Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկն ընդլայնվել է

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ առաջին նիստում քննարկվել են Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող մի շարք օբյեկտների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու, ինչպես նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի «Արագած» գիտահետազոտական կայանը (1943 թ.), Անտառուտ գյուղի «Նոր Ամբերդ» գիտահետազոտական կայանը (1960 թ․), Ոսկեվազ գյուղի Սբ․ Հովհաննես եկեղեցու պարսպի շքամուտքը (XIX դ․), Լոռու մարզի Լորուտ գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա. III-II հազ․), Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս քաղաքի մուտք» կոթողը (1968 թ․), Ձորագյուղի ձիթհանը (XIX դ.) և խաչքարը (XI-XII դդ.), Կախակն գյուղի Խոջաղուլի տապանաքարը (1695 թ․), Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի Եղեգիս-1 քարայր-կացարանը, (էնեոլիթյան ժամանակաշրջան)։

Քննարկվել են նաև Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի դամբարանադաշտ (մ.թ.ա. 2-1-ին հազ.), «Քաղաքատեղի Շամիրամ» (Ք․ ա․ II-I հազ․, պետ․ ցուցիչ՝ 2․81․1), Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Գյուղատեղի Մոշաղբյուր», (XIII-XX դդ., պետ․ ցուցիչ՝ 3.48.3), Սբ․ Սարգիս եկեղեցի (XIX դ., պետ․ ցուցիչ՝ 3.48.3.4), գյուղատեղի «Սպիտակ վանք» (XIII-XVII դդ., պետ․ ցուցիչ՝ 3.46.5), Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս քաղաքի մուտք» (1968 թ․), Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կարմիր բերդ» ամրոցը (XIX դ., պետ․ ցուցիչ՝ 7.1.3), Սյունիքի մարզի Խոտ գյուղի «Գյուղատեղի Խոտ» (10-20-րդ դդ., պետ․ ցուցիչ՝ 8.47.3) և այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

Ներկայացվել են նաև Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի գոտևորման նախագիծը և Սյունիքի մարզի բնակատեղի-գյուղատեղի Հին Գորիս (Կյորես, Ք. ա. 1 հազ.-Ք. հ.-20 դդ. սկիզբ, պետ. ցուցիչ՝ 8․3․2) հուշարձանի օգտագործման ծրագիրը: