Որքա՞ն աշխատատեղ են թաքցրել Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին պատկանող սուպերմարկետները

Լուրեր

07.04.2026 | 17:14
Նավթի գները բարձրանում են Թրամփի սահմանած՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ վերջնաժամկետին զուգահեռ
07.04.2026 | 17:03
Աշխարհի գավաթ․ Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը
07.04.2026 | 16:59
Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 16:57
«Մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այսօր գիշեր, եթե Իրանը գործարքի չգնա»․ Թրամփը գրառում է արել
07.04.2026 | 16:55
ՊՆ-ն արձագանքել է Հայկ Սարգսյանին․ հնչեցված պնդումները չեն համապատասխանում իրականությանը
07.04.2026 | 16:51
Իրանը զգուշացնում է, որ կպատասխանի տարածաշրջանից այն կողմ, եթե ԱՄՆ-ն «հատի կարմիր գծերը»
07.04.2026 | 16:45
Թոմաս Ադորյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել այս մրցաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 16:40
Հին թղթադրամները դուրս են գալիս շրջանառությունից. փոխանակումը՝ անվճար և անժամկետ․ ԿԲ
07.04.2026 | 16:36
ՌԴ-ն Իրանին տրամադրում է արբանյակային լուսանկարներ՝ ԱՄՆ ռազմաբազաներին և Իսրայելում էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար
07.04.2026 | 16:25
ՌԴ-ն ԱԹՍ-ով հարվածել է ավտոբուսի.  զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 15-ը
07.04.2026 | 16:17
Վլադիմիրի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 3 անձ է զոհվել
07.04.2026 | 16:06
Իսլամ Մախաչևը հայտնել է՝ ինչու չի կայացել Իլյա Տոպուրիայի դեմ մենամարտը
07.04.2026 | 15:55
Իրանում քաղաքացիներին կոչ են անում կենդանի շղթա կազմել էլեկտրակայանների շուրջ
07.04.2026 | 15:43
Իսրայելի բանակը հայտարարել  է, որ հարվածել է Իրանի՝ բալիստիկ հրթիռների համար նյութեր արտադրող մի գործարանի
07.04.2026 | 15:32
Փեզեշքիանը հայտարարել է, որ 14 միլիոն իրանցիներ, այդ թվում՝ ինքը, պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն Իրանի
Բոլորը

Ապրիլյան հեղափոխությունից հետո խոշոր հարկ վճարողները կամ խոշոր ընկերություններն ավելացրել են իրենց աշխատողների քանակը: Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ վերջին տվյալներով մոտ 28 հազար վարձու աշխատողների թվաքանակի ավելացում է արձանագրվել: Վերջինս հավելեց, որ խոշոր տնտեսվարողներն էականորեն բարելավել են իրենց հարկային վարքագիծը: «Իհարկե, ակնհայտ է, որ այդ չափի աշխատատեղեր միանգամից չէին ստեղծվի: Այդ ցուցանիշի բարելավումը կապված է աշխատողներին գրանցելու գործընթացի հետ: Սա նշանակում է, որ հարկ վճարողներն էական փոխել են իրենց վարքագիծը, ինչը ՊԵԿ-ի համար շատ ուրախալի է, որովհետև մենք երբեք չենք ձգտում հարկ վճարողներին տուգանել հարկային պարտավորությունները չկատարելու համար»,- հավելել էր ՊԵԿ փոխնախագահը:

Այսպիսով՝ ստացվում է, որ խոշոր հարկատուները մոտ 28 հազար աշխատատեղեր նախկինում չէին գրանցել, այդքան աշխատողի պարզապես աշխատեցնում էին, բայց նրանց համար օրենքով սահմանված կարգով հարկ չէին վճարում: Այսուհետ  արդեն  խոշոր հարկատուները գոնե այդքան աշխատողի համար կվճարեն:

Իհարկե, պարոն Մաշադյանը չէր կոնկրետացրել, թե հատկապես որ հարկատուների մոտ է ավելացել աշխատատեղերի քանակը, բայց որոշ աղբյուրներից օգտվելով՝ հնարավոր է դա հասկանալ: Այս անգամ սկսենք սուպերմարկետների ցանցերից, քանի որ հայտնի է, որ հատկապես առևտրի ու ծառայությունների ոլորտում է շատ ընդունված աշխատողներին չգրանցելն ու նրանց համար հարկեր չվճարելը: Եվ սկսենք հենց Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից, քանի որ այն թե՛ ամենախոշորն է, և թե՛ ունի հարկերը թաքցնողի համբավ:

Նախ նշենք, որ այս տարի Ս.Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը մասնատվեց և սուպերմարկետների ցանցն առանձնացավ՝ հիմնելով «Սիթի» ընկերությունը: Եվ Ս. Ալեքսանյանին պատկանող թե՛ սուպերմարկետների ցանցը,  թե՛ «Ալեքս հոլդինգ» ընկերությունը, որով բիզնեսմեն պատգամավորը կատարում է շաքարավազի ու այլ ապրանքների ներմուծում, հեղափոխությունից անմիջապես հետո՝ հենց մայիս ամսին, կտրուկ ավելացրեցին աշխատողների թիվը:

Միավորված «Ալեքս հոլդինգը» հունվար ամսին ունեցել է 4198 աշխատող, իսկ արդեն հուլիսին «Սիթիի» հետ միասին՝ 6280 աշխատող: Այդպիսով միայն այս երկու ընկերությունները ստվերից դուրս են հանել ավելի քան 2000 աշխատատեղ, ուրեմն այդքան աշխատողի համար սկսել են հարկ վճարել: Բայց, ինչպես հայտնի է, Ս. Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունների թիվն այսքանով չի սահմանափակվում: Խոշոր հարկատուների մեջ են «Նատալի ֆարմ» ընկերությունը, որի աշխատողների քանակը եթե ապրիլ ամսին 1640 էր, ապա հուլիսին՝ 1822:  «Ալեքս տեքստիլը» հուլիսին ապրիլի համեմատ մոտ 182 աշխատող ավելի է գրանցել: Եվ միայն այս չորս ընկերությունների դեպքում պարոն Ալեքսանյանը մոտ 3000 ավելի աշխատող է գրանցել:

Նույնը վերաբերում է նաև «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցին, որը թեև «Սիթի» -ից փոքր է, այնուամենայնիվ խոշոր ցանց է: «ՍԱՍ»-ը, ինչպես հայտնի է, պատկանում է մեկ այլ պատգամավոր՝ Արտակ Սարգսյանին: Այս սուպերմարկետների ցանցը, եթե ապրիլին ունեցել է 1417 աշխատող, ապա հուլիսին՝ արդեն 1733: Ընդ որում «ՍԱՍ»-ը դեռևս հունվարից է սկսել ավելացնել աշխատողների քանակը: Մյուս՝ «Ծիրանի», «Պարմա», «Նոր Զովք» և այլ սուպերմարկետների մոտ աշխատողների քանակի տատանումը էական չէ՝ 10-ից չի հանցնում:

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հեղափոխական շարժման արդյունքում  խոշորները սկսեցին զգուշանալ, որովհետև գիտեին, որ ստուգում են, և կարող են բռնվել: «Խնդիրներից խուսափելու համար աշխատողներին ձևակերպեցին: Այնպես չէ, որ առևտրի ծավալները կտրուկ ավելացել են, և ստիպված են եղել ավելացնել նաև աշխատողների թիվը: Ընդամենը ստվերից դուրս գալու խնդիրն է, և դա լավ է: Միշտ էլ ասել ենք, որ առևտրի ու ծառայությունների ոլորտում՝ սուպերմարկետներում, ռեստորաններում, հյուրանոցներում ստվերային աշխատուժն ավելի շատ է: Եվ ճիշտ կլինի ուշադրություն դարձնել նաև ռեստորաններին ու հյուրանոցներին»,- ասում է Գ.Մակարյանը:

«Երբ անհատ ձեռնարկատերերին մտցրեցին ԱԱՀ դաշտ, այդ ամբողջը ստվերից դուրս եկավ ու արդեն հաշվառված աշխատատեղեր են»,- հավելում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Իսկ թե Ս.Ալեքսանյանին կամ Ա.Սարգսյանին պատկանող ընկերությունների կամ ՊԵԿ փոխնախագահի վկայակոչած 28 հազար թաքցրած աշխատատեղերը յուրաքանչյուր ամիս բյուջեից որքան գումար են թաքցրել, հավանաբար գիտեն թե՛ ՊԵԿ-ում, թե՛ այդ ընկերություններում:

Հավելենք նաև, որ աշխատողներին չգրանցելը չէ միայն մեր երկրում աշխատող-գործատու-պետություն հարաբերություններում առկա անօրինականությունը: Ավելի տարածված է այն երևույթը, որ աշխատողին թեև հաշվառում են, բայց նրա ոչ թե ամբողջ աշխատավարձն են գրանցում, այլև մի մասը՝ հիմնականում 70-80 հազար դրամ նվազագույն չափով: Դա ավելի դժվար ապացուցելի խնդիր է, քանի որ ամբողջությամբ գրանցելու դեպքում գործատուներն աշխատողին սպառնում են կամ աշխատավարձը ցածրացնել կամ ընդհանրապես գործից ազատել: Ի՞նչ լուծում կա այս խնդրի համար:

Ատոմ Մարգարյանը գտնում է, որ պետք է այնպիսի պայմաններ լինեն, որ ամբողջական աշխատավարձի գրանցման համար շահագրգռված լինի թե՛ գործատուն, թե՛ աշխատողը, և թե՛ պետությունը: «Հետևաբար պետք է օպտիմալացնել հարկային դրույքաչափերը: Երբ հարկային դրույքաչափերը շատ բարձր են, արդեն աշխատողը ռիսկի է գնում, որ գործատուից գրանցել իրեն: Այլապես ինքը շատ բան է կորցնում սոցիալական առումով՝ հատկապես կենսաթոշակային ֆոնդին վճարումները, բանկային ու այլ երաշխիքներ ունենալու հնարավորությունը: Բայց աշխատանքը կորցնելու վախն ավելի է գերակշռում: Բոլոր դեպքերում խնդիրը պետք է լուծվի եկամտային հարկի փոփոխություններով, ինչը հիմա արվում է»,- մեկնաբանում է նա:

Տնտեսագետը միաժամանակ փարատում է այն մտահոգությունները, որ եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման պարագայում այդ հարկատեսակի մասով բյուջետային մուտքերը կնվազեն: «Հարկային բազան այս պարագայում կընդլայնվի, քանի որ հարկատուների քանակն ավելանում է, նրանք ստվերից դուրս են գալիս»,- եզրափակում է նա:

Արմինե Ավետյան

Լուսանկարներում գործարար պատգամավորները՝ նոր իշխանության ներկայացուցիչների հետ՝ Անկախության 27-ամյակի ընդունելությանը