Թուրքերի ավելի քան մեկ երրորդը Թրամփի վերադարձը դրական է համարում Թուրքիայի համար

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքերի ավելի քան մեկ երրորդը կարծում է, որ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն դրական զարգացում է Թուրքիայի համար: Այս մասին վկայում է վերջին զեկույցը, որը հիմնված է բազմաթիվ երկրների սոցհարցումների վրա։ Այն հրապարակվել է Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) կողմից՝ Օքսֆորդի համալսարանի «Եվրոպան փոփոխվող աշխարհում» նախագծի հետ համատեղ, փոխանցում է Turkish Minute-ը։

«Միայնակ Թրամփի աշխարհում. ԵՄ-ն և գլոբալ հասարակական կարծիքը ԱՄՆ ընտրություններից հետո» ուսումնասիրությունն իրականացվել է նոյեմբերին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, 28,549 մարդկանց շրջանում՝ 24 երկրներում։

Հարցումը ցույց է տվել, որ աշխարհի շատ երկրներում մարդիկ լավատես են Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի հարցում՝ հավատալով, որ դա ոչ միայն օգուտ կբերի Ամերիկային, այլև կբերի խաղաղություն կամ կնվազեցնի լարվածությունը Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում, մինչդեռ եվրոպացիները գրեթե միայնակ են մտահոգվում Թրամփի ընտրության համար:

Զեկույցի համաձայն՝ Թուրքիան առաջատար միջին տերություններից է, որտեղ քաղաքացիները լավատեսորեն են տրամադրված Թրամփի վերադարձի հարցում։ Բացի Թուրքիայից՝ Հնդկաստանի, Չինաստանի և Բրազիլիայի նման երկրների բնակչության մեծամասնությունը կամ զգալի մասը նույնպես հավատում է, որ նրա վերադարձը ձեռնտու կլինի գլոբալ խաղաղության, սեփական երկրների և ամերիկացի քաղաքացիների համար:

Հարցին՝ Թրամփի ընտրությունն ԱՄՆ նախագահի պաշտոնում լա՞վ է, թե՞ վատ իրենց երկրի համար, թուրքերի 35 տոկոսը պատասխանել է, որ «լավ է», մինչդեռ 30 տոկոսը հակառակ տեսակետն է հայտնել։ Հարցվածների մնացած 35 տոկոսն ասել է, որ ոչ մի տարբերակ չի արտացոլում իրենց կարծիքը, կամ որ իրենք կարծիք չունեն այդ հարցի վերաբերյալ:

Մինչ թուրքերի 53 տոկոսը կարծում է, որ Թրամփի ընտրությունը «լավ» է Ամերիկայի քաղաքացիների համար, միայն 17 տոկոսն է կարծում, որ «վատ» է իրենց համար։ Համաշխարհային խաղաղության առումով Թուրքիայում հարցման մասնակիցների 38 տոկոսը նշել է, որ Թրամփի ընտրությունը ձեռնտու է, մինչդեռ 30 տոկոսը կարծում է, որ դա բացասական ազդեցություն կունենա։

Հետազոտության մեջ Թուրքիան նշվում է որպես միջին մակարդակի տերություն, որին շատ այլ երկրներ դիտարկում են հիմնականում որպես գործընկեր՝ նշելով, որ Թուրքիայի հետ ավելի արդյունավետ գործընկերության ձգտումը պետք է դառնա ԵՄ ամենահրատապ առաջնահերթություններից մեկը։

Ըստ զեկույցի՝ նման մերձեցումը կարող է «ուժեղացնել ԵՄ-ի ազդեցությունը մերձավորարևելյան նոր կարգի ձևավորման գործում, բարենպաստ ազդեցություն ունենալ Ռուսաստան-Ուկրաինա սպասվող բանակցությունների վրա և ուժեղացնել դաշինքի ազդեցությունն Աֆրիկայում»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի