների խորացումը կարող է սպառնալ դաշինքի միասնությանը համաշխարհային անկայունության սրման պայմաններում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի