Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի ուղևորների թվում եղել են ռուս գեղասահորդներ՝ աշխարհի չեմպիոններ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ռուսաստանի գեղասահքի հավաքականի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը եղել են American Airlines-ի ինքնաթիռում, որը վթարի է ենթարկվել Վաշինգտոնում հունվարի 29-ին։ Այս մասին հայտնում են ՏԱՍՍ-ը և Sports.ru-ն՝ հղում անելով իրենց աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Գեղասահորդներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը զույգով հանդես են եկել ԽՍՀՄ հավաքականում, իսկ հետո՝ Ռուսաստանի։ 1994 թվականին նրանք հաղթել են աշխարհի առաջնությունում։ Shot տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝օդանավում, ենթադրաբար, եղել է նաև գեղասահորդներ Շիշկովայի և Նաումովի որդին՝ Մաքսիմը, որը հանդես է գալիս ԱՄՆ գեղասահքի թիմում։

ՏԱՍՍ-ի աղբյուրը նշել է, որ ուղևորների թվում է եղել նաև զուգասահքի ԽՍՀՄ  առաջնության բրոնզե մեդալակիր Իննա Վոլյանսկայան։ Սպորտային գործակալ Արի Զաքարյանը «Матч ТВ»-ին ասել է, որ ինքնաթիռում գեղասահքի ռուսական դպրոցի ներկայացուցիչներ են եղել։

«Հայտնի է, որ այնտեղ մեր մարդիկ են եղել։ Անուններ չեմ ուզում նշել, բայց մերոնք այնտեղ են եղել»,- ասել է նա։

Ամերիկացի գեղասահորդ Լյուկ Վանգը նույնպես հայտնել է, որ կործանված օդանավում մի քանի մարզիչներ ու գեղասահորդներ են եղել։

«Մարզիկները, մարզիչները և նրանց ընտանիքի անդամները տուն էին վերադառնում Ազգային զարգացման ճամբարից՝ Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքում անցկացվող գեղասահքի ԱՄՆ-ի առաջնությանը զուգընթաց»,- ասվում է ամերիկյան ասոցիացիայի հայտարարության մեջ։

Ամերիկացի մեկ այլ գեղասահորդ Ջոն Մարավիլլան ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ինքնաթիռում եղել է առնվազն 14 գեղասահորդ՝ չհաշված մարզիչներին ու հարազատներին։ Մարավիլլան ինքը չի կարողացել չվերթին հասնել։

Mash տելեգրամ ալիքը, առանց աղբյուր նշելու, հայտնել է, որ գեղասահորդների մեծ մասը, որոնք կարող էին լինել կործանված ինքնաթիռում, «ռուս էմիգրանտների երեխաներ» են։ Ալիքը նաև տարածել է այն մարզիկների ցուցակը, ովքեր, ենթադրաբար, եղել են ինքնաթիռում։ Դրանում նշվում է 13 անձի մասին, ցուցակի իսկությունը չի հաստատվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի