Թրամփի էներգետիկ և առևտրային քաղաքականությունը կարող է հանգեցնել Ադրբեջանում եկամուտների նվազման ու տնտեսական անկայունության

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած էներգետիկ և առևտրային քաղաքականությունը կարող է հանգեցնել նավթի և գազի համաշխարհային գների երկարաժամկետ անկման: Այն կարող է հանգեցնել Ադրբեջանում տնտեսական անկայունության՝ սկսած 2026 թվականից, եթե հիմնարար կառուցվածքային բարեփոխումները չկատարվեն։ Իր վերջին վերլուծության մեջ այս մասին նշում է ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, որի նկատմամբ քրեական հետապնդում են իրականացնում Ադրբեջանի իշխանությունները։ Միջազգային ճնշումների շնորհիվ Իբադօղլուի կալանավորումը փոխարինվել է տնային կալանքով։

Ըստ տնտեսագետի՝ ածխաջրածինների եկամուտներից Ադրբեջանի կախվածությունը նրան խոցելի է դարձնում էներգակիրների համաշխարհային շուկաների և առևտրային հոսքերի փոփոխությունների նկատմամբ։ Թրամփի Ազգային 1ներգետիկ արտակարգ իրավիճակների մասին օրենքը, որն ուղղված է ԱՄՆ էներգետիկ անկախության բարձրացմանը, կարող է արագացնել նավթի և գազի գների անկումը համաշխարհային շուկայում, նվազեցնել Ադրբեջանի եկամուտները և մեծացնել բյուջեի դեֆիցիտը։

Գուբադօղլուն ընդգծում է, որ ԱՄՆ-ը սկսել է LNG (հեղուկ բնական գազ) արտահանել 2016 թվականին և այսօր դարձել է գազի համաշխարհային շուկայի հիմնական խաղացողներից մեկը։ Սա նվազեցնում է Եվրոպայի կախվածությունը խողովակաշարերով գազի մատակարարումից և լուրջ խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի՝ 14,5 միլիարդ դոլար արժողությամբ «Հարավային գազային միջանցք» նախագծի համար: Ծրագիրը ներառում է Անդրադրիատիկ գազատարը (TAP), Անդրանատոլիական գազատարը (TANAP) և Հարավկովկասյան գազատարը:

Ադրբեջանի հիմնական էներգետիկ գործընկերները, այդ թվում՝ BP-ն, արդեն իսկ բախվում են ֆինանսական լուրջ դժվարությունների։ BP-ի շուկայական արժեքը 2018 թվականի 152,6 միլիարդ դոլարից նվազել է մինչև 2025 թվականի սկզբին 82 միլիարդ դոլար, մինչդեռ ընկերությունը կրճատել է իր աշխատուժի 5%-ը:

Մյուս կողմից, ամերիկյան խոշոր նավթային ընկերությունները, ինչպիսիք են Chevron-ը և ExxonMobil-ը, հայտարարել են 2024 թվականի վերջին շահույթի նվազման մասին։

Ադրբեջանական պետական նավթային SOCAR-ի ապագային հեռանկարները մնում են անորոշ. 2024 թվականին SOCAR-ի նավթի արդյունահանումը նվազել է մինչև 7,5 միլիոն տոննա, մինչդեռ 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 7,8 միլիոն տոննա։ Azeri Light նավթի միջին գինը 2024 թվականին կազմել է 82,87 դոլար՝ 2023 թվականի 86,1 դոլարի դիմաց։ Համեմատության համար՝ 2022 թվականին այս ցուցանիշը կազմել է 103,58 դոլար։

Տնտեսագետը նշում է, որ ԱՄՆ-ն ունի ներուժ առաջիկա երկու տարվա ընթացքում նավթի օրական արդյունահանումը ավելացնելու 1-1,5 միլիոն բարելով՝ համաշխարհային շուկայի գները հասցնելով շուրջ 60 դոլարի 2025-26 թվականների համար։ Իբադօղլուի վերլուծության համաձայն՝ SOCAR-ի երկարաժամկետ պարտքերը 2023 թվականին աճել են 993 մլն մանաթով՝ հասնելով 12,1 մլրդ մանաթի (7,1 մլրդ դոլար)։ Ադրբեջանի պետական ​​նավթային հիմնադրամին (SOFAZ) 2024 թվականին նավթի և գազի վաճառքից եկամուտների 3 միլիարդ մանաթով կրճատում է սպասվում։

Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին նվազել է 6,98%-ով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 21,67%-ով, իսկ ներմուծումն աճել է 21,82%-ով։ Սա մեծացրել է լարվածությունը արտարժույթի շուկայում։ Կենտրոնական բանկի արժութային պահուստները 2025 թվականի հունվարին նվազել են 6%-ով՝ հասնելով 10,99 մլրդ դոլարի՝ մեծացնելով մանաթի արժեզրկման ռիսկը։

Տնտեսական ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ։ Իբադօղլուն Ադրբեջանի տնտեսության առջև ծառացած հիմնական ռիսկերը դասակարգում է հետևյալ կերպ.

«Հարավային գազային միջանցքը» եկամուտներ չի ստեղծի մինչև 2030 թվականը;

SOFAZ-ի ակտիվները կարող են սպառվել բյուջետային փոխանցումների ավելացման պատճառով;

SOCAR-ի եկամուտների նվազումը և պարտքային պարտավորությունների աճը սպառնում են ընկերության ֆինանսական կայունությանը;

Պետական ​​բյուջե մուտքագրվող հարկերի նվազումը կհանգեցնի բյուջեի դեֆիցիտի ավելացմանը;

Մանաթի արժեզրկումը և ներմուծման գների աճը մեծացնում են արժեզրկման ռիսկը;

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով նավթի տարանցման կրճատումը կարող է հանգեցնել Ադրբեջանի տարանցման եկամուտների կրճատմանը։

Տնտեսագետը զգուշացնում է, որ այս միտումները կխորացնեն Ադրբեջանում  սոցիալ-տնտեսական խնդիրները, ուստի պետք է հրատապ բարեփոխումներ իրականացվեն՝ ֆինանսական, դրամավարկային, հարկաբյուջետային կայունությունը պահպանելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի