Ո՞ր եկամտի դեպքում հայտարարագրում անհրաժեշտ չի լինի․ հարցադրումներ ու պատասխաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Երբ հայտնի դարձավ, որ մինչև մայիսի 1-ը բոլոր գրանցված աշխատողները պարտավոր են 2024 թվականի իրենց եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնել Պետական եկամուտների կոմիտե, բուռն քննարկումներ սկսվեցին։ Ինչպե՞ս է պետք դա անել, արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ են առաջանալու․ վերջին օրերին սոցցանցերում այսպիսի բազմաթիվ հարցեր են հնչում։

Բանը հասավ նրան, որ մարդիկ հարց էին բարձրացնում՝ արդյո՞ք հայտարարագրելու են իրենց հաշիվների միջև կատարած փոխանցումները, ընկերոջից պարտքով վերցրած գումարը, սրճարանում փակած սուրճի հաշիվը և այլն։ ՊԵԿ-ը հանրության դժգոհությունների ֆոնին հայտարարեց՝ սահմանվել է նվազեցվող եկամուտների շեմ, թե որ  դեպքում եկամուտները չեն հայտարարագրվելու կամ հայտարարագրվելու դեպքում չեն հարկվելու։

  • Այսպիսով՝ եթե 2024 թվականի ընթացքում մինչև 300 հազար դրամ փոխանցումներ եք կատարել կամ ստացել, չեք հայտարարագրելու։ Սա վերաբերում է յուրաքանչյուր գործարքի շեմին, ոչ թե նման գործարքների հանրագումարին։ 
  • Եթե կատարել կամ ստացել եք 300 հազար դրամը գերազանցող փոխանցում, ապա պետք է հայտարարագրեք, սակայն դրանից գումար չի հարկվի։ 
  • Նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից։ Իսկ եթե գերազանցում են 300 հազար դրամը, հայտարարագրում եք, բայց դրանից գումար չի հարկվում։

Ի դեպ, այս ամենը կապ չունի աշխատավարձի հետ, այլ վերաբերում է չհարկվող գործարքներին։ Իսկ որոնք են համարվում հարկվող եկամուտներ և որոնք՝ չհարկվող։ Չհարկվող եկամուտ են համարվում կենսաթոշակները, նպաստները, հողամասի օտարումից ստացված եկամուտները, այլ ֆիզիկական անձանցից ստացված գումարները և այլն։ Հարկվող եկամուտի օրինակներ են աշխատավարձը, շահաբաժինը, վարձավճարը և այլն։

Նիկոլ Փաշինյանը երեկ տեսանյութ հրապարակեց, որտեղ փորձում էր անձամբ՝ առանց կողմնակի օգնության եկամուտների հայտարարագիր լրացնել։

Այսօր Փաշինյանն արդեն խոստովանում է, որ եթե պատշաճ թվային գրագիտություն ունենար, հայտարարագիրը մեկ ժամում կլրացներ։ Սակայն ինչքանով է վստահ վարչապետը, որ իրենց եկամուտները հայտարարագրող բոլոր քաղաքացիներն ունեն պատշաճ  թվային գրագիտություն։

Այսօր ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ, հարց ուղղելով ֆինանսների փոխնախարարին, որը քաղաքականություն մշակող մարմնի ներկայացուցչ է, դժգոհեց նույնականացման քարտ ունենալու՝ ՊԵԿ պարտադիր պահանջից՝ օրինակ բերելով, բանկերի հավելվածների աշխատանքը։

Իսկ որքանո՞վ են պաշտպանված լինելու հայտարարատուների անձնական տվյալները։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը մտահոգություն էր հայտնել հայտարարագրման համակարգից՝ հիշեցնելով 2023-ին «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի մասին, որով ՊԵԿ-ը բոլորի բանկային հաշիվների շարժին հետևելու հնարավորություն ստացավ։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունունը, սակայն, խնդիրներ չի արձանագրել։ Գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը Factor TV-ին հայտնեց, որ հայտարարագրերի համակարգի անվտանգության խնդրով դիմում-բողոք չեն ստացել, իսկ համակարգի անձնական տվյալների պաշտպանության հարցն ուսումնասիրելու անհրաժեշտություն գործակալությունը չի տեսնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան