Թուրքիան ձգտում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններ կազմակերպել և հյուրընկալել

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան առաջարկել է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները՝ օգնելու վերջ դնել գրեթե երեք տարի տևող հակամարտությանը, մինչ աճում են մտահոգությունները ԱՄՆ-ի գլխավորած դիվանագիտական ​​ջանքերի հետ կապված եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների բացառման կապակցությամբ: Այս մասին գրում է Türkiye-ն՝ նշելով, որ այս ֆոնին Անկարան հանել է «Թուրքիայում պետք է բանակցային սեղան դնել» խաղաքարտը։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ինտենսիվ դիվանագիտական ​​շփումների մեջ է․ վերջին երկու ամսում նա չորս հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Բացի այդ, Ֆիդանը հանդիպել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ՝ քննարկելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման հնարավորությունը։

Դիվանագիտական ​​աղբյուրների համաձայն՝ Թուրքիան իրեն որպես առանցքային միջնորդ է դիրքավորել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ ունեցած ամուր կապերի պատճառով։ Անկարան բազմիցս պատրաստակամություն է հայտնել նպաստել կրակի դադարեցման և հնարավոր խաղաղության բանակցություններին՝ Կիևի և Մոսկվայի միջև հակամարտությունը դադարեցնելու համար:

Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Ֆիդանը նաև քննարկումներ է անցկացրել Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և Ուկրաինայի ՊՆ ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ:

Թուրքիան վերահաստատել է իր դիրքորոշումը, որ պետք է դերակատարություն ունենա ցանկացած խաղաղ գործընթացում՝ երկու կողմերի հետ սերտ հարաբերությունների պատճառով։ Անկարան առաջարկել է հյուրընկալել բանակցությունները՝ ընդգծելով, որ կարող է ավելի էական ներդրում ունենալ, քան գործընթացի մյուս դերակատարները:

Լրատվամիջոցը ընդգծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկինայցով Թուրքիայում է  և սպասվում է, որ այսօր կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։Քննարկումները, հավանաբար, կկենտրոնանան Թուրքիայի դերի վրա պոտենցիալ խաղաղության ջանքերում և տարածաշրջանային անվտանգության մեջ:

Թուրքիան ավելի վաղ նպաստել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին պատերազմի սկզբնական փուլում: Սակայն, նշվում է, թե իբրև կարգավորման հասնելու ջանքերը խափանվել են Արևմուտքի միջամտությամբ՝ թույլ չտալով վերջնական համաձայնության հասնել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի